Մնացել են գետնանցումի մոտ հատակին դրած գլխարկն ու հանգանակության պաստառը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՇԱՌԻՑ, ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ
Ֆրանսիայի սենատից հայտնում են, որ Մակրոնը Երեւան էր եկել առանց կողակցի, որ Նիկոլի հետ ֆռֆռալուց հետո` մայրական ապտակ չստանար։
***
ԿԵՑՑԵ՛Ն ԱՇԽԱՏԱՎՈՐ ԺԵԽԵՐԸ, ՈՒՌԱԱԱ
ՄԱՅԻՍԻ ՄԵԿԻՆ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՆԵՐԿԱԾ ԱՎԱՆԱԿ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ մայիսի մեկին, Նիկոլենց ժեխերի աշխատավորների օրվա կենդանի սիմվոլը Մյասնիկյան պողոտայում հայտնված` ներկված էշն էր։
***
ՈՒՐ ԵՍ, ՆԻԿՈ՛Լ
ՄԱԿՐՈՆԻ՝ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԵՑ ԿԻԼՈՄԵՏՐ ՎԱԶՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԼԳԲՏ համայնքից հայտնում են, որ Էմանուել Մակրոնը վազքի ժամանակ հեծանվորդ Նիկոլին է փնտրել եւ այդպես էլ չի գտել։
***
ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԱԾ Է
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մուրացկանների միությունից հայտնում են, որ Արման Թաթոյանի «Միասնության թեւերից» մնացել են գետնանցումի մոտ հատակին դրած գլխարկն ու հանգանակության պաստառը։
***
ՆԱԽԿԻՆ ՄԻՊ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` «ՈՍԿԵ ՀՈՐԹԸ» ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
подайте пожалуйста деньги бывшему замминистру культуры и следуюшего премьера министра Aрмении.

