«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր, ազատագրեցի՛նք. ինչ է պատմում 102-ամյա Ներսես պապը

Հասարակություն

ՍԻՄ կուսակցության 102-ամյա անդամ, Հայրենական մեծ պատերազմ անցած եւ հաղ:թանակած ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ՝ 81-ամյա հաղթանակի հիշողություններով «Իրավունք TV»-ի տաղավարում կրկին վերհիշեց պատերազմը: Նախքան տաղավարում նրա հարցազրույցը` Ներսես պապը հանդիպում ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի եւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

—Ներսես պապ, ի՞նչ եք հիշում պատերազմից եւ ի՞նչ կպատմեք կրկին մեր հեռուստադիտողներին:

— Պատերազմը երբ սկսվեց, դպրոցական էի: Միանգամից ընկերներիս հետ գնացի պատերազմ: Ցավոք, լավ ընկերներ կորցրեցի կռվի ժամանակ, բայց ամենաշատը հիշում եմ մոտ ընկերոջս՝ Վանիկին: Վանիկը զոհվեց, ես շատ ծանր տարա: Նա շատ խելացի էր եւ դեռ երեխա: Ասեմ, որ հայ ազգը շատ կորուստներ ունեցավ Ղրիմի ազատագրման ժամանակ:

1942 թվականի աշունն էր եւ անմիջապես անցա Նովորոսիսկի պաշտպանությանը: Յոթ ընկեր էինք, որոնցից չորսը զոհվեցին այդ պաշտպանության ընթացքում: Մեկ տարի պայքարել ենք Նովորոսիսկի ազատագրման համար: Նովորոսիսկի պաշտպանությունը շատ կարեւոր էր, որովհետեւ ամբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր: Հասել էին Սեւ ծովի ափ: Նովորոսիսկ քաղաքն էլ էր գրավված: Միայն քաղաքի ծայրամասի 1-2 թաղամաս էր մնացել եւ 1943 թվականի սեպտեմբերին ազատագրեցինք եւ ազատագրման հարցում նաեւ մեծ ներդրում ունեցավ մեր հարեւան դիվիզիան, որը հայկական դիվիզիան էր:

— Ե՞րբ ամուսնացաք:

— Դե պատերազմից հետո կոլխոզում աշխատանքի անցա՝ հաշվապահ էի: Հետո համալսարանում սովորեցի: Ավարտելուց հետո գյուղի դպրոցում եմ աշխատել եւ 24 տարի տնօրեն եմ եղել նույն դպրոցում: Երբ կոլխոզի գլխավոր հաշվապահն էի, այդ ժամանակ ամուսնացա: 4 երեխա ունեցա՝ 2 տղա, 2 աղջիկ: 4 երեխաներս էլ բարձրագույն կրթություն են ստացել:

— Դուք ՍԻՄ կուսակցության ամենատարեց ներկայացուցիչն եք: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք անդամակցել կուսակցությանը:

— Արդեն 30 տարուց ավելի է, ինչ կուսակցությունում եմ: Ես Հայկ Բաբուխանյանին շատ եմ հարգում: Մեկ անգամ՝ 30 տարի առաջ, պատահական հանդիպեցի նրան, իմացա իրենց ազնիվ նախաձեռնության մասին, որ պայքարում են հայրենիքի համար եւ այդպես բարեկամացա Բաբուխանյանի հետ, դարձա կուսակցության անդամ: Դուք քանի՞ տարի է, որ աշխատում եք այստեղ:

— Շուտով կլրանա 5 տարին, Ներսես պապ ջան:

— Բա տես, աղջիկ ջան, իսկ ես 30 տարուց ավել է այստեղ եմ: Չգիտեմ, գուցե սա իմ վերջին ձեր տաղավարում հարցազրույցն է: Բայց մարդ պետք է առողջ, ոտքով ձեռքով ապրի: Հենց պառկեց, արդեն վերջ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան