Ապագա կա, կա ապագա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիНЕ ПО ПОНИЯТИЯМ
(ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԶԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իլհամի առաջ կզածի ասածը ասնավանի չի։
**
ՉԱՐ ԱՉՔԻՆ, ՉԱ՞Ր ՓՈՒՇ
ՔՊ քարոզչական շտաբից հայտնում են, որ հաշվի առնելով Նիկոլի նկատմամբ վերջին օրերին հնչող սպառնալիքները, որոշել են նրա քարոզչության գլխարկին Հայաստանի քարտեզի մակետից բացի կախել նաեւ աչքի ուլունք։
**
ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
(ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՀՂԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կրիմինալիստների` շատ ուշադիր փորձաքննելով վերոնշյալ տեսանյութը, հայտնաբերել են, որ դիմակավորված անձաց հետեւից Նիկոլ Փաշինյանի ականջներն են երեւում։
**
ՄԱՐՏԵՐ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ
И вновь продолжается бой,
И сердцу тревожно в груди,
И Никол такой молодой,
И выборы ещё впереди.
**
ԿԻՆՈԼՈԳՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻՆ
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` «ԱԼՖԱ ՍԱՄԵՑԻՆ» ՍՏԵՐՋԱՑՆԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ախր դուք սկի շներին չեք կարողանում ստերջացնել, դրա համար հատկացվող փողերը լափում եք, շներն էլ բազմանում են, էլ ուր մնաց` «Ալֆա սամեցին»
**
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՍԻԽՈԶԻ ՄԵՋ ԸՆԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովից հայտնում են, որ Արաբկիր վարչական շրջանում Նիկոլի հետ միջադեպից հետո` վերջինս որոշել է Արաբկիր վարչական շրջանը հանձնել Ադրբեջանին։
**
ԱՊԱԳԱ ԿԱ, ԿԱ ԱՊԱԳԱ
(ՆԻԿՈԼԻ` ԻՐ ՄԻՏԻՆԳԻՆ ԵԿԱԾ «ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՑՐԵԼՈՒ» ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կրթության ոլորտի մասնագետների` հիմա չի ցրի, բայց այ ընտրություններում հաղթելու դեպքում փակվող դպրոցների աշակերտներին հաստատ կցրի։

