Այս պահվածքը «դոմեստիկ ռասիզմ» է, որը մինչ անգամ հատուկ է նաեւ կենդանական աշխարհին. Լարիսա Ալավերդյան

Ներքաղաքական

Նախընտրական թհուբոհի մեջ առավել քան երբեւէ նկատվում է Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ ագրեսիան արցախահայության նկատմամբ: Թե ինչու է դեռեւս վարչապետի աթոռը զբաղեցնողը վերջին շրջանում մշտապես մեղադրում արցախցիներին չզոհվեու մեջ, «Իրավունք»-ը պարզեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՑ:

 Երբ ասում եք վերջին շրջանում, այսպես կպատասխանեմ, ուղղակի հիմա նա շատ ավելի գռեհիկ կերպ է արտահայտվում: Բազմիցս ասել եմ՝ իրականում ոչ միայն արցախահայության հանդեպ կա այդ թիմի ատելությունը, որը իրենք տարածում են, այլ ընդհանրապես, այդ թիմն ու մասնավորապես՝ Փաշինյանը հայատյաց են: Ես առաջ հղում էի անում, որ նայեք՝ «Հայկական ժամանակ» կոչվող այդ դեղին թերթիկը եւ կտեսնեք, որ տարիներ շարունակ սիստեմատիկ արցախահայությունը չէ միայն, այլ ընդհանրապես հայատյատությունն այն աստիճան էր, որը չկար ադրբեջանական կայքերում:

Այն ժամանակ ընթերցում էի ադրբեջանական կայքերը: Հիմա դրա խնդիրը չկա, քանի որ մեր հարազատ հողի վրա ունենք այնպիսի հայատյացություն, որը, կարծես թե, արտահայտում են արցախահայության հանդեպ ատելություն: Դա բացահայտ հայատյատության դրսեւորում է եւ կոչվում է «Դոմեստիկ ռասիզմ» (կամ ներքին/ներպետական ռասիզմ), այսինքն՝ ներսում՝ ընտանիքում, երկրում, ռասիզմ: Դա մինչեւ անգամ հատուկ է նաեւ կենդանական աշխարհին:

Այս առումով, այդ գռեհիկությունը, որը մենք դժբախտություն ունենք տեսնելու, խոսում է այն մասին, որ ամբողջովին կորցնելով իրենց մարդկային արժանապատվությունը, իրենք ցանկանում են նսեմացնել այլոց, տվյալ դեպքում արցախահայության արժանապատվությունը:

Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության որոշումներում՝ սկսած 2020 թվականից անընդհատ արցախցին բնութագրվում է ինչպես բռնի տեղահանված: Այս առումով, թե՛ միջազգային իրավունքը, թե՛ ՀՀ օրենսրությունը պահանջում է բոլորից, հասկանալի է, որ առաջին հերթին իշխանություններից, հարգանք եւ առավել նրբանկատություն այդ խավի նկատմամբ: Այն, ինչ մենք դիտարկում ենք, դա ամենացավալի երեւույթն է, քանի որ ի վերջո մենք խոսում ենք ՀՀ-ում տեղի ունեցած ներքի ռասիզմի դրսեւորումների մասին:

Նաեւ հիշեցնեմ լուսահոգի Արմեն Գրիգորյանի մասին. եթե համեմատենք նրա ասածն ու այս արտահայտությունները, ապա կտեսնենք, որ նրա ասածը անմեղ եւ որեւէ քրեորեն հետապնդվող տառ չուներ: Բայց սկսել էին քրեական հետապնդում: Կարծում եմ, որ մեր իրավաբանները պետք է առավել ակտիվ լինեն եւ այս բոլոր հայտարարությունները դիտարկեն ոչ միայն բարոյականության, այլ նաեւ հենց իրավական դաշտում: Դրա համար թե՛ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը եւ թե՛ քրեական, պարունակում են համապատասխան հոդվածներ: Եվ չեմ կարծում, որ դժվար է այդ գործերը ձեւակերպել եւ դատական ընթացք տալ այդ ամենին: Այն միտքը, որ մեկ է այս դատական իշխանությունը զավթված է եւ ամբողջովին գտնվում է այս գործադիր իշխանության հսկողության տակ, չի նշանակում, որ պետք չէ դատի տալ: Այդ բոլոր արտահայտությունները կա՛մ քրեորեն հետապնդելի են, կա՛մ պատասխանատվության պետք է հրավիրվեն: Եվ եթե այստեղ չլուծվի հարցը, ապա այդ գործընթացը պետք է շարունակվի Եվրոպական դատարանում:

Շարունակությունը՝ հաջորդիվ

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում