Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան

Տեսանյութեր

«Իրավունք»-ը զրուցել է Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (Յոթ վերք) հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՀՈՒՍԻԿ քահանա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

Տեր հայր, ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը միասնական չէ, որպեսզի այսօր քրիստոնյաների դեմ չհայտարարված պատերազմում էլ կարողանար միասնաբար դիմակայել:

Այդ իմաստով ժամանակին փորձեր շատ են կատարվել, մանավանդ հին դարերում, երբ, որպես Քրիստոսի մարմնի մասեր, ցանկացել են վերամիավորել՝ կաթոլիկ, ուղղափառ, հունական, հայ առաքելական, ասորական եկեղեցիները, որոնց հիմնականում ասում ենք Արեւմտյան եւ Արեւելյան: Այդ եկեղեցիների միավորության համար բավականին մեր սուրբ հայրերը ջանքեր գործադրել են: Եվ ամենաշատ երեւացող հատվածը եղել է առաջին հազարամյակից հետո, այսինքն` 11-րդ դարի սկզբներին:

Հատկապես, Ներսես Լամբրոնացին է այդ փորձերը կատարել, գնացել է տարբեր երկրներ եւ հանդիպումներ ունենալով տարբեր առաջնորդների հետ՝ ցանկություն է ունեցել, որ Քրիստոսի մարմինը վերամիավորվի: Այսինքն` եկեղեցիները վերամիավորվեն, որպես Քրիստոսի մարմնի մասեր: Դրա համար ջանքեր է թափել, բայց, ցավոք, հիասթափվել է, որովհետեւ շատ անգամներ ավելի շատ կենտրոնացումը եղել է ոչ թե միասնականության, մեկ ընդհանուր մարմնի ձեւավորման հարցում, այլ ամեն մեկը որոշակի տարբերություններ, գաղափարական եւ տարատեսակ մոտեցումներ, նաեւ ազգային հանգամանքը նկատի ունենալով, չեն ցանկացել այդ միավորումը տեղի ունենա:

Ըստ մատենագիրների, այդ փորձերը եղել են տարբեր ժամանակաշրջաններում, բայց բոլոր դեպքերում էլ, ամեն ինչ ավարտվել է հիասթափությամբ: Հասկացել են, որ դա մի գործ է, որ դժվար է կատարել, թեպետ, իհարկե, անհնարին չէ: Բայց հետագայում այդ միտքը, գաղափարը, ավելի կենտրոնացված չդարձավ։ Ամեն մի եկեղեցի իր ուղղությամբ սկսեց կատարել իր առաքելությունը, որը Քրիստոսից ժառանգել է: Հետեւաբար, այս իմաստով կարելի է ասել, որ ամեն մի եկեղեցի իր առաքելությունը կատարում է, որը հոգեփրկչական գործունեություն է, որպեսզի մարդուն ուղղորդի դեպի Աստված, դեպի երկնքի արքայություն՝ փորձելով կազմակերպել մարդու կյանքն այնպես, որ կարողանա ապրել Քրիստոսի հետ միասին։

Մեր օրերում աշխարհի տարբեր երկրների իշխանություններ, կառավարություններ անընդհատ հարձակումներ են գործում եկեղեցիների վրա: Համաշխարհային միասնությունը արդյոք չէր օգնի, որպեսզի եկեղեցիները ավելի անսասան մնային եւ դիմակայեին տարբեր փորձությունների։

Վստահ եմ, որ հարձակումներից խուսափելու իմաստով միասնականությունը շատ կօգներ։ Բայց մյուս կողմից էլ Քրիստոս ասում է, թե ինչպես ինձ հալածեցին, այդպես էլ ձեզ են հալածելու։ Փորձել ինքնապաշտպանության վիճակ ստեղծել, վաղուց հնարավոր էր։ Հնարավորություններ շատ ու շատ եղել են, որ եկեղեցին նույնիսկ ինքը կարողանա այնպիսի մի բան կազմակերպել, որ ինքնապաշտպանվի, բայց դրա անհրաժեշտությունը չի ունեցել, որովհետեւ ինքը շատ ավելի շարժվել է խաղաղության բերելու նպատակով։ Իր քարոզչությունը եղել է խաղաղություն բերելը:

Ինչպես արդեն ասացի, կապված եկեղեցիների միավորման հետ չնայած այդ հիասթափության, բայց ամեն եկեղեցի փորձել է իր քույր եկեղեցու նկատմամբ իր բարեհոգությունը, բարեկեցությունը ցուցաբերել։ Օրինակ, Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կտեսնենք տարբեր եկեղեցիներից բերված խաչի վրա Քրիստոս (Հայ Առաքելական եկեղեցում չես հանդիպի խաչի վրա Քրիստոս), ռուսական սրբապատկեր, կաթոլիկ սրբի պատկեր: Սա նշանակում է, որ ժամանակին, երբ Սովետի շրջանում եկեղեցիները Գյումրիում փակվեցին, միակ բաց եկեղեցին Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, ու ինքը այդ համայնքներին, որոնք գոյություն ունեին Գյումրիում` ռուսական  եւ կաթոլիկ եկեղեցու, հունական եկեղեցու համայնքները, բոլորի նկատմամբ այդ խնամքը ցուցաբերել է: Ինքն է մնացել միակ եկեղեցին եւ իր մեջ տեղ տվեց այդ հավատացյալներին: Ասաց` եկեք դուք էլ մեր քույր եկեղեցիներն եք, մի փոքր անկյուն ունեցեք ձեր աղոթքի, պաշտամունքի համար։ Այսինքն՝ սիրո արտահայտությունները մյուս եկեղեցիների նկատմամբ մշտապես եղել է:

Անշուշտ, կարող էր ավելի այսպես պաշտպանողական վիճակ լինել, բայց հոգեւոր ճանապարհը ոչ թե պաշտպանության նպատակ ունի, այլ՝ խաղաղություն բերելու: Դրա  համար շատ անգամներ պաշտպանողական ուղղությամբ որեւէ գործունեություն լրջագույն չի ծավալվել: Իհարկե, եթե խոսքը չի վերաբերում թշնամու հարձակմանը, որ եկեղեցին պարտավոր է՝ իր հոգեւորականներով հանդերձ։ Շատ հաճախ մենք տեսնում ենք դեպքեր, որ նույն եկեղեցու հոգեւորականները դեմ դուրս գալով թշնամուն՝ պաշտպանում են իրենց սրբությունները, իրենց հայրենիքը, որովհետեւ չես կարող Աստված սիրել՝ առանց հայրենիք սիրելու:

Չե՞ք կարծում, որ եկեղեցու խաղաղասիրությունն է պատճառը, որ աշխարհում շատուշատ ղեկավարների խանգարում է եւ ժամանակ առ ժամանակ փորձում են քայքայել եկեղեցին։ Կամ ինչո՞վ պետք է եկեղեցին խանգարի որեւէ պետական ղեկավարի, որ հարձակում իրականացվի եկեղեցու նկատմամբ։

Եկեղեցու նկատմամբ հարձակումը բոլոր ժամանակաշրջանում եղել է՝ մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ, բայց հիմնականում նույնիսկ տոտալ ֆիզիկական ոչնչացման գնացող երեւույթներ են եղել վերջին 70 տարիներին, ինչպես գիտենք, Սովետական շրջանում։ Ինչպես ասացի, ոչ թե մենք պիտի մտածենք վրեժ լուծելու, այլ խաղաղություն բերելու մասին, որովհետեւ եկեղեցու համար, հատկապես, եթե նայում է ընդհանուր ժողովրդին՝ որպես իր զավակներ, ինքը տեսնում է իր զավակների ե՛ւ մի կողմը, ե՛ւ մյուս կողմը, հետեւաբար կարող է մեկին հանդիմանել։ Դա չի նշանակում, որ դադարում է իր զավակը լինելը։

Անշուշտ, եթե այդ զավակը շատ ըմբոստ է, շատ է հեռանում իրենից, բնականաբար խրատը ավելի կոշտ է լինելու եւ պատիժը նույնպես: Եվ մեր ցանկությունն է, մեր աղոթքն է, որ մեր ազգի բոլոր զավակներն այդ գիտակցությունն ունենան, որ իրենց Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ: Վերջապես, մայր եկեղեցին ողջ Հայոց պատմության մեջ հենց հային հայ պահելու դրությունն է կատարել, հիմա էլ է շարունակում կատարել։ Օրինակ, Ռուսաստանում կամ մեկ ուրիշ երկրներում հային հայ պահողը հայ պետությո՞ւնն է, հայ իշխանությո՞ւնն է, հայ պահողը` հայ եկեղեցի՛ն է: Հավաքվում են, համախմբվում են հայերը հիմնականում եկեղեցու շուրջ։ Նույն եկեղեցին գործում է, հայկական դպրոցներ է սարքում, որպեսզի հայ լեզուն չկորի։ Բայց դա իր ֆունկցիան չէ, բայց ինքը կատարում է մի բան, որն ազգային պահպանության հարց է, որովհետեւ ի տարբերություն մյուս եկեղեցիների՝ հայի համար հայ եկեղեցին է միակը: Օրինակ, կաթոլիկի պարագային կաթոլիկ ամերիկացին էլ է կաթոլիկ, կաթոլիկ ֆրանսիացին էլ, եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչներն էլ: Բոլորն էլ կաթոլիկական մեկ ընդհանուր թեւի տակ են, բայց հայի պարագայում Հայ առաքելական եկեղեցին է միակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում