«Սարմատի» գործողության շառավիղը կարող է գերազանցել 35,000 կմ-ը (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսաստանը հաջողությամբ եզրափակիչ փորձարկման է ենթարկել «Սարմատ» հրթիռային համակարգը, Վլադիմիր Պուտինին զեկուցել է ռազմավարական հրթիռային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը։
Հաղորդագրության համաձայն՝ «Սարմատ» համակարգը գերազանցում է իր նախորդին՝ «Վոևոդա» հրթիռային համակարգին իր հիմնական բնութագրերով, այդ թվում՝ հեռահարությամբ, նետման քաշով և հրթիռային պաշտպանության թափանցման հնարավորություններով։
«Սարմատ» համակարգերով առաջին հրթիռային գունդը մարտական հերթապահություն կսկսի Ուժուրի զորամասում տարեվերջին։
Այս կապակցությամբ ՌԴ նախագահը մի շարք հայտարարություններ է հնչեցրել.
«Պոսեյդոն» և «Բուրեվեստնիկ» համակարգերի վրա աշխատանքները գտնվում են վերջնական փուլում, ըստ Պուտինի։
Նախագահը հիշատակեց «Օրեշնիկը» միջուկային մարտագլխիկներով զինելու հնարավորությունը։
«Սարմատի» գործողության շառավիղը կարող է գերազանցել 35,000 կմ-ը։ Այն է` ռազմավարական իմաստով այս հրթիռի համար չկան անհասանելի հեռավորություններ ողջ երկրագնդով մեկ:

