«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աշխարհը՝ պատկերված կենսաբանի ինքնատիպ ձեռագրով

Նկարիչների միությունում բացվել է Էլիդա Սարգսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Արվեստաբան Կարինե Հովհաննիսյանը գրում է.

«Սկզբում ոգեշնչվելով հայրենի Գորիսի բնությունից, ապա մասնագիտությունից ելնելով մանրազնին ուսումնասիրելով բնության ներքին կառուցվածքը՝ Էլիդա Սարգսյանն ստեղծում է մանրակրկիտ մշակված հորինվածքներ` ուսումնասիրելով տեսանելիի և թաքնվածի միջև սահմանները։ Աշխատանքները ներծծված են կենսական էներգիայով և դինամիկ գունային համադրություններով, ինչը բնորոշ է բնության համապարփակ գեղեցկությունը փոխանցել ձգտող արվեստագետի էությանը: Չունենալով նկարչական կրթություն՝ նա կարողանում է պատկերել աշխարհը կենսաբանի ինքնատիպ ձեռագրով:  Աշխատանքները հիմնականում արված են շերտանկարչությամբ,  օգտագործված է յուղաներկ և հյուսվածքային մածուկ:

Իր ստեղծագործական գործունեությունը սկսելով առարկաների իրական պատկերումից` նկարչուհին անցում է կատարում դեպի տեսանելի իրականության ընկալումից հեռացման, կարևորելով ձևը, գույնը և գիծը: «Գորիս» աշխատանքը նկարչուհու ծննդավայրի վերարտադրությունն է, խոշոր լեռնազանգվածների և խաղաղ երկնքի միաձուլում, որ տեսանելի է միայն Գորիսի լեռներում: Ծաղիկների բազմաշերտ աշխարհի ներկայացում են «Amarilis», «Վարդակակաչներ», «Շուշաններ», «Ծաղիկների պար», «Իրիկներ» և այլ մի քանի այլ ստեղծագործություններ:

«Մտորումներ» կտավում ստեղծվում է մարդկային գիտակցության ճարտարապետություն: Կենսունակ գծերի միահյուսումը պարզապես քաոս չէ, այլ ներքին պայքարի, կաշկանդող վախերի և ապրումների թակարդի համակեցություն մեկ տարածքում: «Լիալուսին» ստեղծագործության կենտրոնում ոսկե սկավառակն է, որը կարծես շրջանակված լինի գայլի ոսկե ուրվապատկերով: Երկու կտավներից բաղկացած «Ճախրանք» աշխատանքը դիտողին հրավիրում է ընկղմվելու գոյության կառուցվածքի մեջ: Բաղկացած բազմաթիվ փոքր հատվածներից, այն հիշեցնում է մեզ, որ ամեն մեծ բան, հյուսված է պահերից, հիշողություններից և պատահական հպումներից: «Դեպի երազանք»-ը մարդկային ձգտման տեսողական արտահայտում է: Հաղթահարման և ներքին որոնումների փոխհարաբերությունը մարմնավորված է բարդ և բազմաշերտ հյուսվածքների մեջ: Կտավի կենտրոնով անցնող լույսը հենց այն ճանապարհն է, որով անցնում է մեզանից յուրաքանչյուրը փորձառության, կասկածի և ժամանակի շերտերի միջով: Ավելի մուգ եզրերը ուշադրությունը հրավիրում են կենտրոնական լույսի վրա, իսկ տեղ-տեղ օգտագործված կապույտը  թույլ չի տալիս դիտողին զգալ իրեն  տարածության մեջ փակված՝ ավելացնելով ազատության զգացողություն։   «Անուրջներ» աշխատանքը դիտողին հրավիրում է իրականության և երևակայության միջև ընկած տարածություն:

Խճանկարային պատկերի վրա վերդրված ցանցային կառուցվածքը հիշեցնում է հիշողության բնույթը. մեր երազանքները հյուսված են անթիվ փոքր մասնիկներից: «Հնչեղ եռագրություն» աշխատանքը տեսողական «սիմֆոնիա» է` ներկայացված երեք գործողությամբ: Այստեղ «լսվում են» գույների հնչյունները, իսկ վրձնահարվածների վառ հյուսվածքները փոխանցում են ուրախության և ոգեշնչման հնչեղ էներգիան:  «Որոնում» ստեղծագործության մեջ ականատես ենք լինում մանր մասնիկների որոնումներին: Այն ցույց է տալիս, որ տիեզերքի ամենաբարդ համակարգերը, հաճախ կառուցված են ամենապարզ կրկնվող տարրերից: Հարկավոր է միայն որոնել և գտնել մեզ համար նախատեսված վայրը:  

«Զրույց» աշխատանքը մարդկային հաղորդակցության խորը ուսումնասիրություն է` արտահայտված կետանկարչության միջոցով: Չորս կերպարների ուրվագծերը հայտնվում են կտավի վրա և նրանցից յուրաքանչյուրը հյուսված է հազարավոր վառ մասնիկներից: Կերպարների համար ընտրված վառ և հակադիր գույները ընդգծում են երկխոսության մասնակիցների անհատականությունն ու խառնվածքը: «Մարդկության օրրան» կտավում յուրաքանչյուր կետ առանձին կյանք է, յուրաքանչյուր մասնիկ` սերունդների անվերջ շղթայի մի օղակ: Աշխատանքը դիտողին հնարավորություն է տալիս հայացք նետել պատմության հորիզոնից անդին, որտեղ բազմաթիվ ճակատագրերից ծնվել է ընդհանուր «մենքը»:

«Կյանքի շղթա» ստեղծագործության կենտրոնում նարնջագույն լուսատուն է, որ կենսունակության խորհրդանիշն է: Ծածկող «շղթաները» բոլոր կենդանի էակներին կապում են մեկ ամբողջության մեջ` հատման կետերում դառնալով ճակատագրի հանգույցներ: «Արևաշող» աշխատանքում արևի նարնջագույն ճառագայթները ճեղքում են խորը սևը, և մտնում անընդհատ շարժման մեջ: «Անվերջություն» կտավում լույսի և խավարի բախում է: Ենթագիտակցական ստվերները մխրճվում են ոսկեգույն հոսքի մեջ, և ստեղծում անվերջության զգացում: Նկարչուհու արվեստի մասն են կազմում մեկ տասնյակից ավելի այլ աշխատանքներ, որ բացահայտում են կյանքի ամենատարբեր կողմեր»: 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան