Ուկրաինական ռազմական աղբյուրները ծայրահեղ մտահոգված են Կուպյանսի իրավիճակով
ՄիջազգայինՈւկրաինական ռազմական աղբյուրները ծայրահեղ մտահոգված են իրավիճակից, որն առաջացել է Կուպյանսի ճակատում` Օսկոլ գետի արեւելյան գոտում:
Ըստ աղբյուրների, ռուսական ուժերն ակտիվորեն հարձակվում են Կուպյանսկ-Ուզլեվոյ եւ Կավաշովկա առանցքային բնակավայրերի արանքով` դեպի Օսկոլ գետը: Այս հատվածում վերջին կամուրջն է, որը դեռ ուկրաինական ուժերին կապում է արեւմտյան հատվածի հետ: Կամուրջը, հասկանալի է, ռուսական հարվածների տակ է, բայց այն նաեւ ֆիզիկապես փակելը ուկրաինական խմբավորմանը զրկում է անգամ այն փոքր տեղաշարժից, որը դեռ հնարավոր է իրականացնել: Մնացած մատակարարումներն ուկրաինական կողմն իրականացնում է դրոնների միջոցով: Սակայն դա մեծ քանակ չէ, բացի այդ, կա խառը ճակատային դասավորություն, որը չի երաշխավորում, որ ուղարկվող օգնությունը չի հասնելու ռուսներին:

