Սիմոնյանի փոքրաթիվ համակիրները սկսել են հիասթափվել վերջինիցս
Ներքաղաքական«Իրավունք»-ին հասած շշուկների համաձայն՝ Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու ԳՈՒՐԳԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ իր փոքրաթիվ համակիրներն էլ են կամաց-կամաց հիասթափվում։
Ինչպես ասում է իմաստուն ժողովուրդը՝ ուզում ես մարդուն լավ ճանաչես, հետը ճանապարհ գնա։ Քարոզարշավի ընթացքում, ըստ նույն խոսակցությունների, Գուրգեն Սիմոնյանի շուրջ ձեւավորված պատկերը, կարծես, սկսել է ճաքեր տալ: Նրա որոշ համակիրներ արդեն նկատել են, որ նա քաղաքական դիրքորոշումներով ավելի ու ավելի է հիշեցնում Նիկոլ Փաշինյանին։ Քանի գնում է, որոշների կարծիքով, դա ավելի հստակ է դառնում՝ սկսած խոսքի շեշտադրումներից մինչեւ ընդհանուր քաղաքական դրսեւորումները։
Ըստ էության, Սիմոնյանի հետեւից գնացողները գլխի են ընկնում, թե իրականում ում հետ գործ ունեն։ Ավելին, արդեն սկսել են իրար մեջ հարցեր բարձրացնել, թե ո՞վ է նրան առաջ «բրդում»՝ մի մարդու, որին ընդամենը երկու տարի առաջ, երեւի, անգամ իր հարեւաններն էլ դժվար թե ճանաչեին։
Սեփ. լրատվություն

