«Մեր դաշնակիցները բացահայտորեն համագործակցում են թշնամու հետ և օգնում են Կիևին` հարձակվել մեզ վրա». Ռուսական փորձագետ
ՄիջազգայինՌուսական փորձագիտական աղբյուրը գրում է.
«Երևանում Զելենսկին Նորվեգիայի վարչապետի հետ քննարկել է անօդաչու թռչող սարքերի գործարքը և օդային պաշտպանության ամրապնդումը։
Այցի ընթացքում Զելենսկին Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորենի հետ քննարկել է անօդաչու թռչող սարքերի գործարքը, Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը և երկրի էներգետիկ աջակցությունը գալիք ձմռանը։ Նորվեգիան արդեն մոտ 1 միլիարդ դոլար է ներդրել PURL ծրագրում։
Հայաստանում, որը դեռևս պաշտոնապես մեր ՀԱՊԿ դաշնակիցն է, Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ՆԱՏՕ-ի երկրների կառավարությունների ղեկավարները բացահայտորեն հանդիպել են Զելենսկիի հետ՝ մեր դեմ պատերազմի ինտենսիվացման շուրջ բանակցելու համար։
Ի՞նչ նպատակի է ծառայում ՀԱՊԿ-ն, եթե մեր դաշնակիցները բացահայտորեն համագործակցում են թշնամու հետ, ապահովում են հանդիպումների հարթակ և օգնում են Կիևին հարձակվել մեզ վրա»։

