Ահա թե ինչու է Նիկոլն այսպես կատաղորեն աթոռը պահում (Տեսանյութ)
ՆերքաղաքականՀայաստանը չի կորցրել Ղարաբաղը, որովհետև այն երբեք հայկական չի եղել, ասել է Փաշինյանը։
«Ասում են՝ մենք հողեր ենք կորցրել։ Բայց ինչպե՞ս էին այս հողերը մերը։ Ինչպե՞ս էին դրանք մերը։ Խնդրում եմ բացատրեք՝ ինչպե՞ս էին դրանք մերը։ Ես չեմ ուզում խոսել մեռյալների մեջքի ետևում, բայց այսպես ասենք՝ դրանք մի քանի գեներալների վերահսկողության տակ էին։ Ի՞նչ էր նշանակում, որ դրանք մերն էին։ Ինչպե՞ս։ Բացատրեք՝ ինչպե՞ս էր դա։ Մենք այնտեղ դպրոց կառուցե՞լ ենք։ Մանկապարտեզ։ Գործարան։ Մենք այնտեղ ապրե՞լ ենք։ Բնակավայր ստեղծե՞լ ենք... Ի՞նչ էր նշանակում, որ դրանք մերն էին։ Դրանք մերը չէին...»,- ասում է նա։
Իհարկե, իմաստ չունի խոսել, թե Արցախը քանի հազարամյակ է հայկական եղել, ինչպես է այն դարձել մերը, ինչ է այնտեղ կառուցվել, քանի դպրոց, բնակավայր: Անգամ իմաստ չունի հիշեցնել նույն Նիկոլի խոսքը` «Արցախը Հայաստան է եւ` վերջ»: Արդեն անգամ իմաստ չունի խոսել «դավաճանություն» կամ նման այլ տերմիններով. ամեն բան ծայրահեղորեն պարզ է:
Այս ելույթը մեջբերեցինք` ավելորդ անգամ իրեն հայ հանարող ամեն մեկին հիշեցնելու` հենց սրա համար է, որ պետք է անպայման մասնակցել ընտրություններին եւ, անկախ իր բոլոր թերություններին, ձայն տալ ընդդիմությանը:
Հենց այս ելույթն է ցույց տալիս, որ բավական է եւս մեկ անգամ Նիկոլը նստի իր թախտին, որ նման հայտարարություններ անի արդեն Հայաստանի մասին:
Ու հասկանալի է նաեւ, որ նա քաջ գիտակցում է, թե ինչ դատավարության է բախվելու, երբ աթոռը կորցնի: Դրա համար է, որ այսպես ատամներով աթոռ է պահում. լավ է երկիրը ոչնչանա, քան աթոռը կորցնի:

