Վենեսուելայիում բանտարկյալները գրավել են բանտի տարածքը (Տեսանյութ)
ՀասարակությունՎենեսուելայի Բարինաս նահանգիում բանտարկյալները գրավել են բանտի տարածքը և «գործադուլ» հայտարարել։
Խռովությանը մասնակցել են բանտում պահվող ավելի քան 1200 տղամարդ և մոտ 100 կին։ Վենեսուելայի բանտերի մոնիթորինգի կենտրոնը հայտնել է, որ խռովության պատճառը մեկ շաբաթ առաջ նոր տնօրենի նշանակումն է եղել։ Բանտարկյալները պնդում են, որ նշանակումից հետո իրենք ենթարկվել են դաժան խուզարկությունների, ծեծի և խոշտանգումների։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ բողոքող բանտարկյալները բարձրացել են բանտի աշտարակների տանիքներ, ապա այրել ներքնակներ։ Պահակները կրակ են բացել։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ կան վիրավորներ։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67454

