Ինչպես է «Ինտերը» տոնում չեմպիոնությունը Միլանի գլխավոր հրապարակում (տեսանյութ)
Սպորտ«Ինտերի» ֆուտբոլիստներն ու մարզիչները Միլանի գլխավոր հրապարակում նշել են Իտալիայի չեմպիոնությունը։
35–րդ տուրում «Ինտերը» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի եւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթել է «Պարմային» եւ ապահովել է 21–րդ չեմպիոնական տիտղոսը։
«Ինտերը» վաստակել է 82 միավոր եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ 12 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին»։

