ՄԱՔՍԻՄԱԼ ԽՍՏԱՑՎԱԾ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԻՐԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անվտանգային պայմաններից ելնելով Ռուսաստանի դաշնությունը մի շարք փոփոխություններ եվ խստացումներ է սահմանել իր երկիր մուտք գործող օտարազգի քաղաքացիների եվ մասնավորապես միգրանտների համար, որն ուղիղ կապ ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ։

Թեմայի շուրջ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ ՏԱԹԵՎԻԿ ԲԵԺԱՆՅԱՆԸ լայնածավալ հարցազրույց ներկայացրեց, թե ինչ ճանապարհ պետք է անցնի յուրաքանչյուր քաղաքացի, միգրանտ մեկնելով Ռուսաստանի դաշնություն։

- Ծրագիրը տարածաշրջանային է, իրականացվում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղրղըզստանում, Ուզբեկստանում Տաջիկստանում։ Իրականացնում ենք` աշխատանք միգրանտների հետ՝ նախամեկնումային խորհրդատվություն, իրավունքների պաշտպանություն: Եթե այնտեղ, հենց տեղում խախտվում են քաղաքացիների իրավունքները, իմ թվարկած երկրների կազմակերպությունները ունեն իրավաբաններ և մենք տեղում տրամադրում ենք իրավաբանական ուղիղ աջակցություն` ընդհուպ մինչև դատարանում նրանց իրավունքների պաշտպանություն, եթե այդ գործը վարչական խախտում է և խախտված է միգրանտի իրավունքը։ Բացառությամբ, եթե միգրանտը քրեական հանցագործություն է կատարել, մենք նրա իրավունքները չենք պաշտպանում։ Այսինքն՝ մենք պաշտպանում ենք այն մարդուն, ում իրավունքն է խախտվել, ոչ թե ինքն է ինչ-որ մեկի իրավունքը խախտել։ 2022-ից ռուս-ուկրաինական պատերազմի պահից սկսած Ռուսաստանի Դաշնությունը շատ ակտիվորեն խստացնում է միգրացիոն օրենսդրությունը՝ բացատրելով, որ երկիրն ունի անվտանգային խնդիրներ։ Այսինքն՝ պետք է իմանան՝ ովքեր են մուտք գործում, ի՞նչ տեղաշարժեր ունեն, որտե՞ղ են գտնվում, ունե՞ն որևէ կապ Ուկրաինայի հետ, թե՞ ոչ, քանի որ ներսում կան մարդիկ, ովքեր գումար են վերցնում և դրա դիմաց ինչ որ ծառայություններ են իրականացնում Ուկրաինայի համար։

ՏՐՎԱԾ Է ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒՆ 48 ԺԱՄ ԿԱԼԱՆԱՎԵՐԵԼՈՒ

Ուստի, այս շրջանակում մաքսիմալ խստացնում են օտարերկրացիների տեղաշարժերը եվ նրանց վերաբերող օրենսդրությունը։ Օրինակ՝ 2025 թվականի փետրվարի 5-ից ՌԴ-ի ոստիկանությանը տրված է բացարձակ լիազորություն իրենց հայեցողությամբ, օտարերկրացուն 48 ժ կալանավորելու, ստուգելու, արդյոք նա որևէ խախտում արե՞լ է, թե՞ ոչ։ Եթե ունեն անգամ փոքր-ինչ կասկած, այդ թվում՝ վարչական խախտում, իրավունք ունեն 48 ժ-ով կալանավորելու։  Իրավունք ունեն ընդհուպ արտաքսելու երկրից։ Այսինքն՝ ոստիկանությունը իրավունք ունի առանց դատարանի որոշման, իր իսկ որոշմամբ արտաքսելու օտարերկրացուն ՌԴ-ից։

Արդեն ունենք բազմաթիվ դեպքեր, որ վարչական խախտման համար ոստիկանությունը արտաքսել է։ Այս հոդվածի տակ են ընկել նաև բեռնափոխադրողները, ովքեր անցյալ տարի ՌԴ-ում գտնվելու 90-օրյա ժամկետը գերազանցել էին։ Բացի դա, տեղծվել է վերահսկվող անձանց ռեեստր, որտեղ հայտնվելու դեպքում անձի բոլոր իրավունքները դադարում են գործել։ Առաջինը փակում են բանկային հաշիվները, ոչ մի գործարք չեն կարող անել։ Որեւէ պետական կառույց կամ ծառայություն չի մատուցվի, չի կարող իր աշխատանքային պայմանագիրը երկարացնել, քանի որ համակարգ մուտք չունի։ Անգամ չի կարող իր ռեգիստրացիան երկարացնել, որևէ բան գնել, կամ վաճառել, ամուսնություն կամ, երեխայի ծնունդ գրանցել, անձը հայտնվում է վերահսկվող ռեեստրում։

Ամբողջ խնդիրը նրանում է, որ մարդը կարող է որևէ խախտում չունենա եւ էլի հայտնվի այդ ռեեստրում։ Ցավոք, այդպիսի դեպքերը քիչ չեն և մեզ դիմած քաղաքացիների 40 %-ը որևէ խախտում չուներ, բայց հայտնվել էին ռեեստրում, և իրենց կյանքն այդ պահին դառնում է անտանելի։ Բարեբախտաբար, ռեեստրից դուրս գալու հնարավորություններից մեկը սահմանը հատելն է, կարող են դուրս գալ տարածքից, մի որոշ ժամանակ հետո ռեեստրը թարմացնել եվ նորից մուտք գործել ու փորձել օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում։

Տաթեվիկ Բեժանյանի խոսքով ռեեստրում հայտնվում են մարդիկ, ովքեր, իրենց աշխատանքային պայմանագրում նշել են օրինակ աշխատավարձի չափ` 20,000 ռուբլի ամսական, բայց իրենց քարտին նստում է ամսական՝ 30 կամ 40․000 ռուբլի։ Սակայն բանկը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը իրար հետ համագործակցության արդյունքում տեսնում են գումարի շարժը եվ տվյալ մարդուն գցում է վերահսկող անձանց ռեեստր։

- Անձը պետք է ապացուցի, թե տարբերություն տվող գումարը որտեղի՞ց է աշխատել։ Գուցե հարկերն է թաքցրել, քիչ են գրել աշխատավարձը եվ այլն։ Այսինքն՝ երբ շահառուն զանգահարում է մեզ և ասում, որևէ խախտում չունի, ռեգիստրացիան ժամկետի մեջ է, բուժզննում անցել է, մեր հաջորդ հարցն է՝ որքա՞ն աշխատավարձ է նշված ձեր պայմանագրում և որքան է նստում ձեր քարտին։ Որպես կանոն սա այն հիմնական հիմքն է, ինչի համար իրենք հայտնվում է վերահսկող անձանց ռեեստրում, ավելին, սա կարող է բերել նրան, որ իրենց նկատմամբ քրեական գործ հարուցեն։ Այս պարագայում մենք խորհուրդ ենք տալիս դադարեցնել ամեն ինչ, գալ Հայաստան, քանի դեռ ռեեստրում են, որպեսզի մուտքի արգելք չդնեն։

Նշենք նաև, բացի աշխատավարձից, եթե միգրանտները գումարներ են փոխանցում Հայաստան և էլի դա գերազանցում է իրենց ստացած աշխատավարձից, կրկին կհայտնվեն ռեեստրում։ 

Փորձագետն իր խոսքում հավելեց, որ սահմանից դուրս յուրաքանչյուր միգրանտ կարող է իր հետ բերել մաքսիմալ 10․000 դոլարին համարժեք ռուբլի, դրանից ավել բերելու դեպքում համեմատելու են աշխատանքային պայմանագրի հետ։

ՈՐՔԱՆ ԵՐԿԱՐ ՄՆԱՑԻՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ, ԱՅՆՔԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔԸ ԵՐԿԱՐ ԿԼԻՆԻ՝ 3-ԻՑ 10 ՏԱՐԻ

- Իսկ եթե պայմանագիր չեն կնքում, քանի որ ոչ բոլորն են աշխատանքային պայմանագիր կնքում միգրանտների համար, այդ դեպքում ի՞նչ է լինում։

- Հիմա հնարավոր չէ առանց պայմանագրի 90 օրից ավել մնալ։ Պայմանագիրը այն հիմքն է, ինչով մեր դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են 90 օրից ավել գտնվել Ռուսաստանի Դաշնությունում։ Այլապես 90-րդ օրը ինքը պետք է դուրս գա, քաՆի որ կհամարվի անօրինական միգրանտ։ Դրա համար անձը պետք է ունենա կամ աշխատանքային, կամ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Կարող է որպես ֆիզիկական անձ ունենալ ծառայությունների մատուցման պայմանագիր, որպես ինքնազբաղված, բայց առանց պայմանագրի տարբերակ չունի երկարացնելու իր գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում։ Որքան երկար մնաց անօրինական կարգավիճակով, այնքան մուտքի արգելքը երկար կլինի` 3-ից 10 տարի, կախված, թե որքան օր ավել է մնացել՝ 90, 180, 270, ըստ դրա իր մուտքի արգելքի ժամկետը երկար կլինի։

2 ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԸՍՏ ՈՐԻ ԿԲԱՑՎԻ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔԸ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացի մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով, մուտքի պահից սկսած իրենք ունեն 30 օր` 3 գործողություն անելու համար։

Առաջինը՝ հաշվառվել իրական բնակության հասցեում։ Դա ռեգիստրացիան է, որը պարտադիր է, եթե 30 օրից ավել ես մնում՝ անկախ այցի նպատակից։

Հաջորդը՝ անցնել բուժզննում տվյալ տարածքի նշանակած բուժհաստատությունում, որը վճարովի է։ Բուժզննումը անցնում են ինֆեկցիոն հիվանդությունների գծով, ՄԻԱՎ-ՁԻԱՀ, Տուբերկուլյոզ, նաև նարկոլոգի խորհրդատվություն են անցնում, և, ցավոք, բավականին շատացել են այն դեպքերը, երբ հենց այս հիմքով անժամկետ մուտքի արգելք են դնում և արտաքսում են երկրից։ Այստեղ տարբերակ չկա խուսափելու, եթե այս հիվանդություններից որևէ մեկը հայտնաբերվեց անձի մոտ, անմիջապես դնում են մուտքի անժամկետ արգելք, ուղարկում միգրացիոն և այնտեղից արտաքսում են։ Եվ միայն 2 հիվանդության դեպքում կա հնարավորություն մուտքի արգելքը բացելու՝ տուբերկուլյոզը և սիֆիլիսը, եթե իրենք իրենց քաղաքացիության երկրում համապատասխան բուժհաստատությունում կանցնեն բուժում և կստանան տեղեկանք, որ իրենք այլևս բուժված են, այդ տեղեկանքով կդիմեն Ռոսպոդրեբնադզոռ։ Եվ քանի որ անձը սահմանին մատնահետք է հանձնում, նույնականանում է լուսանկարի, անձնագրային տվյալների հետ, այս դեպքում ևս չի կարող որևէ տվյալ փոխել ու փորձել նորից մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։

ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՐՏԵՐԸ ՏՐՎՈՒՄ ԵՆ 90 ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՎ

Մինչև 2025 թ․-ը Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս սահմանին միգրացիոն քարտ էին լրացնում, որը տրվում էր անժամկետ, որտեղ ուղղակի նշած էր անուն, ազգանունը, անձնագրային տվյալներ և այցի նպատակ։ Հիմա այդ քարտերը տրվում են 90-օրյա ժամկետով, և եթե անձը պետք է 90 օրից ավել մնա և ունի հիմքեր, օրինակ՝ աշխատանքային պայմանագիր, կամ ինքը աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամ է, որի հիման վրա պետք է երկար մնա, այս դեպքում այդ միգրացիոն քարտերը տանում են իրենց տարածքային ռեգիստրացիայի միգրացիոն ծառայություն, քարտի հետևի մասում շտամպ են խփում։ Եթե նույնիսկ անձը 30-օրյա ժամկետում մեկ տարով պայմանագիր է կնքել, շտամպի բացակայությունը նշանակում է, որ վերջինս 90 օրից ավել չի կարող մնալ Ռուսաստանի Դաշնությունում։ Ամենացավալին այն է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ տարածքում, Մոսկվայում և Մոսկվայի մարզերում, շատ միգրացիոն ծառայության ներկայացուցիչներ կամ չգիտեին, կամ պարզապես չէին խփում է շտամպերը։ Այդ պատճառով հարյուրավոր բողոքներ էինք ստանում։ Մարդիկ ահազանգում են, որ հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, պետք է դուրս գան, որովհետև արդեն մուտքի արգելքի վտանգի տակ են։ Այս օրենքը սահմանվել է 2025 թվականի հունվարի 1-ից, երբ առանց վիզային ռեժիմի երկրի օտարերկրացին, ոչ աշխատելու և ոչ սովորելու նպատակով, մնացած բոլոր դեպքերում Ռուսաստանի Դաշնությունում կարող է գտնվել ամբողջ տարվա ընթացքում գումարային 90 օր, գնալ գալով այլ ոչ թե միանգամից։ Սա նախկին՝ 180 օրն է և ժամկետը 2 անգամ կրճատվել է, որը բերել է բավականին լուրջ խնդիրների։ 

ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍԸ ԵՎ ՍՏՈԻԳԵԼ

Տ․ Բեժանյանից տեղեկացանք, որ 2025 թ․ից սահմանապահներին տրվել է լիազորություն ինքնուրույն որոշելու, թույլ տա՞լ անձը մուտք գործի, թե՞ ոչ։

- Ավելին, սահմանապահները, հիմա կարող է պահանջել ձեր գաջետները, բջջային հեռախոսը և, եթե հանկարծ տեսնեն  օրինակ, ֆեյսբուքյան, կամ այլ սոց․ հարթակներում դուք հավանել եք Ուկրաինային վերաբերող խոսք, կամ նկար, դա կարող է հիմք հանդիսանալ, որ ձեզ թույլ չտան մուտք գործեք Ռուսաստան, որովհետև դուք կարող եք սպառնալիք լինել ՌԴ-ի անվտանգությանը։ Անգամ կարող են անժամկետ ձեզ մուտքի արգելք դնել։ Նույնիսկ արդեն գտնվելով Ռուսաստանում, մետրոյի կայարաններում պարբերաբար ոստիկանությունը ունի լիազորություն կանգնեցնելու օտարերկրացուն պահանջել հեռախոսը եվ ստուգենլ։ Բավականին մեծ թվով օտարերկրացիներ հենց այդ հիմքով կամ չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, կամ արդեն գտնվելով այնտեղ արտաքսվում են։

Փորձագետի խոսքով վերոնշյալ խստացումն ավելի շատ Տաջիկստանի, Ուզբեկստանի քաղաքացիների նկատմամբ է կիրառվում։

ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ ՌԴ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

- 2026 թ․-ի մինչև հունիսի 30, բեռնատարների վարորդները ունեն ՌԴ գնալու հնարավորությունը 90-օրյա ժամկետով, բայց արդեն հունիսի 30-ից հետո բոլորը պետք է ունենան Ռու-Այդի հավելված և Ռուսաստան մուտք գործելուց 72 ժ առաջ պետք է իրենց բոլոր տվյալները լրացնել այդ համակարգով, նաև այն բեռի տվյալները, որ իրենք պատրաստվում են տանել, որպեսզի սահմանապահը տեսնի բեռնափոխադրողին։

Ինչ վերաբերում է մարդատար մեքենաներով մեկնող վարորդներին, համակարգում լրացնելուց հետո իրենց գալիս է քյուառ կոդ, ինչը նշանակում է թույլտվություն, որ իրենք կարող են մուտք գործել, սահմանին ցույց տալով քյուառ կոդը ու արդեն իրենց վրա տարածվում է ոչ թե 90-օրյա ռեժիմ, այլ 180-օրյա։

Ըստ Տ․ Բեժանյանի հավելվածը բոլորին է վերաբերում, բայց վարորդների համար դա 180 օր է, իսկ մնացած բոլորի համար շարունակում է 90-օրյա ռեժիմը մնալ։ Հրատապ դեպքերում, տվյալների մուտքագրումը կարող է լինել 4 ժ առաջ։

- Մոսկվայում և Մոսկվայի մարզում 2025 թվականի սեպտեմբերից միայն աշխատելու նպատակով, մեկնող քաղաքացիները, պարտավոր են ռեգիստրացիան անել ԱՄԻՆԱ ծրագրով, հավելվածով։ Սա նման է Յանդեքս ծրագրի քարտեզին, որը պետք է բացել անպայման եվ նշել բնակության հասցեն։ Այս հավելվածի հետ կապված ևս խնդիրներ կառաջանան, եթե չբացեն,  չգրանցվեն, քանի որ Ռուսաստանի համապատասխան մարմինները չեն կարող ֆիքսել տվյալ մարդու բնակության վայրը, որը ևս պատճառ կհանդիսանա երկրից արտաքսելու համար։

Եթե 3 օրից ավել պետք է բացակայեք ձեր գրանցման հասցեից, պարտավոր եք գնալ ոստիկանություն, դիմում գրել, որ 3 օրից ավել բացակայելու եք։ Պետք է այս դիմումի պատճեն պահեք ձեզ մոտ, որ եթե հանկարծ ոստիկանությունը կորցնի, դուք ցույց տաք։ Իրենք համակարգով տեսնում են՝ ձեր տեղաշարժը համապատասխանում է, թե ոչ։

ՌԴ-ՈՒՄ ԴՊՐՈՑ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է 90% ՏԻՐԱՊԵՏԵՆ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻՆ

2025 թվականի ապրիլի 1-ից օտարերկրացի երեխաներ Ռուսաստանի Դաշնությունում դպրոց ընդունվելու համար պարտավոր է ռուսերենից քննություն հանձնել և տրված հարցերի 90 %-ին ճիշտ պատասխանեն։ 80 % պատասխանի դեպքում երեխաները չեն կարող հաճախել դպրոց։ Միայն առաջին դասարանցիների համար այդ քննությունը բանավոր է, մնացած բոլոր` 2-րդից մինչև 11-րդ դասարանցիների համար բանավոր և գրավոր է քննությունը։ 6 տարեկանից բարձր բոլոր երեխաները պետք է ունենան ռեգիստրացիա, եթե 90 օրից ավել մնում է, պետք է անցնի բուժզննում, տարվա մեջ մեկ անգամ։

- Այս ամբողջ խստացման արդյունքում, միգրանտների հոսքերը ո՞նց են նվազել հարցին Տաթեվիկ Բեժանյանը նշեց, որ առնվազն 30 % նվազել են հոսքերը դեպի ՌԴ։

- Մենք պարբերաբար շրջում ենք մարզերում։ Մեր դիտարկումներով միշտ ունեցել ենք շուրջ 100.000 աշխատանքային միգրանտ, տարեկան կտրվածքով, սակայն թիվը բավականին նվազել է, նույնիսկ 70,000-ից էլ պակասել է պայմանագրերով աշխատողների թիվը։ Մի պահ աճեց ընտանիքներով գնացողների թիվը մինչև ռուսների քննություն մտցնելը, սակայն հիմա, թե խստացումների, թե ռուբլու կուրսը իջնելու պատճառով արդեն ձեռնտու չէ մեկնելը։

Զրույցի վերջում «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեվիկ Բեժանյանը մեզ փոխանցեց, որ Հայաստանից ավելի շատ արտագնա աշխատանքի են մեկնում՝ Գեղարքունիկի, Շիրակի եվ Արագածոտնի մարզերից։

- Գաղտնիք չէ, որ մեր միգրացիոն հոսքերի 80%, իսկ աշխատանքային միգրացիայի 90-95 %-ը միշտ մնում է Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ դրա համար Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն շատ ուղիղ ազդում է մեր միգրացիոն հոսքերի վրա։ Սակայն մենք Հայաստանում տեսնում ենք, որ կա աշխատանքային շարժ՝ հիմնականում շինարարության ոլորտում։

 

Նյութը պատրաստվել է «Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրով իրականացված մեդիատուրի շրջանակներում։

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին