Ինչ պատահեց, երբ Հռոմի պապը զանգահարեց բանկի հաճախորդների սպասարկման ծառայություն
ՀասարակությունԼև XIV-ին մոտ կանգնած քահանա Մաքքարթին զավեշտալի պատմություն է ներկայացրել, երբ Հռոմի պապը զանգահարել է բանկի հաճախորդների սպասարկման ծառայությանը։
«Կարդինալ Ռոբերտ Ֆրանցիսկոս Պրևոն Լև XIV պապ ընտրվելուց երկու ամիս անց զանգահարեց իր ամերիկյան բանկ՝ իր կոնտակտային տվյալները թարմացնելու համար: Բայց հաճախորդների սպասարկման աշխատակիցը նետեց լսափողը։ Նոր պապը ներկայացավ իր աշխարհիկ անունով և խնդրեց փոխել իր հեռախոսահամարը և հասցեն բանկային գրառումներում։ Նա անկեղծորեն պատասխանեց անվտանգության բոլոր հարցերին, բայց բանկի աշխատակիցն ասաց, որ դա բավարար չէ և պահանջեց անձամբ այցելել մասնաճյուղ։
Պապն ասաց. «Դե, ես չեմ կարող դա անել։ Ես պատասխանեցի բոլոր անվտանգության հարցերին»։ Աշխատակցուհին միայն ներողություն խնդրեց: Ապա Հռոմի պապը մի վերջին փորձն արեց` «Ինչ-որ բան կփոխվի՞ ձեզ համար, եթե ես ասեի, որ ես Հռոմի պապ Լևոնն եմ», - հարցրեց նա։ Դրանից հետո բանկի հաճախորդների սպասարկման ներկայացուցիչը անջատեց հեռախոսը»։
Չնայած, բանկի աշխատակցուհուն էլ չես մեղադրի. պատկերացրեք, մեկը զանգահարում է, թե` ես Հռոմի պապն եմ: Լավ է, որ աշխատակցուհին հոգեբուժարան չի ահազանգել, թե մեկը զանգահարում, Հռոմի պապ է ներկայանում:

