Արդեն Կալլասն է խոստովանում` ԵՄ-ին ոչ ոք չի սիրում

Վերլուծություն

Իհարկե` այն խաղը, որը դեռ փորձում է առաջ տանել Նիկոլը, ասենք` նաեւ Ալիեւը, շարունակում է մեծապես կախված մնալ ոչ թե իրենց ցանկություններից, այլ այն հարաբերություններից, որոնք առաջին հերթին ձեւավորվում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի, ավելի կոնկրետ` առանձին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ: Ու այս հարցում նախ Թրամփի, ապա նաեւ Պուտինի այցը Պեկին մի շարք հստակ փաստեր առաջ բերեցին:

Սկսենք Թրամփի այցից, որն ակնհայտորեն հաջողված չէր: Խոշոր հաշվով, Թրամփը փորձեց հասնել Թայվանն Իրանով փոխանակման: Պեկինը հանգիստ բացատրեց. Թայվանն առանց ԱՄՆ-ի էլ իրենն է, իսկ Իրանն ինքն է իր մարտունակությամբ ապացուցել, որ ոչ մեկինը չէ: Այսինքն, որ Պեկինն ու Մոսկվան Թեհրանին նայում են ոչ թե մանկլավիկի կամ կամակատարի, այլ միանգամայն ինքնուրույն սուբյեկտի, միգուցե մի փոքր ավելի ցածր պոտենցիալով, բայց լիակատար հարգանքի արժանի:

Այ­ցից հե­տո Թ­րամ­փը Ի­րա­նի հա­րցով ան­ցավ բո­լոր տար­բե­րակ­նե­րով` սկսած հեր­թա­կան սպառ­նա­լիք­նե­րից` «վա­ղը կհար­վա­ծեմ» ի­մաս­տով, վեր­ջաց­րած լե­զու գտնե­լու նոր կո­չե­րով: Մին­չեւ որ խա­ղը հա­սավ ա­մե­րիկ­յան Սե­նա­տի բա­նա­ձե­ւին` ոչ մի պա­տե­րազմ, քա­նի դեռ չկա Կոնգ­րե­սի թույլտ­վութ­յու­նը: Ու այն, որ այդ ո­րո­շու­մը նաեւ Թ­րամ­փին էր ձեռն­տու, կա­րե­լի է կռա­հել: Արդ­յուն­քում, ինչ­պես հայտ­նում է Axios-ը, թեեւ ստիպ­ված էր մի փոքր վի­ճել է Նե­թան­յա­հո­ւի հետ, բայց այս­տեղ Թ­րամփն ա­ռանձ­նա­պես քայ­լե­րի տար­բե­րակ էլ չու­նի: Այ­սինքն, կա´մ ս­տիպ­ված է գրե­թե հե­ռան­կար չխոս­տա­ցող նոր պա­տե­րազ­մի մեջ մտնել, ո­րը նրան կա­րող է հասց­նել պաշ­տո­նան­կութ­յան կամ նույ­նիսկ` բանտ: Կա´մ պետք է շա­րու­նա­կի բա­նակ­ցել Ի­րա­նի հետ, բայց հե­ռան­կա­րով, որ պա­տե­րազ­մը խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րով ա­վար­տե­լու դեպ­քում Նե­թան­յա­հուն ան­խու­սա­փե­լիո­րեն կորց­նե­լու է պաշ­տո­նը: Լի­նի դա այս պա­հին, թե ար­դեն աշ­նա­նը սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րում: Իսկ պաշ­տոն կորց­նե­լը նրա հա­մար կվե­րած­վի մին­չեւ կյան­քի վեր­ջը բան­տում անց­կաց­նե­լու, ին­չը եւս գործ­նա­կա­նում կաս­կած­ներ չի հա­րու­ցում:

Ու ա­հա այս ֆո­նին, Թ­րամ­փը մեկ հե­տաքր­քիր հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց, ո­րը բա­վա­կան հե­ռուն տա­նող մտքեր է ա­ռա­ջաց­նում: Այն է` ԱՄՆ նա­խա­գա­հը հան­կարծ սկսեց բո­ղո­քել, թե ի­րենք շատ քիչ սառ­ցա­հատ նա­վեր ու­նեն, այդ հար­ցով էա­պես զի­ջում են ռուս­նե­րին: Ու հի­մա, Թ­րամ­փը ծրագ­րում է շատ ա­րագ առն­վազն 5 տասն­յակ սառ­ցա­հատ կա­ռու­ցել: Ին­չի՞ն է պետք. ե­թե ռեալ է խո­սում, դա մեկ ի­մաստ կա­րող է ու­նե­նալ` Թ­րամ­փը մտա­ծում է շատ ա­րագ եւ մասշ­տա­բա­յին կեր­պով հա­յաց­քը շրջել դե­պի բե­ւե­ռա­յին գո­տի: Ին­չի մա­սին, ի դեպ, պայ­մա­նա­վոր­վել է Պու­տի­նի հետ: Իսկ հինգ տասն­յակ ա­մե­րիկ­յան եւ հինգ տասն­յակ ռու­սա­կան սառ­ցա­հատ­նե­րը կա­րող են «Հ­յու­սի­սա­յին ծո­վա­յին եր­թու­ղին» դարձ­նել շուրջ­տար­յա: Եվ որ Չի­նաս­տա­նը եւս կցան­կա­նա դրա­նից օգտ­վել, շատ հա­վա­նա­կան է: Վերջ, այ­լեւս ոչ մե­կը չի կա­րող մտնել Չի­նաս­տա­նից Եվ­րո­պա հաս­նող այդ եր­թու­ղի: Չեն կա­րո­ղա­նա զբաղ­վել նաեւ բե­ւե­ռա­յին գո­տու հսկա հան­քա­հում­քա­յին բա­զա­յի շա­հա­գործ­մամբ:

Ինչ վե­րա­բե­րում է Պու­տի­նի պե­կին­յան այ­ցին, ա­պա սրա լա­վա­գույն գնա­հա­տում­նե­րից մե­կը տվե­ցին գեր­մա­նա­կան աղբ­յուր­նե­րը: Այն է` «Ռու­սաս­տա­նի տնտե­սա­կան վե­րա­կողմ­նո­րո­շու­մը դե­պի Չի­նաս­տան ա­վարտ­ված է»: Այ­սինքն, Պու­տի­նի այ­ցը Չի­նաս­տան ամ­րապն­դեց Ռու­սաս­տա­նի տնտե­սութ­յան կտրուկ տե­ղա­շար­ժը դե­պի Ար­եւելք: Ընդ ո­րում, չնա­յած Չի­նաս­տա­նի գե­րիշ­խա­նութ­յա­նը` որ­պես տնտե­սա­կան գեր­տե­րութ­յուն, ռու­սա­կան է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րը նրանց դարձ­նում են հա­վա­սար գոր­ծըն­կեր­ներ: Ընդ ո­րում, ըստ աղբ­յուր­նե­րի. «Այս տե­ղա­շար­ժը հստակ ցույց է տա­լիս, թե որ­քան է թու­լա­ցել Եվ­րո­պա­յի տնտե­սա­կան դիր­քը»:

Այս­պի­սով, Գեր­մա­նիա­յում այն կար­ծի­քին են, որ պատ­մա­կան այն շրջա­փու­լը, ո­րի մեկ­նար­կը տվեց Պետ­րոս Մե­ծը` «Պա­տու­հան դե­պի Եվ­րո­պա» սկզբուն­քով, ար­դեն փակ­ված է: Այն է. գլո­բալ տնտե­սութ­յու­նը, այդ թվում` տեխ­նո­լո­գիա­կան տնտե­սութ­յու­նը Եվ­րո­պա­յից տե­ղա­փոխ­վել է Ա­սիա-Խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան գո­տի, եւ հի­մա Մոսկ­վա­յին ա­մե­նե­ւին էլ պետք չէ «եվ­րո­պա­կան պա­տու­հա­նը». Մոսկ­վան բաց «դուռ» ու­նի դե­պի տնտե­սա­կան այդ նոր կենտ­րոն:

­Կա­յա Կալ­լա­սը, նաեւ Պու­տի­նի պե­կին­յան այ­ցից ել­նե­լով, ե­րեկ աղմ­կում էր. «ԱՄՆ-ն, Չի­նաս­տա­նը եւ Ռու­սաս­տա­նը նա­խընտ­րում են բա­ժան­ված Եվ­րո­պա, զգու­շաց­նում է Կալ­լա­սը», թե` «Ոչ ոք չի սի­րում ԵՄ-ին»: Հի­շո՞ւմ եք Պա­նի­կովս­կուն` նրան էլ «ոչ ոք չէր սի­րում», եւ նույ­նիսկ Բեն­դե­րի ա­ռա­ջար­կը` «Դի­մեք սե­ռա­կան ռե­ֆորմ­նե­րի հա­մաշ­խար­հա­յին լի­գա»` չօգ­նեց: Ու քա­նի որ Պա­նի­կովս­կին ա­մեն ինչ ա­նում էր, որ ապ­րի հա­սա­րա­կութ­յան հաշ­վին, իսկ հա­սա­րա­կութ­յու­նը դա չէր ու­զում, «ուս­տիեւ նա մե­ռավ»,- բա­ցատ­րեց Օս­տապ Իբ­րա­հի­մո­վի­չը: Ու հի­մա, Եվ­րո­պա­յին էլ «ոչ ոք չի սի­րում»: Եվ­րո­պան էլ էր ա­մեն ինչ ա­նում, որ ապ­րի հա­մաշ­խար­հա­յին հա­սա­րա­կութ­յան հաշ­վին, իսկ աշ­խար­հը դա չէր ու­զում: Հի­մա էլ փոր­ձում են ռուս­նե­րին մի­լի­տա­րի­զա­ցիա­յով վա­խեց­նել: Միայն թե Մոսկ­վան ե­րեկ մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­ներ տե­ղա­կա­յեց Բե­լա­ռու­սում, եւ ե­րե­ւի հի­մա եվ­րո­պա­ցի­նե­րը շատ բան կհաս­կա­նան:

­Վի­ճա­կը հա­սել է նրան, որ դեռ ի­րեն աշ­խար­հի տեր զգա­ցող Բ­րի­տա­նիան, որ պատ­ժա­մի­ջոց­ներ է սահ­մա­նել ռու­սա­կան նավ­թի վրա, սկսել է ծա­ծուկ նույն ռու­սա­կան նավ­թից ար­տադր­ված նավ­թամ­թեր­քը գնել: Ա­վե­լի թանկ գնե­րով, բայց դե ի­րենց գործն է: Բայց հենց եվ­րո­պա­ցի­ներն են խոս­տո­վա­նում, որ ա­մե­նա­մեծ, մա­հա­ցու ճգնա­ժա­մը առ­ջե­ւում է` ա­մե­նաու­շը մեկ-եր­կու ամ­սից:

­Մի խոս­քով, փաս­տը սա է. Եվ­րո­պան պար­զա­պես ռե­սուրս­ներ չու­նի, ու ե­թե հի­մա էլ չի կա­րո­ղա­նում այ­լեւս ապ­րել ու­րիշ­նե­րի հաշ­վին, ու­րեմն մնում է, որ­պես գլո­բալ ուժ` «մեռ­նել»: Մ­յուս ե­րեք հիմ­նա­կան ու­ժերն էլ, նման է, որ սկսում են պայ­մա­նա­վոր­վել:

Իսկ Նի­կոլն էլ ո­րո­շել է Հա­յաս­տա­նը դե­պի Եվ­րո­պա քարշ տալ...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում