«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Հանդիպում

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից կարող է երկրին արժենալ առնվազն 5 միլիարդ դոլար, որը համարժեք է ՀՆԱ-ի 15-20%-ին: Քաղաքագետ Արմեն Վարդանյանը եւս անդրադառնալով ՌԴ-ի հետ ՀՀ ապահարզանի հետեւանքներին նկատում է.

- Առնվազն անադեկվատ պետք է լինես, որ մտածես, թե Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնել, դա կործանարար է լինելու, ու բոլորն են դա հասկանում: Փաշինյանը շատ լավ գիտի Ռուսաստանից եկող վտանգների մասին ու գիտի, որ Ռուսաստանը շատ լուրջ վտանգներ կարող է հասցնել Հայաստանին ու փորձում է մեղմել դրանք։ Մյուս կողմից էլ՝ 2020-2023 թվականներին Հայաստանի ու Արցախի հետ կապված դեպքերից հետո Հայաստանը փորձում է փոխել իր արտաքին քաղաքականության պարադիգմը, արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացիայի է ենթարկում, ու այս փուլում գնում են Ռուսաստանից կախվածությունն աստիճանաբար թուլացնելու: Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ ԵՄ-ին անդամակցելու համար Հայաստանը շատ երկար ճանապարհ պետք է անցնի, առնվազն տասը տարի է հարկավոր, եթե չլինի քաղաքական որոշում: 

Եթե հիմա հայտարարի, որ գնում ենք ԵՄ, դա մեզ համար խնդիրներ է առաջացնելու այն առումով, որ Հայաստանի նախկին իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն էլ ինչ-որ առումով, երկար ժամանակ ռազմավարական մտածելակերպ չեն ցուցաբերել ու չեն մտածել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը թուլացնելու մասին: 

Ուստի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում, ու եթե հիմա հայտարարի ԵՄ-ին անդամակցելու մասին, հետևանքները շատ ծանր են լինելու տնտեսական առումով: Դրա համար էլ առայժմ չի գնում այդ քայլին, փորձում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, մտածել այլընտրանքներ ստեղծելու մասին, հետո միայն, երբ Հայաստան-ԵՄ հարաբերությունները արդեն ավելի շատ կխորանան, ու կգա որոշում կայացնելու պահը, Փաշինյանը կհայտարարի, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից: 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան