Երկվորյակները 45 տարի անց հայտնաբերեցին, որ տարբեր հայրեր ունեն
ՀասարակությունՄեծ Բրիտանիայում 45-ամյա Լավինիան և Միշել Օսբորնները, ովքեր միշտ հավատացել էին, որ երկվորյակներ են, իմացան ցնցող ճշմարտությունը. ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ նրանք խորթ քույրեր են՝ տարբեր հայրերից: Չնայած նրան, որ ծնվել էին ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ:
Ավելին, տղամարդը, որին այս ամբողջ ընթացքում կանայք համարում էին իրենց հայրը, պարզվեց, որ իրականում արյունակցական կապ չունի իրենց հետ:
Քույրերի արձագանքը լուրին տարբեր էր. մեկը հատկապես զարմացած չէր, քանի որ նրանք միշտ նկատելիորեն տարբերվել էին միմյանցից, մինչդեռ մյուսը խորապես ցնցված էր հայտնագործությունից:
Հետագայում յուրաքանչյուր քույր գտավ իր կենսաբանական հորը: Տղամարդկանցից մեկը ընդունեց հարազատ դստերը` ջերմ հարաբերություններ հաստատելով նրա հետ. արդյունքում Լավինիան նաև հինգ նոր խորթ քույր ու եղբայր ունեցավ:

