«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իշխանությունները ամեն գնով փորձում են պահել իշխանությունը, այդտեղ էլ դպրոցներն են տուժում՝ իբրև թույլ օղակ․ Կրթության փորձագետ քարոզարշավներում ուսուցիչների ներգրավման մասին

Հանդիպում

Նախընտրական քարոզարշավի արդեն երկրորդ շաբաթն է ավարտվում, և մենք հասցրել ենք ականատես լինել դեպքերի, երբ ուսումնական հաստատությունների աշխատակիցներին հորդորել կամ հրահանգել են ներկա լինել ՔՊ-ի քարոզարշավին, անգամ աշակերտների մասնակցություն կա: Այս երևույթը եղել է բոլոր իշխանությունների ժամանակ, մշտապես խոսվել է դրա անթույլատրելիության մասին, բայց ինչո՞ւ վերջ չի դրվում այս պրակտիկային: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ․

-Մեզանում մշակույթն այնպիսին է, որ եթե վերադասից հրաման է գալիս, դա պետք է կատարվի, եթե չի կատարվում, ապա այդ մարդը հետագայում խնդիրներ է ունենում ղեկավարության հետ: Շատ բացասական է ազդում այդ անպատժելիության մթնոլորտը, անգամ եթե բացահայտումներ են լինում, ապա որևէ պատիժ չի լինում, պատիժն էլ հաճախ այն է, որ մարդուն գործից ազատում են, որոշ ժամանակ անց կամ վերականգնում են, կամ այլ տեղ աշխատանքի ընդունում: Բայց եթե պատիժ լինի, նույն դպրոցի տնօրենը, ուսուցիչը, մանկապարտեզի տնօրենը տեսնի, որ ինչ-որ մեկին ոչ միայն գործից հանեցին, այլ նաև քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկեցին, մարդիկ արդեն կսկսեն դիմադրել վերևից եկող հրամաններին, բայց քանի որ այսօր Հայաստանում գլխավոր արժեքը վերևների հետ լավ հարաբերություններ ունենալն է, մարդիկ իրենց կյանքը չբարդացնելու համար վերևից եկած հրամանը կատարում են: Իսկ այդ անընդունելի լինելու և նման այլ բովանդակությամբ հայտարարությունները ընդամենը քող են, որով փորձ է արվում իրականությունը կոծկել: Մարդիկ, որոնք ներսից գիտեն համակարգը, շատ լավ հասկանում են, որ նմանատիպ հայտարարությունները ընդամենը խաղ են, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե ինչ-որ ընթացք է տրվել, շուտով պատժվողներ կլինեն:

Աշխարհի շատ երկրներում ինչպե՞ս է. մարդիկ մասնակցում են ընտրություններին, կլինի իշխանական, ընդդիմադիր, եթե պարտվում են, հանգիստ թողնում գնում են: Հայաստանում դա չկա, ով եկավ իշխանության, ամեն գնով փորձում է պահել իշխանությունը, այդտեղ էլ դպրոցներն են տուժում՝ իբրև թույլ օղակ, որովհետև նրանց վրա է դրվում այդ խնդիրը՝ որպես համայնքներում քիչ թե շատ ազդեցության լծակներ ունեցող մարդիկ: Որքան էլ դպրոցների դերը նվազել է, այնուամենայնիվ, դրանք համայնքի բնակիչների վրա ինչ-որ ձևով ազդեցություն ունենում են, ու այդ ամեն ինչն օգտագործվում է: 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան