Երբ սովորական են դարձել «Զասոս արեց», «Գլուխներդ կջարդեմ» ,«Սեքսի նախարարություն» և նմանատիպ շատ արտահայտությունները, ապա ի՞նչ օրինակ պետք է վերցնի հասարակությունը. Մովսիսյան
Ներքաղաքական«Արդար խոսք» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ գրել է.
«Հետո էլ հարցնում են՝ ինչո՞ւ է հասարակության մեջ այսքան ագրեսիա, բռնություն ու նույնիսկ սպանություններ։
Երբ քաղաքական դաշտում նորմալ է համարվում քաղաքական ուժի ղեկավարի կողմից մեկ այլ ուժի ղեկավարի ընտանիքի անդամին «Լակոտ» անվանելը, երբ սովորական են դարձել «Զասոս արեց», «Գլուխներդ կջարդեմ» ,«Սեքսի նախարարություն» և նմանատիպ շատ արտահայտությունները, ապա ի՞նչ օրինակ պետք է վերցնի հասարակությունը։
Ամենացավալին այն է, որ նույն մարդիկ հետո կանգնում են ամբիոնների մոտ և սկսում խոսել «բարձր արժեքներից», «ժողովրդավարությունից», «հանդուրժողականությունից» ու «քաղաքական մշակույթից»։
Սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի։
Հարգանքը, զսպվածությունն ու խոսքի պատասխանատվությունը պետք է պարտադիր լինեն բոլորի համար՝ անկախ քաղաքական հայացքներից և դիրքերից։
Հ.Գ.
Դատապարտում եմ ցանկացած քաղաքական ուժի կողմից նման բառապաշարի կիրառումը և ընտանիքի անդամներին թիրախավորող անձնական վիրավորանքները»։

