«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե ինքներս հստակ չգիտենք՝ մնում ենք ԵԱՏՄ-ում, թե ոչ, ինչու ենք գնում ԵԱՏՄ պահանջները կատարելուն. Արմենուհի Կյուրեղյան

Առողջապահական

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում Դեղերի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն էր, հիմնական զեկուցողը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը: Նա ասաց, որ նախագծի նպատակն է բացառել դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները, ներդնել դեղերի որակի անվտանգության, մատչելիության ապահովման եւ վերահսկողության իրականացման առավել հստակ եւ ԵԱՏՄ կանոնների հետ ներդաշնակ գործիքակազմ:

Նախարարի տեղակալը նշեց, որ մասնավորապես առաջարկվում է բնակչության առողջապահական առաջնահերթ կարիքները ապահովելու նպատակով ընդլայնել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրենց կողմից ծառայությունների ապահովման նպատակով արտադրվող դեղերի ցանկը, որոնց համար ԵԱՏՄ կանոնների համաձայն գրանցում չի պահանջվում:

«Նախագծի ընդունումը նաեւ հնարավորություն կտա նախարարությանը թույլատրել գրանցում չունեցող, սակայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, ինչպես նաեւ ուռուցքաբանության մեջ կիրառվող դեղերի ներմուծումը, քանի որ ՀՀ-ում միայն գրանցված դեղերի առկայությունը հնարավոր չէ ապահովել: Բազմաթիվ են դեպքերը, երբ դեղը երկարաժամկետ չի ներմուծվում եւ կարիքի դեպքում առկա չի լինում շուկայում…»,-մանրամասնեց Աստղիկ Գրիգորյանը: Նաեւ հավելեց, որ չգրանցված դեղերի ռիսկերը նվազեցնելու նպատակով առաջարկվում է ընդլայնել ներմուծման հավաստագրի տրամադրումը մերժելու հիմքերը:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել լիցենզիաների տրամադրման եւ կասեցման հիմքերը, ընդլայնել լիցենզավորող մարմնի իրավասությունները. «Դա հնարավորություն կտա՝ շրջանառելով դատական գործընթացները՝ դադարեցնել լիցենզիան նաեւ պատշաճ արտադրության գործընթացը հավաստագրի գործունեության իրականացման դեպքերում»:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց նախարարի տեղակալից՝ եթե նախագծի անհրաժեշտության հիմքում դնում են ԵԱՏՄ կանոնների հետ ներդաշնակեցումը, սակայն մայիսի 28-29-ին Աստանայում, որտեղ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, ըստ հայտարարությունների՝ պետք է քննարկվի այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը, ինչու ենք մենք գնում ԵԱՏՄ պահանջները կատարելուն, եթե ինքներս հստակ չգիտենք՝ մնո՞ւմ ենք ԵԱՏՄ-ում, թե՞ ոչ, կամ գուցե գիտենք, որ մնում ենք, դրա համար էլ այսպես միարժեքորեն օրենքի փոփոխությունը բերում ենք:

Պատգամավորը խնդրեց հիմնավորել դա: Կյուրեղյանի մյուս հարցը վերաբերում էր դեղապահովման ծրագրին: Նա նշեց, որ առողջության ապահովագրության առաջին եռամսյակի պակասը լրացնելու համար 2,9 մլրդ դրամ ենք ավելացրել, որից 2,5 մլրդը պահուստային ֆոնդից, եւ այսօր բյուջեի երրորդ եւ չորրորդ եռամսյակում դեղապահովման ծրագրում ունենք զրո դրամ: Պատգամավորը խնդրեց պարզաբանել՝ արդյոք այդ զրո դրամը լրացվել է, եթե այո՝ ինչի հաշվին: Առաջին հարցվի վերաբերյալ նախարարի տեղակալն ասաց, որ դրա պատասխանը իր իրավասության շրջանակներից դուրս է. «Սակայն, ինչ որոշում էլ կայացվի, որոշակի ժամանակ է պետք այդ ամենն իրականացնելու համար, ինչը նշանակում է, որ գործընթացը պետք է անխափան շարունակվի, նկատի ունենք դեղերի մատակարարումը, դեղերի մատուցումը եւ հիվանդների սպասարկումը:

Դրա համար, բոլոր դեպքերում, տվյալ պահին այս օրենքի կետերից մեկը ԵԱՏՄ-ին հարմարեցնելն է, բայց որպեսզի կարողանանք անխափան մեր գործունեությունն ապահովել, իրականացնում ենք այս փոփոխությունները՝ ավելի որակյալ բուժսպասարկում ապահովելու համար: Թե հետագայում ինչ կորոշվի, ըստ դրա կհարմարեցվի մնացածը»: Հաջորդ հարցի հետ կապված էլ Աստղիկ Գրիգորյանը նշեց. «Դա այս պահին այս օրենքի մեջ չէ, մեր քննարկման թեմայից մի քիչ դուրս է, ձեզ հետագայում կպատասխանենք: Ապահովագրության հետ կապված ծախսերը չեն մտնում մեր այսօրվա օրակարգի մեջ»:


aravot.am

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան