Դու այս ի՞նչ արեցիր, աj տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»
ՆերքաղաքականԱշոտ Մինասյանը գրել է.
«Դու այս ի՞նչ արեցիր, աj տղա, ինչ արեցիր...
Սրանից 500 տարի առաջ մեծ մտածող Նիկոլո Մաքիավելին, ով բազմաթիվ գրքերի ու երկերի հեղինակ է, գրել է մի գիրք, որը կոչվում է «Տիրակալը»։ Մեր երկրի ղեկավարը` Նիկոլո Փաշիավելին, նույնպես բազմաթիվ գրքերի և երկերի հեղինակ է, գրել է նմանատիպ գիրք, որը կոչվում է «Տիրադավը»։
Ես ընթերցողներին եմ ներկայացնում այն գրքերի ցանկը, որոնք տպագրվել են տարբեր ժամանակներում և մեծ պահանջարկ ունեն ընթերցողների շրջանում։ Նրա գրքերը ձեռք բերելու համար կամ պետք է ՔՊ֊ական լինել, կամ ՔՊ֊ում ունենալ լավ բարեկամ, ում շնորհիվ հնարավոր կլինի ձեռք բերել համապատասխան գրականությունը, որի ցանկը ներկայացնում եմ ստորև.
1 «Ժողովրդին խաբելու բանաձևը» 2008թ
2 «Պղծության արվեստը» 2010 թ
3 «Ստորության բանաձևը» 2014թ
4 «Պատերազմական արվեստի գիրք» 2016թ, մայիս
5 «Երկրի հակառակ կողմը» 2018թ
6 «Դավաճանության 12 օրենքները» 2019թ
7 «Կապիտուլյացիայի նուրբ արվեստը» 2020թ
8 «Ինչպես պարտվել պատերազմում» 2021թ
9 «Ինչպես զավթել իշխանությունը» 2022թ
10 «Տիրադավը» 2023թ
11 «Ինչպես եկեղեցին դարձնել մզկիթ» 2025թ
12 «Անառակ կնոջ վերադարձը» 2026թ
13 «Զանգեզուրի հանձնումը» 2026թ
14 «Սուլթ֊Աննա֊տ» 2026թ
Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ այս գրականությունը, իսկ ես հաջորդաբար կներկայացնեմ բոլոր այն գրքերը,, որոնք պլանավորել է գրել ապագայում։
Օրինակ` ըստ նախատեսված պլանի.
«Բանտարկյալի առաջին տարվա հուշերը»
«Պատահական մարդու պաշտոնավարումը»
«Բոլոր ժամանակներում Քաջ Նազարներ կան»
«Պաշտոնը մի օր ձեռտ է մի օր...»
«Բանտարկյալի 5֊րդ տարվա հուշերը»
«Բանտարկյալի 7֊րդ ... »
«Բանտարկյալի...»
«Բանտ...»
Դու այս ի՞նչ արեցիր, այ տղա, ի՞նչ արեցիր...
Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ
Սիսական ջոկատի հրամանատար
Պահեստազորի գնդապետ
«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ
Աշոտ Հրանտի Մինասյան «Երկաթ»»:

