«Նուբարաշենում» արձանագրված ինքնասպանությունը լրջագույն հարցադրումներ է առաջացնում. Անահիտ Մանասյան
«Նուբարաշենում» արձանագրված ինքնասպանությունը լրջագույն հարցադրումներ է առաջացնում. Անահիտ Մանասյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առնչությամբ։ ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարել այն փաստը, որ ողբերգությունը տեղի է ունեցել ազատությունից զրկված անձի հետ, որի անվտանգության և պատշաճ խնամքի համար ուղղակի պատասխանատվություն է կրում պետությունը։

