Կա դեֆիցիտ՝ Արցախը վերադարձնելու ու արցախյան հարցին ճշգրիտ մոտեցում ցուցաբերելու առումով

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի «Կլոր սեղան» նախագծի շրջանակում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ արցախցի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ եւ «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ ղեկավար ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԻ հետ քննարկել են Արցախի թեման խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում:

«120 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԶՐԿԵԼ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ »

ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, անդրադառնալով թեմային՝ հիշեցրեց Անկախության մասին հռչակագրի մասին, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անքակտելի մաս է:

«Անկախության հռչակագրում ասված է, որ մեր պետականությունը հիմնվում է դեկտեմբերի 1-ի՝ Արցախի Հայաստանի հետ վերամիավորման որոշման վրա: Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ գործընթացներ եւ խճճումներ են եղել մեր մտածելակերպի մեջ, այնուամենայնիվ, մեր փաստաթղթերը, իրավական հիմքը եւ մայր օրենքը փաստում է, որ կա վերամիավորման որոշում, եւ արցախցիները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության հավասարազոր քաղաքացիներ: Եվ այդտեղ շատ կարեւոր հարց է ծագում՝ արդյոք այս ընտրությունները կարող են համարվել օրինական, երբ 120 հազար քաղաքացու ապօրինաբար զրկել են ընտրություններին մասնակցելու իրավունքից: Արդյոք մենք չպետք է նախաձեռնենք զանգվածային դիմում դատարան, սկսենք հավաքել ստորագրություններ՝ մի քանի հազար արցախցիների եւ վերականգնել օրինականությունը»,- առաջարկեց Բաբուխանյանը:

ՍԻՄ կուսակցության նախագահը արցախցիների քաղաքացիական իրավունքը ապահովելու հարցով դիմեց նաեւ խորհրդարանական ընտրություններին մասնակող կուսակցություններին եւ դաշինքներին՝ ուղիղ հարցադրմամբ՝ ի՞նչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունն Արցախի խնդրի լուծման համար, ի՞նչ են անելու ընտրության մասնակից կուսակցության անդամները եթե ընտրվեն, ի՞նչ պետք է անեն, եթե ուրիշներն ընտրվեն եւ, վերջապես, ինչպիսի՞ լուծում են տեսնում Արցախի հիմնախնդրի վերաբերյալ:

«ԱՅՍՏԵՂ ԱՌԿԱ Է ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ»

Ըստ փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի` ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում Արցախի վերաբերյալ հստակություն չկա:

«Նրանք չունեն այն անհրաժեշտ չափի ուժգունությունը, որոնք պետք է բխեն հայկականության իմաստից: Դա պայմանավորված է նրանով, որ առկա են իշխանությունների կողմից այնպիսի հայտարարություններ՝ կապված Արցախի վերաբերյալ, որ Արցախն այլեւս կորսված է, ու նրա հետագա հարցի քննարկումն անիմաստ է եւ վտանգավոր Հայաստանի շահերի համար: Հետեւապես, պետք է նաեւ Արցախի հարցի հետ կապված բարձրացումը գնահատել նաեւ ընտրությունների տրամաբանության ներքո, քանի որ շատ դեպքերում մարդիկ մտավախություն ունեն, որ Արցախի հարցի գործածումը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել ձայների հավաքման գործընթացում: Ինչը չեմ համարում, որ հայամետ դիրքորոշում է, քանի որ այստեղ առկա է արժանապատվության, պետության անվտանգության խնդիր», - շեշտեց Մարտիրոսյանը:

Փաստաբանը նաեւ նկատեց, որ այս քարոզչությունն ուղեկցվում է մանիպուլյատիվ հայտարարություններով, եւ փորձ է արվում մարդկանց գիտակցության վրա ազդելու միջոցով հասնել որոշակի նպատակների:

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ՄԵՆՔ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆՔ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԻՋԵՎԱՆԱՑՄԱՆ ՓԱՍՏԻ ՀԵՏ»

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ ղեկավար Մարիամ Ավագյանը, հայտնելով իր մտահոգությունը քաղաքական վերնախավի մոտեցման հետ կապված, նկատեց, որ նա չի կարողանում իր համար հստակ ձեւակերպել, թե ինչպես պետք է Արցախյան հարցին անդրադառնալ ընդհանրապես:

«Ես անդադար տեսնում եմ, որ կա դեֆիցիտ` Արցախը վերադարձնելու ու արցախյան հարցին ճշգրիտ մոտեցում ցուցաբերելու առումով: Վերջին 4-5 տարիների ընթացքում, մենք կատարում ենք աշխարհի քմահաճույքները: Թուրքիան իր ցանկությունն է թելադրում, Ադրբեջանը՝ իր, դե Եվրոպան էլ կողքից նայում ու մտածում է, թե ինչու Թուրքիայի խաթրին կպնի: Բոլոր դեպքերում, ես չեմ տեսնում, որ Հայաստանում ձեւավորված գաղափարական միտք կա, թե մենք ինչ ենք ուզում: Այսինքն՝ տպավորություն կա, որ մենք համակերպվում ենք Արցախի նախիջեւանացման փաստի հետ: Սա բաց վերք է: 1988 թվականին մենք ունեինք մտավոր բյուրեղացված երեւույթներ: Ո՞ւր են հիմա այդ մտավոր բյուրեղների հատիկները: Որեւիցե լիարժեք հակադարձում տեսնո՞ւմ եք: Նախընտրական ծրագրերում տեսանք ընդամենը մի կուսակցություն, որը  լավ բան է գրել՝ շեշտը դնելով սոցիալական հարցերի վրա, որը շատ կարեւոր է իր հողից պոկված արցախցու համար»,- նշեց Ավագյանը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում