ԷՐԴՈՂԱՆԱՄԵՏ ԽԱՂԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԾՎԵԼ «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻԼԻՈՏԻՆԻ»

Վերլուծություն

­Հիս­տե­րիան, ո­րը ե­րեկ սար­քեց Նի­կո­լը Ա­րաբ­կի­րում, հեր­թա­կան հիմ­նա­վո­րումն է, թե ինչ ան­հա­վա­սա­րակ­շիռ վի­ճա­կի է հա­սել: «Ե­թե դուք Ռոբն եք, Ռո­բին կզաց­նե­լու եմ, կա­լու­գա­ցուն էլ եմ կզաց­նե­լու։ Ռո­բին սատ­կաց­նե­լու եմ, նստաց­նե­լու եմ։ Էն մաս­կե­քով, որ Ղա­րա­բա­ղի ակ­ցեն­տով խո­սում են, դրանք փա­խած­ներն են։ Փա­խել են պա­տե­րազ­մից, մեր ե­րե­խե­քին էլ լքել են...»,–­ ան­վերջ գոռ­գո­ռում էր Փա­շին­յա­նը, ըն­դա­մե­նը այն բա­նի հա­մար, որ շար­քա­յին ընտ­րողն ըն­դա­մե­նը հարց­նում էր պա­տե­րազ­մում ան­հետ կո­րած իր բարձ­րաս­տի­ճան սպա եղ­բոր մա­սին:

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ

­Հաս­կա­նա­լի է, նման նյար­դա­յին գեր­լար­ված վի­ճա­կը եւ ա­մեն ան­գամ, երբ հի­շեց­նում են Ար­ցա­խի կո­րուստն ու Հա­յաս­տա­նի ներ­կա ող­բեր­գա­կան վի­ճա­կը, հիս­տե­րիա­յի մեջ ընկ­նե­լը հենց այն­պես, օ­դից չի ընկ­նում: Ա­մեն մի նման հար­ցադ­րու­մը նրան առն­վազն հի­շեց­նում է մեկ փաստ. հան­րութ­յու­նը մո­ռա­ցութ­յան չի մատ­նե­լու ո՛չ պա­տե­րազ­մը, ո՛չ հա­զա­րա­վոր զո­հե­րը, ո՛չ հենց նույն Նի­կո­լի ա­սած­նե­րը, թե ա­ռանց զո­հե­րի էլ կա­րող էինք նույն արդ­յունքն ու­նե­նալ, եւ այդ­պես շա­րու­նակ: Ու ե­թե մար­դիկ հի­մա հանդգ­նում են հենց իր վար­չա­պե­տա­կան ե­րե­սին այդ ա­մե­նը շպրտել, կա­րե­լի է հաս­կա­նալ, թե այդ ե­րեսն իր վար­չա­պե­տա­կան դիր­քը կորց­նե­լու դեպ­քում ին­չեր է ստիպ­ված լի­նե­լու լսել, այդ թվում` ան­խու­սա­փե­լի ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ժա­մա­նակ: Այ­սինքն, որ­քան էլ որ փոր­ձել է «ե­րե­սը մաք­րել» այս տա­րի­նե­րին, ա­նօ­գուտ է. մար­դիկ հաս­կա­նում են, հի­շում են եւ պա­հան­ջում են ի­րենց հար­ցե­րի ի­րա­կան պա­տաս­խա­ննե­րը:

­Կարճ ա­սած, ա­մեն մի նման է­պի­զոդ Նի­կո­լին նո­րից ու նո­րից է հա­մո­զում, որ վար­չա­պե­տա­կան ա­թո­ռը ոչ մի դեպ­քում չի կա­րե­լի կորց­նել: Միայն թե այդ «ոչ մի դեպ­քու­մի» սահ­ման­ներն են գնա­լով սեղմ­վում: Այ­սինքն, ներ­քին նման ծայ­րա­հեղ դժգո­հութ­յան պա­րա­գա­յում պետք է գո­նե ար­տա­քին ա­ջակ­ցութ­յուն ու­նե­նաս, որ կա­րո­ղա­նաս ա­թոռ պա­հել: Ու հենց այս­տեղ է, որ գնա­լով ա­ճող խնդիր­նե­րի պա­կաս չկա: Սկզ­բում մեծ հույ­սեր կա­յին Թ­րամ­փի հետ կապ­ված` «Թ­րամ­փի մի­ջան­ցքի» սցե­նա­րը կա­րող էր լավ քա­րոզ­չա­կան հիմք դառ­նալ: Բայց ակն­հայ­տո­րեն չստաց­վեց: Մեծ հույ­սեր կա­յին եվ­րո­պա­ցի­նե­րի հետ կապ­ված: Ն­րանց էլ, թեեւ տասն­յակ­նե­րով բե­րե­ցին Հա­յաս­տան, բայց ո՞րն էր օ­գու­տը, չի ե­րե­ւում: Օ­րի­նակ, ինչ­պե՞ս կա­րող է կնո­ջից «չա­փա­լախ­ներ» ստա­ցող Մակ­րո­նը հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին հա­մո­զել, թե գի­տեք, Նի­կո­լը լավն է, գնա­ցեք նրան ընտ­րեք: Կամ բրի­տա­նա­ցի Ս­թար­մե­րը, ո­րից ան­գամ իր սե­փա­կան ժո­ղո­վուրդն է զզվում, եւ որն այ­սօր–­վա­ղը հրա­ժա­րա­կան է տա­լու:

Ա­լիե­ւի եւ Էր­դո­ղա­նի հետ կապ­ված եւս հույ­սեր կա­յին: Բայց Ա­լիե­ւը մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ան­գամ չստո­րագ­րեց, ո­ր Նի­կո­լը գո­նե դա դներ իր ներ­կա քա­րոզ­չութ­յան հիմք հան­դի­սա­ցող «խա­ղա­ղութ­յուն» տեր­մի­նի տակ: Էրդո­ղանն էլ կա­րող էր սահ­մա­նը բա­ցել, ո­րը եւս Նի­կո­լի հա­մար լավ քա­րոզ­չութ­յուն էր: Բայց չի բա­ցում` փո­խա­րե­նը ինչ­–որ ո­չինչ չտվող մաք­սա­յին ձե­ւա­կեր­պում­նե­րի մա­սով ո­րո­շում­ներ  կա­յաց­նե­լով:

Ու ա­հա այս­տեղ է, որ Նի­կո­լը, ընկ­նե­լով դրսից ինչ­–որ բան պո­կե­լու հու­սա­հատ փոր­ձե­րի հե­տե­ւում, այդ փոր­ձերն իս­կա­կան փոր­ձանք սար­քեց գլխին. ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րը Եվ­րո­պա­յի եւ Էր­դո­ղա­նի ուղ­ղութ­յամբ այդ խա­ղե­րի արդ­յուն­քում հա­տե­ցին «պլին­տու­սից ցածր» մա­կար­դա­կը եւ շա­րու­նա­կում են հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն է­լի ցած իջ­նել: Ու նույն վի­ճակն է նաեւ Ի­րա­նի մա­սով: Ու ա­հա պարզ­վեց, որ Նի­կո­լը դեմ առ դեմ է մնա­ցել ժո­ղովր­դի հետ, ա­ռանց դրսի տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի օգ­նութ­յան, այլ ուղ­ղութ­յու­նն­երով էլ թշնա­մութ­յա­նը մո­տե­ցող ի­րո­ղութ­յան ա­ռաջ կանգ­նե­լով: Բա սրա­նից հե­տո հիս­տե­րիա­յի մեջ չընկ­նի՞:

ՄՈՍԿՎԱՆ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՃՆՇՈՒՄԸ

Ա­մեն դեպ­քում, վի­ճակն ա­վե­լի վատ­թա­րա­նա­լու մի­տում ու­նի, ո­րի մա­սին է հու­շում ՌԴ­–ից ե­կող եւ միայն կոշ­տա­ցող ճնշում­նե­րը: Ընդ ո­րում, սկսած ա­մե­նա­վե­րին մա­կար­դակ­նե­րից, վեր­ջաց­րած փոր­ձա­գի­տա­կան դաշ­տով: Օ­րերս Հա­յաս­տա­նի` ԵԱՏՄ­–ից դուրս գա­լու հե­տե­ւանք­նե­րի մա­սին հեր­թա­կան ան­գամ խո­սեց Լավ­րո­վը: Ա­պա նաեւ Պետ­դու­մա­յի նա­խա­գահ Վո­լո­դի­նը ոչ միայն ներ­կա­յաց­րեց այն հնա­րա­վոր կո­րուստ­նե­րը, ո­րոնք Հա­յաս­տա­նը կու­նե­նա` ԵԱՏՄ­–ից դուրս գա­լով, այլ նաեւ ֆիք­սեց, թե նի­կոլ­յան այդ կուր­սը միայն ՌԴ­–ի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րը չէ, որ քան­դում է, այլ նաեւ. «Այս ա­մե­նը հան­գեց­նում է հա­սա­րա­կութ­յան պա­ռակտ­մա­նը: Եվ սա, թերեւս, ա­մե­նա­մեծ կո­րուստն է, ո­րը հնա­րա­վոր է Հա­յաս­տա­նում՝ միաս­նութ­յան կո­րուս­տը»: Վեր­ջա­պես, որ. «Բազ­մա­թիվ երկր­նե­րում հենց դրա­նից են սկսվել մեծ խնդիր­նե­րը»։ Ու, որ­պես հա­մե­մա­տութ­յուն, ընդգ­ծեց. «Եվ այս­տեղ դարձ­յալ ա­կա­մա զու­գա­հեռ­ներ են ա­ռա­ջա­նում Ուկ­րաի­նա­յի եւ­ այն­տեղ 2014 թվա­կա­նին տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հետ»:

­Վի­ճա­կը փոր­ձեց շտկել փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը` ՏԱՍՍ-ին տված հար­ցազ­րույ­ցում փոր­ձե­լով պա­տաս­խա­նել Պու­տի­նի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յա­նը, թե ԵԱՏՄ­–ից դուրս գա­լը եւ ԵՄ գնա­լը կա­րող է ո­րո­շել միայն հայ ժո­ղո­վուր­դը` հան­րաք­վեով: «Մենք շատ լավ հաս­կա­նում ենք, որ Հա­յաս­տա­նը չի կա­րող միա­ժա­մա­նակ լի­նել ԵԱՏՄ եւ ԵՄ ան­դամ, եւ­ ակն­հայտ է, որ ա­պա­գա­յում մեզ անհ­րա­ժեշտ կլի­նի հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում կա­յաց­նել։ Ընդ ո­րում, այդ հար­ցով ո­րո­շում կկա­յաց­վի, ան­շուշտ, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից։ Այժմ նման անհ­րա­ժեշ­տութ­յուն չկա»,- ա­սել է Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը: Բայց սա, հաս­կա­նա­լի է, այն նույն փա­փուկ բարձն է, ո­րը Նի­կո­լը մի գլուխ փոր­ձում է դնել Մոսկ­վա­յի գլխի տակ: Թե բա, ի­հար­կե, հան­րաք­վե ենք ա­նե­լու, այլ տար­բե­րակ չկա: Բայց թե ինչ­քա­նով դա կաշ­խա­տի, այլ հարց է: Հաշ­վի առ­նե­լով մեկ չա­փա­զանց էա­կան գոր­ծոն եւս:

Այս­պես, այս ֆո­նին ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րը հակ­ված են այն միան­շա­նակ գնա­հատ­մա­նը, որ պայ­մա­նա­վոր­ված այն նոր ի­րո­ղութ­յուն­նե­րով, ո­րոնք ստեղծ­վում են Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ու հատ­կա­պես Ի­րա­նի շուրջ, տա­րա­ծաշր­ջա­նի եւ այս պա­հին Հա­յաս­տա­նի դե­րը Մոսկ­վա­յի հա­մար դար­ձել է շատ ա­վե­լի էա­կան: Հաշ­վի առ­նե­լով նաեւ այն բար­դութ­յու­ննե­րը, ո­րոնք կան Ադր­բե­ջա­նում եւ Վ­րաս­տա­նում, ինչ­պես նաեւ, որ այս­պես թե այն­պես, Հա­յաս­տա­նը գո­նե պաշ­տո­նա­պես դեռ ԵԱՏՄ­–ում եւ ՀԱՊԿ­–ում է, եւ այս­տեղ տե­ղա­կայ­ված է ռու­սա­կան ռազ­մա­բա­զան: Կարճ ա­սած, որ­պես Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ կա­պի օ­ղակ, Հա­յաս­տա­նի կա­րե­ւո­րութ­յունն այս պա­հին, ա­ռա­վել քան եր­բե­ւէ, չա­փա­զանց կա­րե­ւոր է, ին­չը Մոսկ­վա­յին բա­ռա­ցիո­րեն է պար­տադ­րում` ողջ ծա­վա­լով վե­րա­կանգ­նել եր­բեմ­նի մի փոքր նվա­զած ու­շադ­րութ­յունն այս ուղ­ղութ­յամբ, ընդ ո­րում` ան­կախ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի լի­նել–չ­լի­նե­լուց:

Ա­մեն դեպ­քում, դա է պնդում նաեւ ռու­սա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին մոտ կանգ­նած փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը` հայտ­նե­լով. «Մեր տե­ղե­կութ­յուն­նե­րով՝ Կ­րեմ­լը պատ­րաստ­վում է Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ եր­կա­րա­ժամ­կետ աշ­խա­տան­քի։ Եր­եւա­նը դառ­նում է Ռու­սաս­տա­նի հա­մար տա­րա­ծաշր­ջա­նում հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն։ Նա­խա­գա­հի վար­չա­կազ­մը եւ­ այլ գե­րա­տես­չութ­յուն­ներ գի­տակ­ցում են ներ­կա­յիս ընտ­րա­կան ցիկ­լի կար­եւո­րութ­յու­նը։ Ա­ռա­վե­լա­գույն ջան­քեր կգոր­ծադր­վեն ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու հա­մար, թեեւ Փա­շին­յանն իր կող­մում ու­նի վար­չա­կան ռե­սուրս­ներ եւ հ­զոր արեւմտ­յան կոա­լի­ցիա։ Ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին Ռու­սաս­տա­նը նա­խա­տե­սում է ակ­տի­վաց­նել իր աշ­խա­տան­քը տե­ղե­կատ­վա­կան եւ քա­ղա­քա­կան ո­լոր­տում եւ կ­փոր­ձի տնտե­սա­կան ազ­դե­ցութ­յու­նը վե­րա­ծել քա­ղա­քա­կան ազ­դե­ցութ­յան...»: Ընդ ո­րում, փոր­ձա­գե­տը նաեւ պնդում է, որ կլի­նեն գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մե­թոդ­նե­րի փո­փո­խութ­յուն` ել­նե­լով ար­դի ի­րո­ղութ­յուն­նե­րից. «Հի­մա դի­վա­նա­գի­տութ­յան եւ զ­գու­շութ­յան ժա­մա­նա­կը չէ։ Անհ­րա­ժեշտ են վճռա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ եւ­ արդ­յունք­ներ»:

ՈՒՐ ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ

­Նաեւ ա­սել, թե Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ Մոսկ­վա­յի ներ­կա­յիս ակ­տի­վա­ցող կուր­սը չի կա­րող ազ­դել ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րի վրա, ի­հար­կե, միամ­տութ­յուն կլի­ներ: Ընդ ո­րում, ան­կախ այն բա­նից` Ռու­սաս­տանն իր ա­ռաջ նման խնդիր դրե՞լ է, թե` ոչ: Ի­րո­ղութ­յու­նը սա է. ռու­սա­կան ուղղութ­յամբ գոր­ծող հա­յաս­տան­յան ա­մեն մի գոր­ծա­րար, «խո­պան­չի», Ռու­սաս­տա­նից ե­կող տրանս­ֆեր­նե­րով ապ­րող եւ այլն, իսկ խո­շոր հաշ­վով` ռու­սա­կան գա­զից եւ հում­քի այլ տե­սակ­նե­րից օգտ­վող ցան­կա­ցած քիչ թե շատ գի­տա­կից քա­ղա­քա­ցի հաս­կա­նում է, որ Նի­կո­լի կող­մից հա­մա­ռո­րեն ա­ռաջ տար­վող քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ին­չի է հասց­նե­լու, ե­թե նրան հա­ջող­վի վե­րար­տադր­վել: Ար­դեն այս պա­հին Ռու­սաս­տան տար­վող հա­յաս­տան­յան շատ ապ­րանք­ներ, հատ­կա­պես` գյուղմ­թերք­նե­րը, մտնում են նպա­տա­կաուղղ­ված ստու­գում­նե­րի փուլ, ո­րին կա­րող են հա­ջոր­դել ար­գելք­նե­րը: Իսկ դա լուրջ հար­ված է հա­յաս­տան­յան գյու­ղա­ցիութ­յա­նը, ո­րի բեր­քի սպառ­ման հիմ­նա­կան շու­կան հենց Ռու­սաս­տանն է: Եվ որ Նի­կո­լի հա­մար այս ի­րա­վի­ճա­կում ա­մե­նա­վատն է, մար­դիկ սկսել են ա­վե­լի պարզ հաս­կա­նալ, թե ի­րա­կա­նում ինչ կա այդ ա­մե­նի տակ, եւ ինչ կա­րող է լի­նել ար­դեն հու­նի­սից:

­Գու­մա­րած սրան, չմո­ռա­նանք, մա­յի­սի վեր­ջե­րին կա­յա­նա­լու է ԵԱՏՄ երկր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի հեր­թա­կան հան­դի­պու­մը: Դ­րան Նի­կո­լը, ըստ ա­մե­նայ­նի, չի մաս­նակ­ցե­լու: Բայց դա դեռ չի նշա­նա­կում, որ Հա­յաս­տա­նի թե­ման չի դառ­նա­լու քննարկ­ման հարց, ո­րը եւս, ե­թե հան­կարծ դրվի սուր տար­բե­րա­կով, կա­րող է ոչ թե նույ­նիսկ ազ­դել ընտ­րութ­յուն­նե­րի վրա, այլ պայթ­յու­նա­յին է­ֆեկտ ու­նե­նալ: Մի խոս­քով, որ Նի­կո­լը շատ լուրջ մտա­ծե­լու հար­ցեր ու­նի, դա հաս­տատ է: Որ այդ բո­լոր հար­ցե­րի հան­րա­գու­մա­րը նրան հասց­նում է նյար­դա­յին նման լար­վա­ծութ­յան, դա էլ տես­նում ենք: Ու այս ա­մենն ի՞նչ ներ­քին սրա­ցում­նե­րի կտա­նի, դա այս պա­հին դառ­նում է ա­մե­նամ­տա­հո­գող հար­ցե­րից մե­կը:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում