Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար

Տնտեսություն

2026 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով։ Անգրավ բիզնես վարկերի պորտֆելն աճել է 71%-ով, իսկ բիզնես լիզինգի պորտֆելը՝ 55%-ով։

Այդ մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» խորագրով համաժողովի ավարտից հետո հայտարարեց Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի կողմից:

Փոքր և միջին բիզնեսին աջակցելը Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է։ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների փաթեթը՝ բիզնես հաճախորդներին առաջարկելով առավել հասանելի և շահավետ ֆինանսավորման պայմաններ։

«ՓՄՁ-ները կարևոր դեր են խաղում երկրի տնտեսական զարգացման գործում, և մենք ձգտում ենք նրանց համար ֆինանսավորումը դարձնել հնարավորինս հասանելի և արագ։ Այսօր մեր ՓՄՁ ընդհանուր պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.5%, ինչը վկայում է մեր հաճախորդների պատասխանատու մոտեցման մասին: Մեր բարեխիղճ վարկառուներին հավելյալ աջակցելու համար մայիսի սկզբին ավելի քան 2 000 ՓՄՁ վարկառուների տրամադրեցինք հետվճար՝ ՀՀ դրամով պարտավորությունների մնացորդի 1.2% չափով», — նշեց Դավիթ Պետրոսյանը։

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի ներկայացմամբ՝ Հայաստանում գործող 115 հազար ընկերություններից մոտ 16 հազարը ունեն վարկեր, որոնց քանակը հասնում է 56 հազարի: Սա վկայում է այն մասին, որ բանկերում առկա է բիզնեսի վարկավորման մեծ ներուժ:

«Բիզնեսի զարգացման գործում բանկային ծառայություններն առանցքային դեր ունեն։ Յունիբանկի հետ համագործակցության շնորհիվ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի ներդրումներ, որոնք այլ պայմաններում տարիներ կպահանջեին։ Այդ արդյունավետ համագործակցության արդյունքում մեր բժշկական գործարանի  զարգացումը շուրջ 7-8 տարով առաջ է անցել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, թե որքան կարևոր է ճիշտ ժամանակին ֆինանսավորում ստանալն ու ներդրումներ կատարելու հնարավորությունը», — ասաց «ՄԵԳԱ ՄԵԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և My City Dentist կենտրոնի հիմնադիր տնօրեն Սուրեն Կոլաջին:  

Անդրադառնալով ՓՄՁ-ների ներկայացուցիչների հարցերին գրավի նկատմամբ պահանջների վերաբերյալ՝ Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ բանկերը հաճախորդի վարկունակությունը գնահատելիս՝ առաջնորդվում են նաև ձեռնարկության կանոնադրական կապիտալի չափով և բիզնեսում սեփական ներդրման մակարդակով։ Նրա խոսքով՝ տեղական բազմաթիվ ձեռնարկություններում սեփական կապիտալի մասնաբաժինը դեռևս փոքր է, ինչի հետևանքով բանկերը ստիպված են ավելի խիստ պահանջներ սահմանել գրավի նկատմամբ։

Նշվեց նաև, որ Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում անգրավ Էքսպրես վարկավորմանը, ինչը ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս արագ լուծել ընթացիկ ֆինանսական հարցերը:  

Էքսպրես վարկավորումը Յունիբանկի ամենապահանջված ծառայություններից մեկն է: «Միկրո էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի՝ մինչև 60 ամիս ժամկետով և մինչև 10 միլիոն դրամ կամ 25 000 ԱՄՆ դոլար գումարի չափով։ Գործընթացների ավտոմատացման և արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգի շնորհիվ վարկի նախնական հաստատումը հնարավոր է ստանալ ընդամենը մի քանի րոպեում։ Այս մոտեցումը ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս արագ լուծել ընթացիկ ֆինանսական հարցերը:  

Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է նաև բիզնես լիզինգը՝ ընդլայնելով ֆինանսավորման հնարավորությունները կորպորատիվ հաճախորդների և անհատ ձեռնարկատերերի համար։ Բիզնես լիզինգը տրամադրվում է առանց կանխավճարի, իսկ նախնական հաստատումը հնարավոր է ստանալ ընդամենը 5 րոպեում։

Յունիբանկը վերանայել է նաև POS տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարները՝ սահմանելով դրանք 0.5%-0.9% Հայաստանում թողարկված քարտերի համար: 

ՓՄՁ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նպատակով Յունիբանկը զարգացնում է նաև թվային ծառայությունները։ Իրավաբանական անձանց համար նախատեսված UNIBusiness Mobile հավելվածի միջոցով հնարավոր է կառավարել հաշիվները, կատարել SWIFT միջազգային փոխանցումներ, ինչպես նաև վճարումներ գործընկերներին և բյուջե՝ զգալիորեն պարզեցնելով բիզնեսի ամենօրյա ֆինանսական գործառնությունները։ Յունիբանկն առաջարկում է նաև բազմարժութային բիզնես քարտ, որին կցված են հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում