Ի պատասխան ՌԴ-ում գոյացած պրոբլեմների, Փաշինյանի աշխարհացունց հայտարարությունը Կարս-Գյումրի երկաթուղու բացման մասին հերթական ֆուֆլոն է․ Արթուր Դանիելյան
ՆերքաղաքականՄեր կլոունը «լուծում» ա գտել։ Այս մասին գրել է Արթուր Դանիելյանը։
Հետևաբար, ի պատասխան ՌԴ-ում գոյացած պրոբլեմների, Փաշինյանի աշխարհացունց հայտարարությունը Կարս-Գյումրի (Թբիլիսին նա միտումնավոր մոռացավ նշել) երկաթուղու բացման մասին հերթական ֆուֆլոն է: TRIPP-ի շրջանակներում Գյումրին Նախիջևանի տարածքով Իրանի հետ կապելու մասին կուտն էս ամեն ինչի դեսերտն է, որովհետև դե Թրամփը օր ու արև չի ունենա մինչև Իրանին ևս մեկ երկաթուղի չտա: Էլ չասեմ, որ Իրանը Թուրքիայի հետ ունի առանձին երկաթուղի: Խի՞ պիտի պայմանական իրանական բեռը Թուրքիա հասնի Հայաստանով ու Վրաստանով, եթե կարող է ուղիղ մտնել Թուրքիա, ոչ մեկ չգիտի:
Թե ու՞մ ա Եվրոպա/Թուրքիայում պետք մեր միրգ-բանջարեղենը ու ո՞նց են դրանք ռեֆրեժեռատորի փոխարեն փոխադրվելու երկաթգծով, հարցերը առհասարակ տեղին չեն»:

