ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ ԾԱՅՐԱՀԵՂ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵԾ Է

Վերլուծություն

­Թե­րեւս, Հա­յաս­տա­նի` ԵՄ գնալ–չգ­նա­լու թե­ման Մոսկ­վան այլ ի­րա­վի­ճա­կում այդ կար­գի սուր չըն­կա­լեր (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=340812&l=am): Բայց ա­հա, շատ հար­ցեր նոր ո­րակ են ստա­ցել, հաշ­վի առ­նե­լով այն ար­դեն ան­թա­քույց սրա­ցում­նե­րը, ո­րոնք այ­սօր շեշ­տա­կի ա­րա­գութ­յամբ զար­գա­նում են ռուս–­եվ­րո­պա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Այս­տեղ, ի­հար­կե, ա­ռա­ջին տե­սա­նե­լի պլա­նում Ուկ­րաի­նան է: Բայց այն, որ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թը հա­մա­ռո­րեն փոր­ձում են վե­րա­ծել երկ­րորդ ճա­կա­տի, այս պա­հին կա­րող է շատ ա­վե­լի վտան­գա­վոր դառ­նալ, եւ մեր տա­րա­ծաշր­ջանն էլ, հաս­կա­նա­լի է, էլ ա­վե­լի է սկսում կա­րե­ւոր­վել Մոսկ­վա­յի հա­մար:

Օ­րերս Ռու­սաս­տա­նի ուղ­ղութ­յամբ հասց­ված ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի հար­վա­ծա­շա­րը ե­կավ հու­շե­լու, որ ի­րա­կա­նում վի­ճա­կը ծայ­րա­հեղ մա­կար­դա­կի վրա է: Մեկ օ­րում ուկ­րաիա­կան ու­ժե­րը Ռու­սաս­տա­նին հար­վա­ծել են ռե­կոր­դա­յին թվով` ա­վե­լի քան 1000 ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րով: Իսկ դա ար­դեն ա­մե­նաակ­տիվ օ­րա­կարգ է բե­րում թե­ման, թե որ­տե­ղի՞ց Ուկ­րաի­նա­յին այդ­քան ա­նօ­դա­չու: Հար­ցի պա­տաս­խա­նը միան­շա­նակ է. ուկ­րաի­նա­կան (կամ ուկ­րաի­նա­կա­նի ան­վան տակ) ա­նօ­դա­չու­նե­րի մե­ծա­ծա­վալ ար­տադ­րութ­յու­նը տե­ղա­կայ­ված է Եվ­րո­պա­յում: Նաեւ, դրանք գոր­ծում են ա­մե­րիկ­յան` Մաք­սի Starlink հա­մա­կար­գով: Այ­սինքն, Կիեւն ըն­դա­մե­նը կո­ճակ սեղ­մող է, ՌԴ-ի վրա ա­ճող հար­ված­նե­րի թի­կուն­քում կանգ­նած է Հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտ­քը: Ու հար­ցը, նաեւ հաշ­վի առ­նե­լով հենց Ռու­սաս­տա­նի ներ­սում ա­ճող մտա­հո­գութ­յուն­նե­րը, այս­պես է. ի՞նչ է պատ­րաստ­վում ա­նել Մոսկ­վան: Այ­լա­պես, այ­սօր­վա 1000 ա­նօ­դա­չուն կդառ­նա 2 000, 3 000 եւ այլն, կմե­ծա­նա դրանց հե­ռա­հա­րութ­յու­նը, հզո­րութ­յու­նը. Եվ­րո­պան դրա պո­տենց­իալն ու­նի: Ու դրա հետ միա­ժա­մա­նակ, նաեւ կսրվի Ռու­սաս­տա­նի անվ­տան­գութ­յան նկատ­մամբ սպառ­նա­լի­քը, ո­րը, կրկնենք, ուղ­ղա­կիո­րեն գա­լիս է Ա­րեւ­մուտ­քից:

­Նա­խազ­գու­շա­ցում­նե­րը, ո­րոնք քա­նիցս Եվ­րո­պա­յին են հղվել «կար­միր գծե­րի» տես­քով, ակն­հայ­տո­րեն չեն աշ­խա­տում: Տե­սա­նե­լի չեն նա­եւ բա­նակ­ցա­յին լու­ծում­նե­րը: Ու մյուս կող­մից, Եվ­րո­պա­յում ա­վե­լի մասշ­տա­բա­յին է դառ­նում վա­ռե­լի­քա­յին ճգնա­ժա­մը, ո­րը վե­րած­վում է տնտե­սա­կա­նի: Ու այս պա­րա­գա­յում ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ ռազ­մա­կան սրա­ցում­նե­րը Եվ­րո­պա­յի հա­մար կա­րող են մի­ջոց դառ­նալ հան­րա­յին կոշ­տա­ցող գնա­հա­տում­ներն այլ ուղ­ղութ­յու­ննե­րով շե­ղե­լը:

Ա­հա այս ֆո­նին, մռայլ կան­խա­տես­մամբ հան­դես ե­կավ ուկ­րաի­նա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը, որն իր եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րում, որ­պես կա­նոն, չի սխալ­վում: Աղբ­յուրն ըն­դա­մե­նը ներ­կա­յաց­րել է կոնկ­րետ փաս­տեր` դրանք ըն­կա­լե­լով` որ­պես ընդ­հա­նուր շղթա­յի տրա­մա­բա­նա­կան օ­ղակ­ներ. «Փազլն աս­տի­ճա­նա­բար հա­վաք­վում է։

­Պու­տի­նը հրա­մա­նա­գիր է ստո­րագ­րել, ո­րով պար­զեց­վում է Մերձդ­նեստ­րի բնա­կիչ­նե­րին Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցիութ­յուն տրա­մադ­րե­լու գոր­ծըն­թա­ցը։ Ա­վե­լի վաղ Ռու­սաս­տա­նը օ­րենք էր ըն­դու­նել ար­տա­սահ­մա­նում գտնվող ռուս քա­ղա­քա­ցի­նե­րին պաշտ­պա­նե­լու հա­մար ռու­սա­կան բա­նա­կի օգ­տա­գործ­ման մա­սին։ Դ­րա­նից ա­ռաջ Ռու­սաս­տա­նը փոր­ձար­կել էր մի­ջու­կա­յին տակ­տի­կա­կան եւ ստրա­տե­գիա­կան զենք կրե­լու ու­նակ հրթիռ­ներ։ Ա­վե­լի վաղ Բե­լա­ռու­սը հայ­տա­րա­րել էր, որ ընդ­լայ­նե­լու է քա­ղա­քա­ցի­նե­րի ո­րո­շա­կի զո­րա­հա­վա­քը ռազ­մա­կան պատ­րաս­տութ­յան հա­մար։ Ու ե­րեկ էլ հայտ­նի դար­ձավ, որ ՌԴ–ն եւ Բե­լա­ռուսն ի­րա­կա­նաց­րե­ցին մար­տա­վա­րա­կան մի­ջու­կա­յին զեն­քի կի­րառ­ման հա­մա­տեղ վար­ժանք­ներ»:

Ու այս ֆո­նին, աղբ­յու­րը ֆիք­սում է այն սրա­ցում­նե­րը, ո­րոնք նկատ­վում են Մերձդ­նեստ­րի ուղ­ղութ­յամբ: Այն է` Զե­լենս­կին եւ Սան­դուն ու­նեն չափա­զանց ակ­տիվ շփում­ներ, մոլ­դո­վա­կան ու­ժե­րը ան­ցել են ա­նօ­դա­չու­նե­րի ու­սում­նա­ռութ­յան պրակ­տիկ դա­սըն­թաց­ներ Ուկ­րաի­նա­յում, իսկ Զե­լենս­կին ու­ժեր է կենտ­րո­նաց­նում Մերձդ­նեստ­րի հատ­վա­ծում:

­Վեր­ջա­պես, այս շղթա­յի օ­ղակ­ներ կա­րող  է լի­նել այն, որ ԱՄՆ–ն դուրս է բե­րում իր զոր­քե­րը Լե­հաս­տա­նից եւ Գեր­մա­նիա­յից՝ կար­ծես թե չու­զե­նա­լով ներ­քաշ­վել ու­րի­շի խա­ղի մեջ: Ու նաեւ, ըստ խո­սակ­ցութ­յուն­նե­րի, Թ­րամ­փը Չարլզ III-ի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ հայ­տա­րա­րել էր, որ Վ­լա­դի­միր Պու­տի­նը «կոչն­չաց­նի ամ­բողջ բնակ­չութ­յա­նը», այլ կերպ ա­սած, պետք չէ այս պա­հին կա­տա­կել Կ­րեմ­լի հետ։

Այ­սինքն, ներ­կա ի­րա­վի­ճա­կում, աղբ­յու­րի գնա­հատ­մամբ, չա­փա­զանց մե­ծա­ցել է Մերձդ­նեստ­րի վրա հար­ձակ­ման վտան­գը, իսկ Մոսկ­վան ցույց է տա­լիս, որ կպաշտ­պա­նի ինչ­պես այն­տե­ղի ՌԴ քա­ղա­քա­ցի­նե­րին, այն­պես էլ` ռու­սա­կան ռազ­մա­կան կոն­տին­գեն­տը: Ընդ ո­րում, անկ­լա­վա­յին վի­ճա­կում գտնվող Մերձդ­նեստ­րը պաշտ­պա­նե­լու քիչ հնա­րա­վո­րութ­յուն­ներ կան, եւ, ըստ աղբ­յու­րի. «Մենք վստահ ենք, որ ե­թե Մերձդ­նեստ­րի ա­վանտ­յու­րան սկսվի, Ուկ­րաի­նա­յի եւ Մոլ­դո­վա­յի վրա կար­ձակ­վեն ոչ միայն հրթիռ­ներ, այլեւ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քեր...»։

Ա­մեն դեպ­քում, ե­թե բա­նը հա­սել է նրան, որ Եվ­րո­պան «դաբ­րո» է տա­լիս Զե­լենս­կուն` 1000 ա­նօ­դա­չու ու­ղար­կել Ռու­սաս­տա­նի վրա, ար­դեն այն պարզ ազ­դակն է, որ նոր էս­կա­լա­ցիա­յից խու­սա­փե­լը գրե­թե անհ­նար է: Կրկ­նենք. սա ար­դեն այն ծայ­րա­հեղ կետն է, ո­րից այն կողմ նա­հան­ջը Ռու­սաս­տա­նի հա­մար ռազ­մա­վա­րա­կան բնույ­թի լուրջ խնդիր­ներ է ա­ռա­ջաց­նե­լու:

Ու, թե­րեւս, վա­ղը մեկ­նար­կող Պու­տի­նի Պե­կին այ­ցի շրջա­նակ­նե­րում այդ թե­ման եւս հիմ­նա­կան ու­շադ­րութ­յան տակ է լի­նե­լու:

­Մի խոս­քով, որ ա­ռա­ջի­կա մեկ­–եր­կու շա­բաթ­նե­րին ծայ­րա­հեղ սուր զար­գա­ցում­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը շատ մեծ է, դժվար չէ տես­նել: Դա որ­քա­նո՞վ կանդ­րա­դառ­նա նաեւ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի վրա, թե­րեւս, այս հար­ցի հետ կապ­ված պետք է նա­յել նաեւ ոչ պա­կաս սուր ի­րա­վի­ճա­կին, որն այս օ­րե­րին կա նաեւ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում