Հնարավոր է, որ Սանկտ Պետերբուրգը ջրի տակ անցնի
ՀասարակությունԱնտարկտիդայում գտնվող Թվեյթս սառցադաշտը, որը հայտնի է որպես «Դատաստանի օրվա սառցադաշտ», արագորեն քայքայվում է։ Եթե սառցադաշտը չկարողանա կատարել իր ներկայիս արգելապատնեշային գործառույթը, համաշխարհային ծովի մակարդակը զգալիորեն կբարձրանա, նշել է կլիմատոլոգ Եկատերինա Պեստրյակովան։
Մասնագետը հավելել է, որ Ռուսաստանի հնարավոր վտանգի տակ գտնվող տարածքների թվում են Սանկտ Պետերբուրգը, Արևմտյան Սիբիրը և Բալթյան ծովափը։ Սակայն, տարիներ անց հիմնական խնդիրը կարող է լինել ոչ թե ջրհեղեղը, այլ քաղցրահամ ջրի պակասի պատճառով զանգվածային միգրացիան։
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67477

