«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը թարմացրել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի պայմանները՝ դարձնելով պրոդուկտն ավելի հասանելի և ճկուն մանրածախ հաճախորդների համար։ Բարելավված առաջարկի շրջանակում հաճախորդները կարող են ձևակերպել մինչև 30 մլն դրամի վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի կամ կոմերցիոն անշարժ գույք։ Վարկի գումարը կազմում է անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 60%-ը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ հաճախորդներին հասանելի է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ՝ մինչև 30 մլն ՀՀ դրամի չափով։ Մինչև 10 մլն դրամի հայտերը կարող են դիտարկվել պարզեցված կարգով՝ առանց եկամուտների պարտադիր հաստատման։

Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 17.5%-ից մինչև 21% (փաստացի տոկոսադրույքը՝ 18.9%-23.8%)։ Մարման ժամկետը՝ 3-ից մինչև 10 տարի։ Թարմացված պայմանները նախատեսում են նաև վարկի վաղաժամկետ մարում՝ առանց տույժերի, ինչպես նաև վարկի սպասարկման ամսական միջնորդավճարի և հայտի դիտարկման վճարի բացակայություն։

«Մենք կայուն հետաքրքրություն ենք տեսնում սպառողական վարկերի նկատմամբ, հատկապես այն հաճախորդների կողմից, ովքեր կողմնորոշված են երկարաժամկետ ֆինանսական լուծումների։ Այս պահանջարկին արձագանքելով՝ բանկը բարելավել է պրոդուկտի պայմանները՝ բարձրացնելով վարկավորման առավելագույն գումարը մինչև 30 մլն ՀՀ դրամ։ Ընդ որում, մինչև 10 մլն դրամի վարկերը հասանելի են ձևակերպման պարզեցված կարգով։ Թարմացված պայմանները հաճախորդներին հնարավորություն են տալիս ներգրավել ավելի խոշոր գումարներ՝ երկար ժամկետով։ Այս փոփոխությունները հաշվի առնելով՝ մենք նախատեսում ենք ընթացիկ տարում ավելացնել վարկային պորտֆելը 30%-ով»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Վարկը կարելի է ձևակերպել բանկի ցանկացած մասնաճյուղում՝ ներկայացնելով սոցիալական քարտ, անձնագիր կամ ID–քարտ (վարկառուի, համավարկառուի և գրավատուի), ինչպես նաև անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր։

 

 

 

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան