Ասում է. «Հա՛, ես հենց սրան եմ ընդունակ»․ Հոգեբանը վերլուծում է Փաշինյանի հոգեբանական կերպարը

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդին ուղղված «պատերազմ կլինի, եթե ես իշխանության չլինեմ» սպառնալիքը որքանո՞վ կարող է ազդել մարդկանց հոգեբանության վրա, արդյո՞ք սա ընտրություններում մարդկանց կողմնորոշման վրա կարող է ազդել։ Հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ, նախընտրական այս փուլում այն գործիքները, որոնք Նիկոլ Փաշինյանն ունի իր ձեռքին, մեծ մասամբ հնացած են՝ մարդկանց սիրաշահելը, իբր թե հասարակ մարդու կերպարանք ընդունելը և այլն․

-Հիշո՞ւմ եք՝ ինչպես և ինչ կերպարով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը. ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող առաջնորդի կերպարով։ Բայց դա լավ մտածված ծուղակ էր, որովհետև շարքային քաղաքացիները, հասարակության լայն շրջանակները խորապես համոզված են, որ երկրի ղեկավարի կերպարում հայրականություն կա՝ զավակներին սիրող և նրանց համար ամեն ինչի պատրաստ հոր կերպար։ Սա շատ կարևոր է։ Նիկոլ Փաշինյանը եկավ հենց այդ կերպարով, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է արդարություն հաստատի, որ իր բոլոր «զավակները» պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն, որ չպետք է լինի մեկը, որը բարիքներից ավելի շատ կօգտվի, քան մյուսները։ Բայց սա, կրկնում եմ, ծուղակ էր։ Եթե ուշադիր վերլուծում ենք, տեսնում ենք, որ իշխանությունը գրավելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այնպիսի բան էր ասում և անում, որ մարդիկ տարակուսում էին՝ «Ո՞նց, այս ի՞նչ է ասում, ի՞նչ է անում»։ Երբ մենք նայում ենք տարիների դինամիկային, տեսնում ենք, որ նա կամաց-կամաց սկսեց դիմակը հանել, իր դեմքը բացել։

-Ի՞նչ է խոսում ներկայիս իր պահվածքը նրա հոգեբանական նկարագրի մասին։

-Հիմա հասել ենք մի էտապի,երբ Փաշինյանն ամեն ինչ անում է ոչ միայն բաց և անթաքույց, այլև ամենավերջին աստիճանի իր դեմքը ցույց տալով։ Նա կարծես ասում է. «Հա՛, ես հենց սրան եմ ընդունակ»։ Ինչ վերաբերում է Փաշինյանի խոսույթին, ապա Նիկոլ Փաշինյանի ձեռքին մնացած աշխատող գործիքը մարդկանց պատերազմով վախեցնելն է։ Վախն ամենախորքային, ամենարխայիկ ապրումներից մեկն է, իսկ պատերազմը, հատկապես՝ այսքան ավեր ու արյուն տեսնելուց հետո, մարդիկ ամենաշատը երևի դա չեն ցանկանում, որ պատերազմ լինի։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերից միայն այս ամենը կարող է ինչ-որ չափով աշխատել, բայց չեմ ասի, թե շատ ազդեցիկ է լինելու։ Այն մարդիկ, որոնց գիտակցությունն ու վերլուծելու կարողությունը տեղն է, կույր հույզերի տակ չեն, իրենք շատ էլ լավ հասկանում են, որ այս իշխանությունը և խաղաղությունն իրարից այնքան հեռու են, որքան երկիրն ու երկինքը։ Աբսուրդի ժանրից է այս ամենը, սա ծաղր է մարդկանց հանդեպ, ասում է՝ «ինչ ուզում եք՝ արեք, ձեր երգը երգված է»։ Հասկանալի է, սա ծիծաղ, զզվանք ու այլ էմոցիաներ է առաջացնում, որին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը պարապ չէ, նա գործ է անում, իր ծրագրերն է առաջ տանում, այն էլ՝ շտապողական կարգով, որի համար էլ հասարակությանը զբաղեցնում է անհեթեթություններով։ Այնպես որ, նրա այս պահվածքն արդեն շատ վտանգավոր է, չի կարելի այս կարգի արհամարհել, զզվել։ Նրանք այս ամենով հայ ազգի հավաքական կերպարն են փչացնում, նվազեցնում հայ ժողովրդի ինքնագնահատականը։

Այսօր շատ ենք, չէ՞, լսում, երբ մարդիկ ասում են՝ այս ի՞նչ ազգ ենք, այս ի՞նչ ժողովուրդ ենք, սա այն է, ինչ ուզում է այս իշխանությունը։ Մեր հավաքական ընդդիմությունը պետք է սրա վրա աշխատի՝ բարձրացնի մեր ժողովրդի ինքնագնահատականը։ Եթե իշխանություններին ժողովրդի ձայնն է պետք, դրա համար էլ ընկել են փողոցները, դրա համար մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ձայնը կարևոր է և այդ ձայնով կարող են այս երկրում ինչ-որ բաներ փոխել։

Երբ մենք տեսնում ենք, թե ինչպիսին է նա այդ պահերին․ նա դիմակ չունի, և իր հեռանկարը պատկերացնելով, որ հանկարծ կարող է հակառակ այս վախի մթնոլորտի տարածմանը, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմանը, իրավապահներով մի քանի շերտ պաշտպանված լինելուն, ամպեր են կուտակվում, և իր աթոռը շատ ուժեղ ճոճվում  է։ Այդ պահվածքի մեջ նաև խաղ կա՝ այդ խաղն  իրեն պետք է վախի մթնոլորտը խորացնելու, տարածելու համար վախեցած մարդը կմտածի, ինչպես ասում են, շառից-փորձանքից հեռու, ոչ էլ կգնամ ընտրությունների։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում