«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շաբաթվա ֆինանսական աստղագուշակը. որ կենդանակերպի նշանները կշահեն մայիսի 18-24-ը

Աստղագուշակ

Խոյ
Խոյերի համար սկսվում է բավական հաջող շրջան, հատկապես եթե վաղուց մտածում էիք ինչ-որ կարևոր, բայց թանկ գնման մասին։ Այժմ հենց այն պահն է, երբ արժե ինքներդ ձեզ թույլ տալ այն, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք։ Այս օրերին արված գնումները ոչ միայն կուրախացնեն, այլև երկար ժամանակ կծառայեն ձեզ՝ արդարացնելով յուրաքանչյուր ծախսված դրամը։

Ցուլ
Ցուլերը հերթական անգամ կհամոզվեն, որ հաջողությունը սիրում է պատրաստված մարդկանց։ Եթե ամեն քայլը նախապես մտածեք, մանրամասները հաշվի առնեք և չշտապեք, կարող եք շատ լավ արդյունքների հասնել թե՛ աշխատանքի, թե՛ ֆինանսների ոլորտում։ Իսկ ահա հապճեպ որոշումները կամ «տեսնենք ինչ կլինի» մոտեցումը հիմա կարող են միայն խանգարել։

Երկվորյակներ
Այս օրերին փողի հարցում արժե ավելի խելամիտ լինել։ Գայթակղությունները շատ կլինեն, սակայն ամեն ցանկություն դեռ պարտադիր չէ անմիջապես իրականացնել։ Փորձեք խուսափել ավելորդ գնումներից և նախ ուշադրություն դարձրեք այն ֆինանսական հարցերին, որոնք վաղուց լուծում են պահանջում։ Մի փոքր զսպվածությունը շուտով ձեզ մեծ հանգստություն կտա։

Խեցգետին
Խեցգետինների համար կարևոր է չշտապել որևէ փաստաթուղթ ստորագրելիս։ Թվում է՝ ամեն ինչ պարզ է, բայց հենց մանրուքներում կարող են թաքնված լինել այնպիսի պայմաններ, որոնք հետո անհարմար իրավիճակներ կստեղծեն։ Ուշադիր կարդացեք ամեն տող, հատկապես այն հատվածները, որոնք սովորաբար բոլորը բաց են թողնում։

Առյուծ
Ֆինանսական հարցերում բավական հաջող շրջան է սկսվում։ Եթե վաղուց ցանկանում էիք կարգավորել գումարի հետ կապված խնդիրները, ներդրում անել կամ նոր ֆինանսական քայլ կատարել, աստղերը հիմա ձեր կողմն են։ Խելացի ու հաշվարկված որոշումները մոտ ապագայում կարող են շատ հաճելի եկամուտ բերել։

Կույս
Կույսերին խորհուրդ է տրվում այս շաբաթ առավել զգոն լինել։ Հատկապես ֆինանսական առաջարկների, գործարքների և «շատ շահավետ» թվացող առաջարկների դեպքում։ Մի վստահեք առաջին տպավորությանը և մի շտապեք գումար փոխանցել կամ կարևոր որոշումներ կայացնել։ Այժմ խաբված լինելու հավանականությունը սովորականից բարձր է։

Կշեռք
Մի թողեք, որ անցյալի անհաջողությունները խանգարեն նոր հնարավորություններին։ Եթե մի անգամ ձեզ հիասթափեցրել են աշխատանքի կամ գումարի հարցում, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կրկնվելու է։ Այս շրջանը կարող է ցույց տալ, որ կյանքը երբեմն հաճելի անակնկալներ էլ է պատրաստում, եթե թույլ տաք ձեզ նորից վստահել։

Կարիճ
Կարիճների առջև կարող է բացվել նոր և բավական շահավետ աշխատանքի կամ նախագծի հնարավորություն։ Բայց այստեղ կարևոր կլինի ոչ թե արագ որոշում կայացնելը, այլ ամեն ինչ սառը գլխով գնահատելը։ Եթե ճիշտ հաշվարկեք ձեր քայլերը, կարող եք ոչ միայն մասնագիտական աճ ունենալ, այլև զգալիորեն բարելավել ձեր ֆինանսական վիճակը։

Աղեղնավոր
Այս օրերին ձեր գլխում կարող են ծնվել գաղափարներ, որոնք առաջին հայացքից չափազանց համարձակ կամ նույնիսկ անհնար կթվան։ Բայց մի շտապեք հրաժարվել դրանցից։ Հենց այդ մտքերից մեկը հետագայում կարող է դառնալ ձեր հաջողության և ֆինանսական աճի պատճառը։ Երբեմն ամենախենթ գաղափարներն են ամենամեծ արդյունքը տալիս։

Այծեղջյուր
Այծեղջյուրների համար հիմա լավագույն ժամանակը չէ ֆինանսական կարևոր որոշումների համար։ Նույնիսկ փոքր գործարքների դեպքում արժե կրկնակի մտածել։ Մի փոքր դադարն ու իրավիճակը նորից վերլուծելը կարող են ձեզ փրկել սխալներից, որոնք հետո ոչ միայն գումար, այլև նյարդեր կխլեն։

Ջրհոս
Անշարժ գույքի հետ կապված հարցերում հաջող շրջան է սպասվում, բայց միայն այն դեպքում, եթե ամեն ինչ մանրակրկիտ ստուգեք։ Եթե տուն կամ բնակարան եք գնում, մի վստահեք միայն գեղեցիկ արտաքինին։ Այժմ կարևոր է ուշադրություն դարձնել նույնիսկ ամենափոքր մանրուքներին, որպեսզի հետո չբախվեք տհաճ անակնկալների։

Ձկներ
Ձկների համար հետաքրքիր առաջարկների շրջան է սկսվում։ Կարող է հայտնվել աշխատանք կամ համագործակցություն, որը ոչ միայն ֆինանսապես շահավետ կլինի, այլև կբացի նոր հնարավորություններ ապագայի համար։ Եթե սիրտն ու տրամաբանությունը միաժամանակ ասում են «այո», ապա արժե վստահել այդ զգացողությանը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան