Եվրոպական կառույցները Նիկոլին գերադասում են իրենց արժեքներից. Աննա Մկրտչյան

Հանդիպում

Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցությունները համատեղ նամակով դիմել են Եվրամիության ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին եւ իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին՝ բարձրաձայնելով Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների եւ արցախահայության խնդիրների մասին։

Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ն եւ «Ժառանգություն» կուսակցությունը, Սոցիալիստների եւ Դեմոկրատների անդամ ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների եւ բարեփոխիչների անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ը, ինչպես նաեւ Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ Վերոնշյալ կուսակցությունների ներկայացուցիչները Երեւանում ԵՄ գրասենյակի դիմաց ակցիա անցկացրեցին եւ փոխանցեցին նամակը, ինչի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Նախ ակցիայի մասին. ի՞նչ ակնկալել, որովհետեւ նմանատիպ ակցիաներ բազմիցս են եղել, այդ թվում՝ ԵՄ գրասենյակի առջեւ, բայց տեսնում ենք, որ շարունակում է Արեւմուտքի արձագանքն անհամարժեք մնալ Հայաստանում տեղի ունեցողին:

Այո, համաձայն եմ եւ չեմ պատրաստվում կեղծել իրականությունը։ ԵՄ գրասենյակի շենքում նստածները եւ բովանդակային իմաստով եվրոպական կառույցների ողջ ներկայացուցչությունը՝ ի դեմս տարբեր ոլորտային հանձնաժողովների եւ ինստիտուտների, հիանալի գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Այնպես չէ, որ մեր նամակի բովանդակությամբ պիտի դրա մասին իմանան: Հանուն անկեղծության պետք է ասել, որ իրենք նաեւ իրենց տարեկան զեկույցներում դրա մասին գրում են՝ ե՛ւ կախյալ դատական համակարգի, ե՛ւ քաղաքականացված, շինծու քրեական գործերի, ե՛ւ Հայաստանում մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների, ե՛ւ լրագրողների դեմ ուղղված բռնությունների մասին, որոնք խրախուսվում են իշխանության կողմից: Այլ բան է, որ դրան համարժեք արձագանք չկա, եւ ինչ-որ շատ մեծ լոյալությամբ են վերաբերվում այսօր իշխանազավթ Նիկոլին` տպավորություն եւ համոզմունք ձեւավորելով մեզ մոտ, որ Եվրոպան եւ եվրոպական կառույցներն այսօր ոչ թե եվրոպական արժեքների մասին են, որտեղ հիմնաքարայինը մարդու իրավունքներն են, այլ միգուցե մարդու կյանքը առուծախի հանելու եւ քաղաքական շահարկման առարկա սարքելու մասին են։

Մեր ակցիան հենց դրա մասին էր, որ մենք այս հարցը բաց ենք պահում՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որպես հասարակություն, որը շատ լավ գիտի, թե ինչի մասին են մարդու իրավունքները, արժեքները եւ ապրում է այդ արժեքներով։ Այլ բան է, որ այսօր Եվրոպան, եվրոպական կառույցները Նիկոլին գերադասում են իրենց արժեքներից, Նիկոլի իշխանությունը պահելու համար պատրաստ են թքել մարդու իրավունքների եւ մարդու կյանքի վրա։ Արդյոք Եվրոպան ու եվրոպական կառույցները նկատում են, որ Նիկոլը աշակերտների է ձերբակալում, նկատո՞ւմ են, որ Նիկոլը աշակերտներին է սկսել արդեն շինծու քրեական գործերով անհանգստացնել, նկատո՞ւմ են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եւ տասնամյակներով դրա համար միլիոններ հատկացրած կառույցները, որ այսօր Հայաստանում կանայք չունեն իրավահավասարության նվազագույն պայմաններ, որովհետեւ թիրախավորվում են եւ բռնության են ենթարկվում իշխանության ներկայացուցիչների կողմից, արդյոք նկատել են եւ նկատո՞ւմ են, որ այսօր կան կին քաղաքական բանտարկյալներ: Այսօր կան մարդիկ, ովքեր ֆեյսբուքյան գրառման համար կարող են տարվել կալանքի եւ դատապարտվել Նիկոլի ասած վնգստացող դատավորների դատական ակտերով։

Ընդ որում, ես ձեզ ասեմ, որ հայ հասարակությունը պատրաստ է լսել այս հարցերի ցանկացած պատասխանը։ Մենք պատրաստ ենք լսել եվրոպական քաղաքական ղեկավարությունից, քաղաքական էլիտայից այն պատասխանը, որ իրենց համար թանկ է ոչ թե մարդու կյանքը, այլ այն առուծախը, որ իրենք կազմակերպում են հանուն Նիկոլի աթոռի: Եվ, իհարկե, պատրաստ ենք լսել, որ մարդու իրավունքները իրենց համար վերազգային արժեքներ են եւ Նիկոլի իշխանությունն ու աթոռը չարժեն, որպեսզի իրենք աչք փակեն այդ իրավունքների վրա։

Տիկին Մկրտչյան, լավատե՞ս եք, որ այս անգամ Ձեր ձայնը տեղ կհասնի:

Ամեն անգամ այդ հույսով ենք: Կարծում եմ, որ միգուցե նաեւ իրենց է հենց շատ դիսկոմֆորտ, որ այս ակցիաներն անդադար ու շարունակական են լինում, որովհետեւ եվրոպական այն ներկայացվածությունը, որն այսօր կա, աչք է փակում նաեւ իրենց ներկայացուցիչների նախորդող վարքագծի վրա: Օրինակ, նախորդ Եվրամիության դեսպանը, իրեն նախորդող գործընկերները շատ ակտիվ էին դատական գործերին ներկայացվածությամբ, նիստերին ինչ֊-որ ակտիվությամբ եւ նույնիսկ քաղաքական մեկնաբանություններով: Ինչ-֊որ աչքալուսանքներ էին տալիս` այս կամ այն գործի հետ կապված։ Հիմա, ես անձամբ ներկայիս դեսպանին հնարավորություն էի ունեցել հրավիրելու քաղաքական բանտարկյալներից մեկի դատավարությանը, ինքն, իհարկե, լռելյայն մերժել էր դա: Կարծում եմ` այս գործելաոճն իրենք գոնե պիտի վերանայեն: Այլապես կվերահաստատեն իմ ասածը, որ Նիկոլի աթոռն իրենց համար շատ ավելի թանկ է, քան մարդու իրավունքը։

Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված: Ի՞նչ է փոխվել եվրոպական դիրքորոշումներում:

— Այսօր քաղաքական շահը եվրոպական քաղաքական էլիտայում գերակշռում է։ Իրենք նախընտրում են այստեղ տեսնել խամաճիկային իշխանություն եւ Նիկոլ, որը կծախի Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացիներին կարգելի Արարատին նայել, կարգելի Հայաստանի Հանրապետությանը առաջնահերթություն դիտարկել Հայոց ցեղասպանությունը, դրա միջազգային ճանաչումն ու դատապարտումը: Այսինքն՝ ձեւավորել անինքնություն, մի հասարակություն ստեղծել, որը կլինի ընդամենը ճանապարհների եւ հանգույցների վարչատարածքային միավոր, որն ում անունով, ինչի համար կուզենան, կկոչեն:

Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ է, որ Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերում երկրի բոլոր տեսարժան վայրերն ընդգրկված են, եւ իշխանությունը սա ներկայացնում է որպես ինքնության պահպանման առհավատչյա:

— Այդ նկարազարդ բրոշուրը բոլորիս տալու են՝ որպես մի սիմվոլիկ նվեր, հուշանվեր ու ճանապարհելու են այստեղից: Այն քաղաքականությունը, որ իրականացրել են, զրո կետեր էր Արցախի համար եւ Արցախ չկա, հիմա զրո կետը Հայաստանի համար է եւ Հայաստան չի լինելու: Բոլորիս տալու են այդ նկարները եւ ճանապարհեն այլ պետությունում ապատրիդ դառնալու։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում