Ես համոզված եմ, որ Հայաստանը կփրկվի,,, էդգար Ղազարյան

Վերլուծություն

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր Էդգար Ղազարյանի հետ

Հարցազրույցը վարեց Արեն Վարդապետյանը, Երևան

 

– Դուք կոչ արեցիք Փաշինյանին հրաժարական տալ, Ձեզնից հետո Բագրատ Գալստանյանը նույնպես այդ կոչն արեց։ Ձեր դեպքում առանձնապես ժողովուրդ շատ չէր հավաքվել։ Ինչո՞ւ ենթադրեցիք, թե Փաշինյանն ուղղակի տենչում է  հրաժարական տալ և սպասում է հարմար առիթի։

– Դա 2022 թվականի օգոստոսի 23-ին էր՝ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը։ Եթե վարչապետը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա նրա հրաժարականը պահանջելը տրամաբանական է։ Իրականում նա ինքը պետք է հրաժարական տար։ Համաշխարհային պրակտիկայում շատ են այն դեպքերը, երբ ղեկավարները, չկարողանալով կատարել իրենց պարտականությունները, հրաժարական են տալիս։ Եվ եթե ղեկավարը չի գիտակցում իր մասնագիտական ​​​​անգործունակությունը, ապա նրան պետք է հուշել։ Ես այն ժամանակ պաշտոնը թողնելու երեք տարբերակ մատնանշեցի։ Առաջինը հրաժարականի դիմում գրելն էր, երկրորդը՝ մեղադրանքի առաջադրումը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից, որին հաշված օրեր էին մնացել իր պաշտոնում, բայց նա բաց թողեց պատմության մեջ մտնելու հնարավորությունը, երրորդը իմպիչմենտն էր, որը պետք է իրականացնեին խորհրդարանի պատգամավորները։

Այո, Փաշինյանի խմբակցությունը սահմանադրական մեծամասնություն ունի, և խորհրդարանում իրենց ներկայությամբ նրանք պարտական ​​են Փաշինյանին, սակայն ոչ ոք նրանց չի ազատել իրենց գործունեություն համար պատասխանատվությունից։ Եվ եթե նրանք տեսնում են իրենց առաջնորդի մասնագիտական ​​անգործունակությունը, ապա պարտականության նկատմամբ հավատարմությունը պետք է նրանց կոչեր սկսելու իմպիչմենտի գործընթաց։ Պատգամավորը, Սահմանադրության համաձայն, բարձրաստիճան պաշտոնատար անձ է, վարձատրվում է բյուջեից, մեր դեպքում՝ ժողովրդի փողերով, ու պետք է բարեխիղճ լինի իր պարտականությունների կատարման մեջ։ Եվ ինձ չեն հետաքրքրում նրանց խորհրդարան մտնելու հանգամանքները։ Դարձել ես պատգամավոր, ուրեմն բարի եղիր կատարելու քո պարտականությունները։ Վարչապետը չի կատարել իր նախընտրական խոստումներից և ոչ մեկը, հետևաբար իմպիչմենտի գործընթացն ավելի քան բնական կլիներ։ Ավելին ասեմ, վարչապետի մասնագիտական ​​անգործունակության մեղքն ընկնում է նաև նրան ընտրած խորհրդարանի վրա, և այդ կերպ նրանք հնարավորություն են ունենում ազատվելու այդ մեղքից։

– Կարո՞ղ է վարչապետ ընտրվել Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձը։ Հնարավո՞ր է այնպիսի տարբերակ, որ եթե իմպիչմենտը հրաշքով հաջողվի, վարչապետի պաշտոնում  առաջադրվի ոչ թե «Հայաստան» դաշինքի իրական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, այլ, ասենք, Սամվել Կարապետյանը։

– Վարչապետին ներկայացվող պահանջները ներառում են Հայաստանի քաղաքացիություն առնվազն վերջին չորս տարվա ընթացքում, ընդ որում, առանց որևէ զուգահեռ Հայաստանի քաղաքացիության։ Այդ պատճառով Սամվել Կարապետյանն այսօր վարչապետ լինել չի կարող։ Սակայն նրա վարչապետությունը թույլատրող սահմանադրական փոփոխությունը կարող է մտցվել խորհրդարանական որակյալ մեծամասնությամբ՝ ձայների 2/3-ով։ Հաջորդ  գումարման խորհրդարանում սրան կարելի է հասնել, բայց ներկայիս խորհրդարանում դա կլինի միայն ֆանտաստիկ մրրկայնության (տուրբոլենցիա) արդյունքում, որի հետևանքով իշխանամետ կուսակցությունը կհամաձայնվի ցանկացած պայմանի՝ միայն թե փրկի իրեն։ Բացի այդ, այս սահմանադրական փոփոխությունը պետք է մտնի Սահմանադրական դատարան։ Եթե Փաշինյանն ու նրա թիմը առաջիկա ընտրություններում մանդատների կեսից պակասը ստանան, ապա վարչապետի մենաշնորհը վերանում է, և այստեղ ուժի մեջ է մտնում մեծամասնության՝ միմյանց հետ բանակցելու կարողությունը։ Սահմանադրական դատարանը, ազատվելով Փաշինյանի բռնապետությունից, ավելի անկախ կդառնա և կկարողանա որոշումներ կայացնել օրենքի շրջանակներում։ Եզրահանգումը պարզ է. փոփոխությունները կարող են լինել միայն խորհրդարանի նոր կազմի դեպքում, այսօր դա քիչ հավանական է։

– Ինչպես հիշում եմ, Դուք իմպիչմենտի գործընթացը նախաձեռնեցիք որպես Հայաստանի քաղաքացի։ Այդ ժամանակվանից որևէ բան փոխվե՞լ է։

– Այո՛, այսօր ես Սամվել Կարապետյանի «Հզոր Հայաստան» դաշինքի անդամ եմ։ Ինձ գրավեց այս դաշինքի լուրջ վերաբերմունքը Հայաստանի ապագայի խնդիրների նկատմամբ։ Սամվել Կարապետյանն ունի տնտեսական կառավարման դրական փորձ և անմրցակից է բարեգործության մեջ։ Նա իր կառույցները ստեղծել է զրոյից. այսինքն՝ «նա ինքն է իրեն ստեղծել»։ Ես մարզպետ եմ եղել և դա կարող եմ մոտիկից գնահատել։ Հասկանալի է, որ կառույցը կառավարելիս չես կարող նրա բոլոր օղակներում լինել լավագույն մասնագետը։ Դու ոչ՛ բժիշկ ես, ո՛չ ուսուցիչ, ո՛չ ճարտարապետ, և ճիշտ որոշումներ կայացնելու քո կարողությունը հիմնված է նրա վրա, թե որքանով ես կարողացել կառույցի մեջ ներգրավել հարկավոր մարդկանց և որքանով ես կարողանում նրանց լսել։ Կարապետյանին ահա հաջողվել է ստեղծել կառավարման մի մոդել, որում մասնագետներին տրված է իրենց պրոֆեսիոնալիզմը դրսևորելու ասպարեզ, բայց այնպես, որ կառույցը կարողանա հաջող գործել։ Բացի դրանից, Կարապետյանի բիզնեսը տարածված է ոչ միայն Ռուսաստանում ու Հայաստանում, որտեղ նա ենթարկվում է բռնաճնշումների, այլև Հունաստանում, Էմիրություններում, այսինքն՝ նա գործում է տարբեր հասարակական կարգեր ունեցող երկրներում, ինչը կրկին խոսում է տարբեր պայմաններին հարմարվելու նրա ունակության մասին։

– Կարապետյանը հաջողակ է բիզնեսում, քաղաքական դաշտում նրան չեն նկատել։ Որպես քաղաքական գործիչ հաջողության հասնելու համար նրան մի կողմից անհրաժեշտ են քաղտեխնոլոգներ, մյուս կողմից՝ նրանց լսելու կարողություն։

– Չեմ կարող ասել, որ խորապես ներգրավված եմ քաղաքական կառուցվածքի ստեղծման գործում, բայց այն, ինչ տեսնում եմ, դրա մասին է ասում։ Մասնագետներն ընդգրկվում են և ստանում են, այսպես ասած, հարթակ՝ ինքնադրսևորվելու համար։ Եթե Կարապետյանը լուրջ քաղաքական դեմք չլիներ, Փաշինյանը նրան չէր կալանավորի շինծու մեղադրանքով։ Նա զգաց այդ վտանգը, և մենք պետք է ապացուցենք, որ նա ճիշտ էր։

– Դե, ենթադրենք, որ միայն Կարապետյանը չէ, որ այս վտանգը ներկայացնում է նրա համար: «Հայաքվե» շարժման տվյալներով՝ անցյալ տարվա վերջին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 70-ը՝ բավականաչափ պատկառելի թիվ արևմտյան ընկալմամբ «ժողովրդավարության փարոսի» համար: Բայց իմ հարցը վերաբերում է կադրերին: Ձեր կուսակցությունը ներգրավել է պաշտոնաթող իսրայելցի գեներալի՝ ՀՕՊ համակարգի կառուցման հետ կապված խորհրդատվության համար, ինչը լրատվական դաշտում ծայրահեղ ոչ միանշանակ կերպով ընդունվեց:

 – Անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքները ղեկավարում է Արցախի բանակի գնդապետ Արթուր Ավանեսյանը։ Նա չգիտի՞, որ վերջին պատերազմում օգտագործված ժամանակակից օդային պայքարի միջոցները իսրայելական ծագում ունեին, և ավելի լավ է դրանց մասին իմանալ իսրայելցի գեներալից։ Քաղաքական կողմնապահությունը կամ քաղաքացիությունը դրա հետ կապ չունեն. գլխավորը պրոֆեսիոնալիզմն է։ Հատուկ գործողությունների հայեցակարգի մշակման առնչությամբ խորհուրդներ է տալիս հույնը. և ոչ թե նրա համար, որ Հունաստանը մեզ համար բարեկամ երկիր է, այլ որովհետև նա մասնագետ է։ Եվ նույնը վերաբերում է նաև նախընտրական ծրագրի մնացած բաներին։ Մի՞թե ավելի լավ կլիներ, եթե օգտվեինք կիսագրագետ մեր հայրենակցի գիտելիքներից։ Կամ, ավելի ճիշտ, նրա գիտելիքների բացակայությունից։

– Անշուշտ, ոչ։ Կարելի է ստեղծել աշխարհի լավագույն հայեցակարգը՝ ներգրավելով մասնագետների և այլն։ Բայց ահա հայտնվում է ինչ-որ մեկը, որը խոստանում է ժողովրդին վերադարձնել թալանվածը, այդ թվում՝ վաղուց մարսված քյաբաբները (թե ինչ տեսքով՝ չի ճշտվում), ընդօրինակում է Մովսեսին իր գավազանով և այլն և արժանանում է գրեթե համաժողովրդական հիացմունքի։ Ոչ մի հայեցակարգի մասին խոսք չկա։ Եվ ամբոխը թնդում է։ Այս «ոմն մեկը» օգտվում է մտքի մանիպուլյացիայի լուրջ կենտրոնների խորհրդատվություններից ու հնարավորություններից, և հաջողությունը հետևում է նրան։ Իսկ հայեցակարգերը թող քնած մնան։

– Այնուամենայնիվ, այդ ժամանակվանից ինչ-որ բան փոխվել է։ 2021 թվականին Փաշինյանի կուսակցությանը Երևանում տրված ձայները կազմում էին 2018 թվականի ձայների մեկ քառորդը, երբ նրան աջակցում էին գրեթե բոլոր քաղաքական ուժերը, որոնք այժմ միացել են ընդդիմությանը։ Փաշինյանի պրոկսի կուսակցությունները, ինչպիսին է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը (ամոթ էլ է ասել՝ խորհրդարանում սպանված վարչապետի և Հայաստանի անհերքելի հայրենասեր Վազգեն Սարգսյանի եղբայրը), ժողովրդականություն չեն վայելում։ Այնպես որ՝ նա ընտրության է գնում հպարտ միայնակության մեջ։ Ինչ վերաբերում է ինձ, ես ապագա իշխանության նկատմամբ որևէ հավակնություն չունեմ. ինձ համար գլխավորը Հայաստանի գոյության սպառնալիքը նրանից հեռացնելն է, և միայն ես չեմ այդպիսին։ Ինչ վերաբերում է Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, ապա ինձ համար այն հենց այն ուժն է, որն անկեղծորեն ձգտում է փոխել Փաշինյանի թրքամետ ռեժիմը։

Ռոբերտ Քոչարյանի խնդիրը մի փոքր այլ է։ Փոխվել են խորհրդարան մտնելու շեմերը։ Կուսակցությունների համար շեմն իջեցվել է մինչև 4 %, իսկ դաշինքների համար՝ բարձրացվել մինչև 8 %։ Նրա վարկանիշը տատանվում է 6 %-ի շուրջը, ինչը նշանակում է, որ խորհրդարան մտնելն ապահովելու համար ավելի լավ է նա գլխավորի կուսակցության ցուցակ, ոչ թե դաշինքի։ Ծառուկյանն, ի դեպ, ընտրության է գնում կուսակցությամբ, այլ ոչ թե դաշինքով, և նրա արբանյակներն ընդգրկված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակներում։ Եվ ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր գնում են ընտրության առանց հաջողության հասնելու հնարավորություն ունեցող որևէ կուսակցության միանալու, արդյունքում իրենց ձայնը տալիս են Փաշինյանին, քանի որ խորհրդարան չանցած կուսակցությունների ձայները բաշխվում են հաղթողների միջև։ Եվ բոլոր նրանք, ովքեր գերագնահատում են իրենց անձնական հնարավորություններն ու երբեք իրենց ձայնը չէին տա Փաշինյանին, իրականում հենց դրանով էլ զբաղվում են։

Օրերս հրապարակված «Գելափ» (Gallup) կազմակերպության հարցումը ցույց է տալիս, որ եթե խորհրդարան չանցած կուսակցությունների ձայները բաշխվեն հաղթողների միջև, ապա Փաշինյանը կվերարտադրվի վարչապետի պաշտոնում. նրա կուսակցությունը կստանա ձայների 53 %-ը: Եվ եթե, այս ազդանշանի համաձայն, Քոչարյանն ընտրության գնա կուսակցությամբ, այլ ոչ թե դաշինքով՝ իր համար մեծացնելով շեմը հաղթահարելու իր հնարավորությունները, ապա վարչապետին կընտրի ընդդիմությունը: Այստեղ ևս մի բարդություն կա: Ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն մեկ երրորդի չափով, իսկ եթե ընդդիմություն չկա, մանդատները վերաբաշխվում են: Մի բան պարզ է. անում ես քեզ համար, օգտվում են ուրիշները: Ինչպես որ եղավ. Փաշինյանը դարձավ խորհրդարանական հանրապետության առաջին վարչապետը: Իշխանության  մեր համակարգում շատ կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը ձեռք բերած պայմանավորվածությունները պահպանեն. ես կասկած չունեմ, որ նրանք կպահպանեն և չեն գնա իշխանության ու դրա թիկունքում կանգնածների խոստումների հետևից։ Առաջին հերթին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի:

– Սակայն, գլոբալ նկատառումներից զատ, կան նաև սովորական նկատառումներ՝ ընտրությունների թափանցիկության նկատմամբ վերահսկողություն, կեղծիքների հաղթահարման լավ մտածված սցենարներ և այլն: Սրա հետ մեկտեղ ստեղծվում է  «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, տարածվում է այն մեմը, թե մարդիկ խորհրդարան են մտնում միայն հանուն անձնական հարստացման, հետևաբար, չպետք է ընտրության գնալ: Այսինքն՝ ներդրվում է նախընտրական քաոսի տեխնոլոգիա: Սա վտանգավո՞ր է:

– 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը պաշտոնական տվյալներով ստացավ 680 հազար ձայն, որը կազմում էր ընտրողների հայտարարված քանակի մեկ երրորդը։ Սա Փաշինյանի հիմնական ընտրազանգվածի սահմանն էր, կեղծիքների մասին չեմ խոսում։ Այդ պատճառով հարկավոր է ամեն կերպ համոզել ժողովրդին գնալ ընտրությունների և կարողանալ կանխել վերահսկվող քաոսի տեխնոլոգիաները։ Գործընթացը նոր է սկսվել, և պահանջվում է ջանքերի ծայրահեղ մոբիլիզացիա՝ ինչպես մտավոր, տեղեկատվական, այնպես էլ քաղաքական։ Բայց, ինչպես ասում են՝ արա այն, ինչ պետք է, և կլինի ինչ որ լինելու է։ Ես համոզված եմ, որ Հայաստանը կփրկվի։

 

Լուսանկարում՝

Էդգար Ղազարյան. «Այսօր ես Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ եմ։ Ինձ գրավեց այս դաշինքի լուրջ մոտեցումը Հայաստանի ապագայի հարցերի նկատմամբ»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում