Շատ հայեր, որպես էմպիրիկ նյութ, կտեսնեն ու կճանաչեն ադրբեջանցու իրական տեսակը. Մուստաֆաեւի այցի հետեւանքները

Հանդիպում

Ապրիլի 29-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայաստան։ Աղվերանում տեղի էին ունեցել պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի բանակցությունները՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որոնց արդյունքում ստորագրվել էր 13-րդ նիստի արձանագրությունը։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի Հայաստան կատարած այցի շրջանակներում, թե կողմերն ինչ են քննարկել, կողմերն ինչ առաջարկներ կամ պահանջներ են միմյանց ներկայացրել, շատ տեղեկություններ չկան,  մանրամասները չեն հաղորդվում։ Միայն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել են, որ սահմանազատման ու գործարար համագործակցության հնարավորության մասին հարցեր են քննակել։
Քաղաքագետ Արա Պողոսյանը եւս դժվարանում է Մուստաֆաևի այցի մասին խորությամբ որևէ վերլուծութուն անել.

-Ձեռնպահ կմնամ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի՝ Հայաստան կատարած այցին վերջնական գնահատական տալ, քանի որ նախ պետք է պատասխանել երեք հարցի՝ ինչո՞ւ է նա եկել (իրականում), ինչպե՞ս է խոսել և ի՞նչ է առաջարկել։ Ես այդ հարցերի պատասխանները չունեմ։ Այցի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է պարզաբանել երեք հիմնական ասպեկտ՝ այցի իրական դրդապատճառները, անցկացված բանակցությունների բնույթը և ադրբեջանական կողմի առաջ քաշած կոնկրետ առաջարկները։ Այս տեղեկատվության պակասը թույլ չի տալիս վերջնական եզրակացություններ անել տվյալ իրադարձության նշանակության և հետևանքների մասին։

-Ի՞նչ կասեք Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին։

-Քանի որ ես տնտեսագետ չեմ, չեմ կարող մասնագիտական գնահատական տալ հայ-ադրբեջանական տնտեսական ակտիվությանը և դրա պոտենցիալին։ Բայց, առնվազն Ադրբեջանի համար, էներգետիկ կախվածության առաջացումը Հայաստանի վրա ուժի պրոյեկտման միջոց է, որն այս կամ այն իրավիճակում կդառնա ազդեցության լրացուցիչ գործիք Ադրբեջանի ձեռքում։

Ըստ այդմ դժվար է գնահատել Հայաստանի տնտեսական շահերը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը հայկական ապրանքների համար արդյունավետ արտահանման ուղղություն չէ, իսկ ադրբեջանական շուկան ցածր գնողունակությամբ շուկա է՝ ի տարբերություն ռուսական կամ եվրոպական շուկաների։ Հայաստանն Ադրբեջանի համար, ինչպես արդեն նշեցի, ուժի պրոյեկտման  օբյեկտ է՝ կախվածություն առաջացնելով և այդ կախվածությունը որպես ազդեցության լծակ օգտագործելով։ Իսկ ահա Հայաստանի համար, թերևս, համագործակցության միակ արժեքն այն կլինի, որ շատ հայեր, ի վերջո, որպես էմպիրիկ նյութ, կտեսնեն ու կճանաչեն ադրբեջանցու իրական տեսակը։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում