Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագիրը կարող է չեղարկվել. Tasnim
ՄիջազգայինԻրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագիրը կարող է չեղարկվել: Այս մասին հայտնում է իրանական Tasnim-ը:
«Ընթացիկ բանակցություններում վերջին րոպեին առաջացած ճգնաժամի պատճառով, եթե ԱՄՆ ներկայիս դիրքորոշումը չփոխվի, Իրանի կողմից փոխըմբռնման հուշագիրը չի ստորագրվի և չի ստանա Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաստատումը»,- հայտնում է աղբյուրը։
Չնայած ԱՄՆ-ից եկող միանգամայն լավատեսական տրամադրություններին, նաեւ, որ համաձայնագիրը գրեթե 95 տոկոսով պատրաստ է, իրանական կողմը պնդում է, որ վերջին պահին ԱՄՆ-ն փոխում է արդեն իսկ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններ:
Իրանական մի շարք աղբյուրներ, որ մինչ այս էլ հոռետեսական վերաբերմուք ունեին բանակցությունների հարցով, հակված են այն մտքին որ. «Այս հարցի լուծումը կավարտվի Ամերիկայի և սիոնիզմի ջախջախիչ պարտությամբ, և ոչ պակաս։ Ուրբաթ օրվանից ի վեր բանակցություններում ձեռք բերված առաջընթացի մեծ մասը այժմ չեղյալ է հայտարարվել, քանի որ ԱՄՆ-ն փոխել է իր դիրքորոշումը մի քանի հիմնական հարցերի վերաբերյալ»։
Տես նաեւ https://t.me/iravunk/67447

