Քաղաքացին արդեն երկու օր է գնում է թանկացած հաց, մինչդեռ ընդդիմադիր դաշտից գրեթե արձագանք չկա. Կարապետյան

Ներքաղաքական
«Մինչ բոլորը նախընտրական երգ ու պարի մեջ են, քաղաքացին արդեն երկու օր է՝ հացը գնում է 40 դրամով թանկացած գնով։ Գները բարձրանում են, խոստումները բարձրանում են, քաղաքացին` աղքատանում։ Երբ առաջին անհրաժեշտության ապրանքը թանկանում է, դա ուղիղ հարված է ամենօրյա գոյության համար պայքարող ընտանիքներին։ Իսկ միաժամանակ գործող իշխանությունները 10.000 դրամ թոշակի բարձրացումը ներկայացնում են որպես «առաջընթաց»։
 
Սակայն իրական պատկերն այլ է․ քաղաքացին իր ստացածը կորցնում է իշխանության գրպանում եւ արդյունքում մնում դատարկ գրպանով։ Ու առավել մտահոգիչն այն է, որ թանկացումների շղթան սկսվել այնպիսի տնտեսական կենտրոններից, որոնք հանրային ընկալմամբ գտնվում են իշխանության հետ սերտ փոխկապակցված միջավայրում։ Օրինակ` հացը երկու օր է թանկացել է իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող սուպերմարկետների ցանցում։ Հարց է առաջանում՝ պատահականությո՞ւն է։ Չեմ կարծում։
 
Միևնույն ժամանակ, փաստ է, որ քաղաքացին արդեն երկու օր է գնում է թանկացած հաց, մինչդեռ ընդդիմադիր դաշտից գրեթե արձագանք չկա։ Սա խոսում է ոչ միայն անտարբերության, այլ նաև հասարակական իրականությունից աստիճանաբար կտրվելու մասին։ Իսկ շարքային քաղաքացու համար 40 դրամի տարբերությունն էլ զգալի է․ նա հաշվում է ամեն դրամը, և նրա համար յուրաքանչյուր թանկացում ուղղակի ազդում է կենսունակության վրա։
 
Եթե քաղաքացին տեսնում է եւ իր մաշկի վրա զգում խնդիրները, իսկ ընդդիմադիր դաշտը` ոչ, ապա խնդիրը պարզապես «չնկատելը» չէ։ Խնդիրը կապի խզումն է իրական կյանքի հետ։ Եվ երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հեռանում են հասարակության առօրյայից, ամենաթանկը վճարում է ժողովուրդը», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում