Նաիր Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ սերբական ակումբից

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Բելգրադի «Ցրվենա Զվեզդայից»։ Այս մասին հաղորդում է սերբական Mozzartsport պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ բելգրադյան ակումբը դիտարկում է ձախ պաշտպանի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկի՝ Նաիր Տիկնիզյանի կամ Ադեմ Ավդիչի վաճառքի տարբերակը։ Պատճառն այն է, որ «Ցրվենա Զվեզդան» լրջորեն հետաքրքրված է «Զալցբուրգի» ձախ պաշտպան Ալեքսա Թերզիչի ծառայություններով։ Սակայն ակումբը նրա տրանսֆերի ուղղությամբ հստակ քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ չի ազատել թիմի կազմն ու բյուջեն այդ դիրքի համար։

Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ ամռանը գոնե մեկ ձախ պաշտպանի հեռանալը միանգամայն իրատեսական սցենար է։ Ընդ որում, միանգամից երկու խաղացողի վաճառքը նույն դիրքից չափազանց ռիսկային է համարվում, քանի որ դա կարող է թուլացնել կազմի խորությունը նոր մրցաշրջանի մեկնարկից և եվրագավաթային կարևոր հանդիպումներից առաջ։

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը Սերբիայի չեմպիոնին կարող է բերել մոտ 5 միլիոն եվրո եկամուտ։ «Ցրվենա Զվեզդայի» համար նման գործարքը ֆինանսապես խիստ շահավետ կլինի, քանի որ ժամանակին ակումբը Տիկնիզյանին ձեռք էր բերել 2 միլիոն եվրոյից էլ պակաս գումարով։

Ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 5 միլիոն եվրո։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում