Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված սկզբունքային նոր քայլեր չեմ տեսնում, կարծում եմ՝ մոտ ապագայում չի էլ լինելու․Ակադեմիկոս, թուրքագետ

«Մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանն ու Ադրբեջանն այս հարցում զգալի առաջընթաց են գրանցել։ Մենք ասում ենք՝ «Խաղաղությունն այժմ շատ մոտ է»։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը տարածաշրջանային և գլոբալ մակարդակում այլ դեր կխաղա՝ որպես չափազանց բարձր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան։ Հատկապես «Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կլինի թե՛ ավելի մեծ անվտանգություն, թե՛ ավելի մեծ բարեկեցություն»,- այս մասին Հայաստան կատարած այցի ընթացքում ասել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ամփոփելով թուրք պաշտոնյայի Հայաստան կատարած այցը և ստորագրված արձանագրությունը, նկատում է․

-Թուրքիայի փոխնախագահը որպես քաղաքական ֆիգուր՝ որևէ բան չի ներկայացնում՝ գտնվում է Էրդողանի շվաքի ներքո։ Չեմ կարծում, որ Թուրքիայից մոտ ապագայում Հայաստան կգան բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչո՞ւ, որովհետև եթե բարձրաստիճան պաշտոնյա գա, պետք է լինի սկզբունքային կարևոր քայլ՝ երկուստեք հարաբերությունները կարգավորելուն ուղղված։ Սակայն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված սկզբունքային նոր քայլեր չեմ տեսնում, կարծում եմ՝ մոտ ապագայում չի էլ լինելու։

Իմ ընկալմամբ՝ Թուրքիայում որոշում է ընդունվել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Բայց հաշվի առնելով Թուրքիայի նախագահի հայտարարությունները, որոնցով նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հետ, կարծում եմ՝ սա է կարգավորման հիմնական պահանջը։

Այ՛ո, Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որոշումը կա, ինչը պայմանավորված է տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի կարևորության աճով, ինչը կարևոր է Թուրքիայի համար։ Կա նաև երկրորդ հանգամանքը՝ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան միշտ կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չստորագրվի, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված որևէ սկզբունքային քայլ չի անելու։ Փոխարենը՝ կձեռնարկի տեխնիկական բնույթի փոքր քայլեր, որպեսզի բոլորին ցույց տա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին դրական է տրամադրված։

Ինչ վերաբերում է Գյումրի-Կարս երկաթգծի աշխատանքներին ուղղված քայլերին և Հայաստանի ֆինանսական կարողություններին՝ երկաթգիծը վերականգնելու համար ներդրումներ անելու առումով, ապա  դժվարանում եմ ասել, թե այդ ամենի համար որքան գումար կպահանջվի, սակայն Հայաստանի համար հնարավորություն է՝ մեկ ճանապարհ է նաև՝ կապվել աշխարհի հետ։ Այստեղ խնդիրն այն է, որ, այո, կան հնարավորություններ և կան նաև ռիսկեր և այդ ռիսկերը պետք է լինեն կառավարելի։ Այն, ինչ ասում եմ՝ արդյունքն է այս տասնյակ տարիների, քանի որ խնդիրները բազմիցս քննարկվել են՝ կապված հայ-թուրքական սահմանի հետ։ Գործել են տարբեր հետազոտական, մասնագիտական խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ լուրջ հետազոտել են այս խնդիրները, ինքս էլ դրանց մաս  եմ կազմել։ Ընդհանուր իմ մոտեցումը, որը ձևավորվել է այդ խմբերում աշխատելու ժամանակ, հետևյալն է՝ կան հնարավորություններ, և դրանք Հայաստանի համար դրական կլինեն, բայց նաև կան ռիսկեր, որոնք պետք է կարողանան կառավարել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում