Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը։ Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է, հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«2008 թվականին հատկացված 60 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում են ուղարկել Արցախի նախկին զինկոմիսար (1999-2011 թթ․), Պաշտպանության բանակի մարտական պատրաստության նախկին բաժնի պետ (1993-1998 թթ․), ՀՀ ՊՆ ռազմական խորհրդի անդամ, Արցախի նախկին բնապահպանության նախարար (2018-2023 թթ․), Արցախի ՀԿԱ ծառայության պետ (2013-2018թթ․), Արցախի նախագահի խորհրդական, 1998 թ-ից զինվորական ծառայության գնդապետի կոչում ունեցող, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր և պետության կազմավորման հարցում մեծ ներդրում ունեցող, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, առաջին պատերազմում հարազատ եղբորն ու հորը կորցրած Ֆելիքս Գաբրիելյանին՝ «բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ» պատճառաբանությամբ։ Նշված բնակարանը ՀՀ-ում Ֆելիքս Գաբրիելյանի և նրա ընտանիքի անդամների միակ կեցավայրն է։

Երկրորդ կետում նշված գործընթացը նախաձեռնվել էր նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցն էլ հետագայում բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։ Բացի նշվածներից, իմ տեղեկություններով նախաձեռնված են նման հարյուրավոր գործընթացներ։ Խախտման փաստական հիմք ծանուցմամբ չի վկայակոչվել, իրավական հիմքերը խոսում են լրիվությամբ այլ իրավիճակի մասին, իսկ ընդամենը 3 նախադասությունից բաղկացած ծանուցումն էլ ունի ուղղագրական և փաստական տասնյակ սխալներ։

2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող, Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը, մինչդեռ մինչև այսօր վճիռը հրապարակված չէ»,- գրել է փաստաբանը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում