ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 81-ԱՄՅԱԿԸ

Հասարակություն

 Այսօր մայիսի 9-ն է, հաղթանակի և խաղաղության օրը։ Գյումրիում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-րդ տարեդարձը։ Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ևս ներկա է գտնվել։ Միջոցառումների շարքը կազմակերպվել էր Գյումրիի քաղաքապետարանի և քաղաքում տեղակայված ռուսական ստորաբաժանումների համատեղ ջանքերով։ Տոնական օրվա մեկնարկը տրվեց թիվ 2 գերեզմանատանը, որտեղ պատվիրակները ծաղիկներ խոնարհեցին եղբայրական գերեզմանին։ Այստեղ հանգչում են տարբեր ազգությունների զինվորների աճյուններ։ Ռուսական 102֊րդ ռազմաբազայի հոգևոր սպասավոր հայր Տիմոֆեյը կատարեց հոգեհանգստի կարգ, աղոթք բարձրացնելով նահատակների հոգիների խաղաղության համար։ Հաջորդ կանգառը «Պատվո բլուր» հուշահամալիրն էր, այն զինվորական գերեզմանատուն է։ 8-րդ զինվորական թաղամասից մեկնարկեց «Անմահ գունդ» քայլերթը։ Բազմաթիվ քաղաքացիներ իրենց պապերի ու հարազատների լուսանկարներով, անցան քաղաքի փողոցներով, խորհրդանշելով սերունդների անխզելի կապը։ Հանդիսության պաշտոնական մասը կայացավ «Մայր Հայաստան» հուշահամալիրում։ Ելույթ ունեցան Գյումրիում ՌԴ պատվո հյուպատոս Իգոր Տիտովը, ռուսական 102֊րդ ռազմաբազայի հրամանատարի պաշտոնակատար Մաքսիմ Կուլակովը, Գյումրիի քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը։ Միջոցառման մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին պատերազմի 20 միլիոն զոհերի հիշատակը։ Ներկաները ծաղկեպսակներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշակոթողին։ Ռուսական կողմը ներկայացրեց զինտեխնիկայի ցուցադրությունը, ներկայացրեցին պատերազմական դրվագների բեմականացումներ։ Հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու «ռազմաճակատային խոհանոցից» համտեսելով հնդկաձավարով շիլա և ռուսական ավանդական սալո։ Տոնական համերգի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր։ Վերագործարկվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի ջրային կասկադը։ Գևորգ Սարգսյանը, «Մայր Հայաստան» հուշահամալիր էր եկել իր հորեղբոր Օնիկ Կուրղինյանի լուսանկարով, նա Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հորեղբայրը կռվել է Կերչում, 89֊րդ Հայկական Թամանյան դիվիզիայի կազմում, հրետանավոր է եղել, հերոսաբար կռվել, հասել է մինչև Բեռլին, պարել Հայկական Քոչարին, շատ բարի անձնավորություն է եղել։ Մարդկանց հոսքը չէր դադարում «Մայր Հայաստան» հուշահամալիր, պատերազմի վետերաններից շատերը ցավոք արդեն մեզ հետ չեն ու հեռացել են երկրային կյանքից, սակայն նրանց թոռները, զավակները, ժառանգները չեն մոռանում ու եկել էին պատմելու իրենց պապերի գործած սխրանքների մասին, հպարտանում նրանցով։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում