«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչո՞վ են իրենց այսօրվա վարչապետի թեկնածուներն ավելի լավը սրբազանից. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Լրացավ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ ծննդյան 55-ամյակը: Քաղբանտսրկյալ բարձրաստիճան հոգեւորականի մասին ընդդիմադիր մի շարք գործիչներ հուզիչ խոսքեր գրեցին սոցցանցերում: Բայց ավելի անկեղծ չէ՞ր լինի, որ ընտրություններին մասնակցող կարկառուն քաղաքական ուժերն այս առիթն օգտագործեին ու լալահառաչ ստատուսների փոխարեն՝ անկեղծորեն պատասխանեին՝ ինչո՞ւ «Սրբազան պայքար»-ը ձախողվեց, ինչո՞վ են իրենց այսօրվա վարչապետի թեկնածուներն ավելի լավը սրբազանից, ինչո՞ւ տեր չկանգնեցին սրբազանի Տավուշից մինչեւ Հանրապետության հրապարակ բերած հոծ բազմությանը, ինչո՞ւ այն ժամանակ կամք չդրսեւորեցին` Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, չէի՞ն վստահում սրբազանին, վախեցա՞ն, որ իրենց փոխարեն նա կգար իշխանության, ինչո՞ւ գործարարները տակից աջակցեցին միայն, իսկ այսօր «բլիժնի բոյ» են մտել: Թե չէ ֆեյսբուքյան շնորհավորանքները բանտում այսքան ամիս ֆիզիկապես հյուծվող սրբազանին ի՞նչ: Աստված օգնական, սրբազան հայր:

Ի դեպ, Բագրատ սրբազանին եւ, ընդհանրապես, հոգեւորականությանը քաղաքականությամբ զբաղվելու մեջ մեղադրողները տեսե՞լ են, թե ինչով են զբաղված կարգալույծ եւ նիկոլական դարձած ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ ու իր նման ուխտադրուժները։ Ի դեպ, Բագրատ սրբազանին ու ընդհանրապես հոգեւորականությանը քաղաքականությամբ զբաղվելու մեջ մեղադրողները տեսե՞լ են, թե ինչով են զբաղված կարգալույծ ու նիկոլական դարձած Ստեփան Ասատրյանն ու իր նման ուխտադրուժները։ Սրանք այսօր ոչ թե աղոթքով ու հավատքի պահպանմամբ են զբաղված, այլ իշխանության քաղաքական պատվերներն են կատարում՝ իրենց ներկայությամբ գլխաքանակ ապահովելով Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին ու քարոզչական միջոցառումներին։ Եվ հիմա հարց է առաջանում՝ երբ հոգեւորականը կանգնում է ազգային արժեքների, պետականության ու ժողովրդի կողքին, նրան մեղադրում են «քաղաքականությամբ զբաղվելու» մեջ, իսկ երբ կարգալույծ հոգեւորականը վերածվում է իշխանության քարոզչի, հաշվի մեջ չի՞: Այո՛, սա պայքար է ոչ միայն իշխանության համար, այլ նաեւ ազգային ինքնության, եկեղեցու ու արժանապատվության դեմ։ Ուստի՝ ընտրություններին ժողովուրդը պիտի տա իր հստակ պատասխանը։

Վերադառնալով «Սրբազան պայքար» շարժմանը՝ նշենք, որ Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ խափանման միջոց տնային կալանքը երեկ մնաց անփոփոխ: Դատարանը մասնակի բավարարարեց հանրային մեղադրողների միջնորդությունը, եւ կալանքը երկարաձգեց 2 ամսով։ Հանրային մեղադրողը պահանջել էր 3 ամիս: Վահագն Չախալյանը այսօր փաստացի ազատազրկված է ոչ թե կոնկրետ հանցանք կատարելու, այլ իր հրապարակային, քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշման համար։ Երբ իշխանությունը չի կարողանում քաղաքական ու գաղափարական հարթության մեջ հակադարձել Չախալյանի փաստարկներին, գործի են դրվում բոլորովին այլ մեթոդներ՝ իրավապահ համակարգ, դատարաններ, ճնշումներ։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում այլեւս վտանգավոր է ոչ թե օրենք խախտելը, այլ իշխանության հետ անհամաձայն լինելը։ Այո՛, Չախալյանի գործը շատերի համար արդեն դարձել է քաղաքական հետապնդման դասական օրինակ։ Սա արդեն հարված է ոչ միայն կոնկրետ անձի իրավունքներին, այլ ընդհանրապես ազատ խոսքի եւ քաղաքական բազմակարծության հիմքերին։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան