Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Եղանակ«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում մայիսի 12-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30°C (1985թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.6°C (1952թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 16.9°C

