«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մի՛ վախեցեք, Տերը մեզ հետ է. Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ

Թեմա

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի քարոզը՝ Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու օծման տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, սիրելի՛ ուխտավորներ և դվնեցիներ, այսօր մենք հավաքվել ենք պատմական մի վայրում՝ Սուրբ Հարության տոնի խորհրդով օծված այս հոյակերտ տաճարում։ Սակայն հոգևոր ցնծությանը գումարվում է նաև մի հուզիչ պատմական զգացողություն. այս տարածաշրջանը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։

Այս վայրը տեսել է բազում իրադարձություններ՝ հաղթանակներ ու պարտություններ, կյանք ու մահ, բայց այսօր այն կանգնած է հաղթանակած՝ Հարության խորհուրդը կրող գմբեթի ներքո։ Այստեղով անցել են մեր ուրարտացի նախնիները, այստեղ մեր հեթանոս հայրերը մատուցել են իրենց պաշտամունքը։ Սա եղել է «Ոստան Հայոցը»՝ թագավորանիստ ու կաթողիկոսանիստ կենտրոնը, որտեղ Սուրբ Հովհան Մանդակունին իր պատմական ճառն է արտասանել Նվարսակի հաշտությունից հետո։ Այստեղ նստել են մեր մարզպանները, գործել է թագավորական դիվանը։
Այս հողը տեսել է նաև ավեր, երկրաշարժ ու ամայություն, սակայն 1996 թվականին երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ դրվեցին այս եկեղեցու հիմքերը՝ Տիար Սամվել Տիգրանյանի և նրա ընտանիքի նվիրատվությամբ։

Գարեգին Ա Հայրապետն այս տաճարն անվանեց «Տեսիլ Հարության»՝ նկատի ունենալով մեր նորանկախ պետականությունը և այն տեսիլքը, որ մեր ժողովուրդը հառնում է հավատքի անապատացումից ու անտարբերությունից՝ դեպի լուսավոր ու համերաշխ ապագա։ 2000 թվականին արդեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծեց կանգուն տաճարը՝ կնքելով այդ հույսն ու տեսիլքը։
Սակայն այսօր ինձ մոտ մի հարց է ծագում. արդյո՞ք Հարության իրողությունը կենսական դարձավ մեր կյանքում։ Արդյո՞ք այս խորհուրդը փոխեց մեր սրտերը, մեր համայնքները։ Դադարեցի՞նք մահից վախենալուց, դադարեցի՞նք իրար ատելուց, կեղծիք տարածելուց կամ անարդարություն գործելուց։ Ցավոք, ո’չ։

Այսօրվա Ավետարանը մեզ մի զարմանալի դաս է տալիս. Հիսուսի մերձավորները, Նրա եղբայրները չէին հավատում Նրան։ Սա նշանակում է, որ եկեղեցու ֆիզիկական ներկայությունը դեռ երաշխիք չէ, որ մեր կյանքը հրաշքով կվերափոխվի։ Աստված մեր տրամադիր սրտերն է ուզում։

Հիսուսի եղբայրները Նրան դրդում էին գնալ Երուսաղեմ՝ Տաղավարահարաց տոնին, որպեսզի Նա Իրեն «ցույց տա» աշխարհին, գովազդի Իր հրաշքները։ Բայց Հիսուս պատասխանում է. «Իմ ժամանակը դեռ չի հասել»։ Սա կարևոր պատգամ է մեզ համար. հոգևոր կյանքը ինքնագովազդ կամ սեփական շահի հետապնդում չէ։ Այն հրաշքների հետևից ընկնել չէ։

Ամենամեծ հրաշքը սերն է։ Այն սերը, որը նշանակում է կյանքդ ապրում ես ընդհանուր բարիքի տրամաբանությամբ, բարիքդ բաժնեկից ես դարձնում ազգակցիդ հետ, հզորանում եւ հզորացնում ես պետությունդ, համայնքդ, եկեղեցիդ։ Մեր Տերն ասում է. «Ով փորձի իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը զոհաբերի հանուն Ինձ, կգտնի այն»։
Քրիստոսի Խաչը ծնվեց այնտեղ, որտեղ բախվեցին Ճշմարտությունն ու կեղծիքը, Սերն ու ատելությունը, Արդարությունն ու անարդարությունը։ Ովքեր հետևում են Քրիստոսին, չեն կարող չհալածվել կամ չծաղրվել աշխարհի կողմից, բայց քրիստոնյան ամենաուժեղն է, ամենահամարձակն է, որովհետև նա սիրում է և պատրաստ է զոհողության։
Այս եկեղեցին Հարության վկան է, բայց այն կենդանի կդառնա միայն այն ժամանակ, երբ մենք այն լցնենք մեր սիրով ու վերափոխված կյանքով։ Մինչև մեր շրջապատը, մեր քաղաքներն ու արտերը դրախտի չվերածենք, մենք դեռ չենք մոտեցել քրիստոնեական իրականությանը։

Ողջունում եմ պարոն Սամվել Տիգրանյանին, որի ազնիվ նվիրատվությամբ վեր խոյացավ այս տաճարը։ Աղոթենք նրա և իր ընտանիքի համար։ Շնորհակալություն բոլոր հոգևորականներին, որոնք սպասավորել են այս եկեղեցու խորանին, մասնավորապես Դվինի հովվության սպասավոր Տեր Եղիշեին՝ ջերմ հյուրընկալության համար։ Առանձնակի ուրախությամբ տեսնում եմ այստեղ հավաքված պատանիներին ու երիտասարդներին. դուք եք Դվինի հոգևոր կյանքի ապագա առաքյալները։

Սիրելի՛ ուխտավորներ, մի՛ վախեցեք։ Տերը մեզ հետ է։ Նա հաղթել է մահվանը և մեզ ցույց է տվել կյանքի ճանապարհը։ Թող այս ուխտը զորացնի մեզ՝ լինելու Հարության իրական վկաները։
Քրիստոս յարեաւ ի մեռելոց։
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի։
Ամեն»։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան