«Դրսից չպիտի ասեն, ապահարզան չենք ուզում, ԵՄ-ի հետ կապը մոտեցնում ենք».Միրզոյանը՝ ՌԴ նախագահին
Դրսից չպիտի ասեն, ապահարզան չենք ուզում, ԵՄ-ի հետ կապը մոտեցնում ենք։ Այս մասին Լիտվայի ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեի, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը և Եվրոպական միության անդամակցությունը անհամատեղելի են, և հնարավոր չէ, որ մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ և դառնանք Եվրոպական միության անդամ: Մեր մոտեցումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք և երբ կլինի, կհասունանա, կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե մյուս խմբի երկրների, ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք։ Այստեղ որևէ նորություն չկա, մեզ դրսից չէ, որ պետք է այս մասին ասեն, մնացածը մենք բոլոր ուղղություններով հակված ենք դրական, առողջ, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության շարունակմանը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ասել էր․ «տրամաբանական կլինի, որ ՀՀ-ն հանրաքվե անցկացնի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Դրան համապատասխան էլ մենք ևս համապատասխան եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով»,- ասել էր նա։
Պուտինի հայտարարությանն ի պատասխան Փաշինյանը նշել էր․ «Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ հարց դնել, հանրաքվե անել: Կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի: Իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Մենք չունենք նպատակ վնասել Ռուսաստանի շահերին»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

