«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրանը ներկայացրել է իր նոր պայմանները պատերազմն ավարտելու համար

Միջազգային

Թեհրանը Վաշինգտոնին է ներկայացրել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր՝ ի պատասխան պատերազմը դադարեցնելու առաջարկի, հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանը պահանջում է հիմնական հարցերի լուծում 30 օրվա ընթացքում։ Իսլամական Հանրապետությունը նաև պահանջել է իր արտասահմանյան ակտիվների ապասառեցումը և պատժամիջոցների վերացումը։

«ԱՄՆ-ն առաջարկել է երկամսյա հրադադար, սակայն Իրանը պնդում է, որ հարցերը լուծվեն 30 օրվա ընթացքում՝ ուշադրությունը հրադադարի երկարաձգումից տեղափոխելով պատերազմի լիակատար դադարեցման վրա», - նշվում է հրպարակման մեջ։

Այլ պահանջների թվում են Հորմուզի նեղուցի շրջափակման դադարեցումը և այնտեղ նավագնացության համար «նոր մեխանիզմի» ստեղծումը, ռազմական ագրեսիայի դադարեցման երաշխիքները, փոխհատուցումների վճարումը և ամերիկյան ուժերի դուրսբերումը «իրանական ծայրամասից»։

Սա հերթական անգամ հաստատում է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները ոչ թե ինչ-որ կետում սառել-մնացել են, այլ ունեն կուլիսային միանգամայն ակտիվ ընթացք:

Դոնալդ Թրամփը շտապել է իր ոճով արձագանքել Իրանի նոր փաթեթին` հայտնելով, որ շուտով կծանոթանա ծրագրին, բայց... այն ընդունելի չի համարում. «Ես շուտով կվերանայեմ Իրանի կողմից մեզ ուղարկված ծրագիրը, բայց չեմ կարող պատկերացնել, որ այն ընդունելի կլինի, քանի որ նրանք դեռևս բավականաչափ բարձր գին չեն վճարել այն բանի համար, ինչ արել են մարդկությանը և աշխարհին վերջին 47 տարիների ընթացքում: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության