34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան

 

Հայը կրկին գտավ իր ոգին, իր ազգային արժանապատվությունը, մեր հայրենիքի սիրտ Արցախը կրկին դարձավ հայինը։Ու հայկականությունը, հայությունը այլեւս զոհի եւ կորուստների մասին չէր, մենք ուժեղ էինք, մենք սկսեցինք վերընձյուղվել, կրկին կառուցել հայի տունը, գերությունից վերադարձած մեր Արցախը բոլորիս համար դարձավ էն մաքուր օդը, էն ուժը, որը հայ մարդուն Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում վերադարձրեց ապրելու, արարելու, կառուցելու, շենացնելու բնատուր ձիրքը։Հայը ստեղծող եւ շենացնող տեսակ է, եւ, ոչ երբեք քանդող ու ավերող։ Մենք Եռատոն ունեինք, մենք 30 եւ ավելի տարիներ Արցախում էինք այս օրը, մենք մեր բանակի հետ էին, զինվորի կողքին, մենք հենց այդ բանակն էինք։ 

Այսօր, կրկին ջբաժանի առաջ ենք։ 

Այսօր դեռ կարող ենք շտկել հայի մեջքը, վերագտնել հայի ազգային արժանապատվությունը։

ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆՔ։

Իսկ կարող ենք հունիսի 7-ը հայի հաղթանակի եւ արժանապատվության օր դարձնելով։Պետք է անել շատ պարզ բան՝ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս եւ ընտրել իրական ընդդիմադիր ուժի, մերժել քպական էս գոյացությունը եւ ՏԵՐ դառնալ էս երկրին, ԿՐԿԻՆ դառնալ ՏԵՐ Հայոց պետությանը։ Իսկ դա դուք կարող եք, սիրելի քաղաքացիներ, հայ մարդը կարող է կրկին ազատագրել իր տունը, հայրենիքը։ Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի։

Նոր Եռատոն լինելու է, ես վստահ եմ։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում