Գալիս են իշխանության, որ ի՞նչ անեն

Վերլուծություն

Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին հաշված ժամեր են մնացել: Իսկ ստեղծված ներքաղաքական իրադրությունը հուշում է, որ խորը ու համապարփակ կղանքի մեջ ենք: Ընդ որում՝ բառիս բուն իմաստով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աստիճանների վրա մի քաղաքացի «կղանքների» պերֆորմանս էր կազմակերպել: Իսկ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտնվել ԿԸՀ-ում մուլտհերոսների հետ: Լրիվ մսուր-մանկապարտեզ, ինչքան կարողանում` պրոցեսն անլրջացնում են: Ո՞ւմ է սա ձեռնտու, իհարկե` իշխանությանը:

Գործող սցենարը կարծես կառուցված է բավական պարզ ու արդյունավետ: Քաղաքական դիսկուրսը տեղափոխվում է ծաղրի, աբսուրդի եւ անլրջության դաշտ, ինչի հետեւանքով ընտրողը սկսում է ընկալել ամբողջ պրոցեսը որպես անիմաստ եւ անհետաքրքիր։ Այսպիսով, ձեւավորվում է մի միջավայր, որտեղ ընտրություններին մասնակցելն այլեւս չի դիտարկվում որպես քաղաքացիական պարտք կամ ազդեցության լծակ, այլ՝ որպես ժամանակի վատնում։ Հենց այստեղ է թաքնված հիմնական հաշվարկը՝ առավելագույն հիասթափություն, նվազագույն մասնակցություն։

Երբ ընտրազանգվածը կորցնում է հավատը գործընթացի նկատմամբ, հաղթում է ոչ թե ամենաուժեղը, այլ նա, ով ունի առավել կազմակերպված, բայց սահմանափակ էլեկտորատ։ Ցածր մասնակցությունը միշտ աշխատում է իշխանության օգտին, հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմադիր դաշտը մասնատված է եւ չի կարողանում առաջարկել հստակ, համոզիչ այլընտրանք։

Հետեւաբար, այս «մուլտֆիլմային» ու երբեմն նաեւ գռեհիկ դրվագները պետք չէ ընկալել որպես պատահականություն կամ պարզապես «կրեատիվ» PR։ Դրանք ավելի շուտ համակարգային գործիքներ են՝ ուղղված ընտրական գործընթացի արժեզրկմանը եւ ընտրողների օտարմանը։

Ի վերջո, խնդիրը ոչ թե այն է, թե ինչ ձեւով են փորձում անլրջացնել ընտրությունները՝ ծաղրով, պերֆորմանսով, թե «լուրջ դեմքով» ասված դատարկ խոսքերով։ Խնդիրը նպատակն է՝ ամեն գնով նվազեցնել մասնակցությունը եւ մարդկանց մոտ ձեւավորել հակակրանք ամբողջ գործընթացի նկատմամբ։ Եվ եթե այս միտումը չկոտրվի, ապա ընտրությունները կվերածվեն ոչ թե հանրային կամքի արտահայտման, այլ՝ սոսկ կանխորոշված արդյունքի ձեւական հաստատման մեխանիզմի։

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Մյուս կողմից գիտակցելով, որ այս ընտրությունները ճակատագրական եւ վճռորոշ նշանակություն ունեն հայ ազգի համար, բայց մասնակցել ընտրություններին նիկոլական թեզերով կամ առնվազն չտարբերվող ծրագրով, սա էլ մի ուրիշ աբսուրդ իրականություն է:

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիին բանավեճի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարցնում է՝ ձեր նախընտրական ծրագրում Արցախի վերադարձ կա՞: Մուրազին տալիս է բացասական պատասխան ու համեմատական անցկացնում, թե բա՝ ՔՊ-ն տունը հրդեհել է, իրենց ասում են` վերանորոգեք: Եվ հենց այստեղ է հարց ծագում՝ եթե չեք վերանորոգելու, էլ Նիկոլ Փաշինյանին փոխոմ եք, որ ի՞նչ անեք: Փաստորեն, նա տալիս է հողերը, Իսկ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը վերդարձնելու ծրագիր չունի: Եվ ուրեմն՝ ինչպե՞ս հասկանալ, Արցախի հարցում Քոչարյան-Նիկոլ մոտեցումները նո՞ւյնն են:

Խիստ տարօրինակ մոտեցում ունի այս հարցում նաեւ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինիքի նախընտրական ցուցակի առաջին համար եղբորորդի Նարեկ Կարապետյանը:

«Սամվել Կարապետյանը կո՞ղմ է, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում», - Հայաստանի Հանրային ռադիոյի ուղիղ հարցին Նարեկ Կարապետյանը պատասխանում է այսպես. «Ես ապագա բանակցային պրոցեսներին խնդիր չստեղծելու համար եւ արդեն իսկ դիրքավորում չտալու համար կխուսափեմ այդ հարցից: Բայց մի բան կարող եմ ասել, որ իրավիճակը, ցավոք, հայկական կողմի համար բավականին այսօր ավելի վատթարացված է, քան կարող էր լինել երեք տարի առաջ, կամ դրանից եւս երեք տարի առաջ»:

ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ՈՒԺ ՈՒՆԻ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Մի խոսքով՝ Արցախի հարցում ծրագիր չունեն նաեւ Կարապետյանները: Իսկ արցախցիներին, որպես մխիթարանք, Սամվել Կարապետյանն ինքը խոստանում է՝ ոչինչ չմոռանալ:

«Մենք ունենալու ենք համապարփակ ծրագիր Արցախի հայերի համար։ Ես շատ լավ գիտեմ Արցախի հայերի տաղանդները, բնավորությունները, կարողությունները եւ մարտական ոգին, ուստի՝ ինձ համար շատ հեշտ կլինի։ Ամեն դեպքում, այն առաջնորդը, որը հանձնեց Արցախը, չի կարող ոչինչ անել Արցախի հայերի համար, որովհետեւ ո՛չ Արցախի հայերը նրան կընդունեն, ո՛չ էլ նա է ընդունում Արցախի հայերին, եթե հրաժարվել է Արցախից։ Ուստի վստահեցնում եմ ձեզ, որ նրանք իրենց տեղը կունենան մեր կյանքում, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք ստանան Արցախ վերադառնալու իրավունք։ Ով ուզում է վերադառնալ, կվերադառնա։ Ով ուզում է ապրել Հայաստանում, կապրի Հայաստանում, բայց լավ կյանքով», - ասել է Սամվել Կարապետյանը։ Բայց, այդուհանդերձ, չշեղվենք՝ հիմա Սամվել Կարապետյանը կո՞ղմ է, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում, բայց հայերը գնան-գա՞ն, մի՞թե նույն նարատիվներով չի առաջնորդվում նաեւ Փաշինյան Նիկոլը:

Այս համատեքստում կարելի է ասել, որ Արցախի հարցում միայն երկու ուժ ունի հստակ դիրքորոշում. Մեկը՝ ՔՊ-ն, որ պետք է մոռանալ, ուրանալ, փակել Արցախի էջը, մյուսը՝ Սահմանադրական իրավունք միություն կուսակցությունը, որը սկզբունքորեն լրիվ հակառակ դիրքորոշմանն է:

«Պահանջում ենք Արցախի բնակիչների վերադարձ Արցախ, Արցախին քաղաքական անվտանգության տրամադրում, քաղաքական ինքնուրույնության, սուբյեկտայնության տրամադրում եւ վերականգնում։ Մենք կողմ ենք, որպեսզի Ռուսաստանի խաղաղապահ զորքերը վերադառնան Արցախ, բայց դրա համար պետք է Հայաստանի իշխանությունը հայտարարի՝ համաձայն չէ, որ Արցախն Ադրբեջանի մաս է, եւ վերջապես մենք կողմ ենք, որ ճշգրտորեն կատարվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության կետերը: Մենք դրանով կվերականգնենք Արցախի քաղաքական սուբյեկտայնությունը, որովհետեւ այն միակ փաստաթուղթն է վերջին շրջանի, որտեղ Արցախի Հանրապետությունը նշված է՝ որպես քաղաքական ինքնուրույն սուբյեկտ», - ընդգծել է ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանը։

Ցավոք, ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերից այսպիսի կոնկրետ տեսակետ այդպես էլ չենք լսել: Ահա, թե ինչու է ընտրությունների գլխավոր ինտրիգը մնում է ոչ թե ծրագրերի մրցակցությունը, այլ իրական նպատակների բացահայտումը։ Երբ քաղաքական ուժերի զգալի մասը խուսափում է հստակ դիրքորոշումներից կամ միտումնավոր տեղափոխում քննարկումը երկրորդական դաշտ, հասարակությունը կանգնում է անորոշության առաջ։ Այդ պայմաններում ընտրողը ստիպված է ընտրել ոչ թե լավագույն տարբերակը, այլ նվազագույն վնասը։ Իսկ սա արդեն վտանգավոր միտում է, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է խորացնել պետական ու հանրային ճգնաժամը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում