Ինչ է փոխվում հայ-թուրքական առեւտրում. Տնտեսագետը մանրամասներ է ներկայացնում
Հանդիպում2026 թվականի մայիսի 11-ից Թուրքիան պաշտոնապես հանել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի իրավական սահմանափակումները։ Թուրքիայի ԱԳՆ-ն ավարտել է օրենսդրական փոփոխությունները, որոնցով Հայաստանը ներառվել է թուրքական արտադրանքի ներմուծող երկրների ցանկում։
Ի՞նչ է փոխվում նոր կարգավորումների արդյունքում տնտեսագետ Գագիկ Մակարյանը նախ ընդգծում է։
- Նոր իրավիճակում հնարավոր է, որ ապրանքներն արդեն ձևակերպվեն ուղղակիորեն՝ որպես Հայաստան կամ Թուրքիա ուղարկվող։ Այսինքն՝ վերանում է երրորդ երկրների միջոցով պարտադիր միջնորդավորված ձևակերպման անհրաժեշտությունը։ Միաժամանակ հնարավոր է նաև հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Թուրքիա կամ Թուրքիայով երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ավելի պարզեցված ձևակերպում։ Այսուհետ հնարավոր կլինի ավելի իրական պատկեր ստանալ՝ հասկանալու համար, թե իրականում որքան է Հայաստան–Թուրքիա առևտրի ծավալը։ Սա կարևոր է նաև տնտեսական վերլուծությունների համար, քանի որ մինչև հիմա տվյալները մասամբ աղավաղված էին։ Այս կարգավորումը կարող է էականորեն նվազեցնել նաեւ լոգիստիկ ծախսերը։ Օրինակ, եթե ապագայում բացվի Գյումրի–Կարս երկաթուղին կամ ավտոճանապարհը, ապա դա էականորեն կկրճատի բեռնափոխադրումների ծախսերը։ Այս պահին բեռները հիմնականում անցնում են երկար ճանապարհով՝ Վրաստանի նավահանգիստներով, ինչը ժամանակատար և թանկ գործընթաց է։ Կարճ ճանապարհի դեպքում կարող է զգալիորեն նվազել ինչպես ժամանակը, այնպես էլ ծախսերը։

