«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թրամփը «ոտքի վրա գցեց» իր արաբ դաշնակիցներին

Միջազգային

Թրամփը փաստի առաջ կանգնեցրեց իր արաբ դաշնակիցներին, որոնք ԱՄՆ–ին ծառայեցին անգամ Իրանի հետ բախման մեջ մտնելու գնով: Ու հիմա, ԱՄՆ նախագահը հրապարակում է այն երկրների վերջնական ցանկը, որոնք պետք է Իսրայելի հետ ստորագրեն Աբրահամի համաձայնագրերը: Այլապես Իրանի հետ համաձայնագիր չի կնքվի, սպառնացել է Թրամփը:

Սա առաջարկ չէ կամ խնդրանք։ Այլ պարտադիր պահանջ։ Ինչքան էլ, որ դրանով համաշխարհային դիվանագիտությունը գլխիվայր է շրջվում: Այսինքն, կոնկրետ երկրներ պետք է ստաձնեն կոնկրետ պայմանավորվածություններ մի հակամարտության հարցով, որը ոչ իրենք են սկսել եւ ո՛չ էլ դրա անմիջական մասնակիցներն են:

Ահա երկրների ցանկը.

Սաուդյան Արաբիա – դեռևս դիվանագիտական ​​հարաբերություններ չունի Իսրայելի հետ։

Կատար – հյուրընկալում է Համասի քաղաքական բյուրոն, եւ այժմ պետք է կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ՝ որպես Իրանի փաթեթի մաս։

Պակիստան – միջուկային տերություն՝ 230 միլիոն մուսուլմաններով, որը երբեք չի ճանաչել Իսրայելը: Ըստ լուրերի, Պակիստանում զարմացել են «ղեկավարության» զանգից, թեեւ հենց իրենք էին Իրանի եւ ԱՄն–ի միջեւ պաշտոնական միջնորդը:

Թուրքիա – ՆԱՏՕ-ի անդամ: Էրդողանը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է պատերազմական հանցագործություններ: Այժմ նույնպես պարտադիր ցանկում է։

Եգիպտոս – Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր 1979 թվականից ի վեր: Այնուամենայնիվ, Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում լիակատար կարգավորումը պահանջի բոլորովին այլ մակարդակ է։

Հորդանան – Խաղաղության պայմանագիր Իսրայելի հետ 1994 թվականից: Այնուամենայնիվ, լիակատար կարգավորումը նույնպես մնում է նոր պահանջ։

Բահրեյն – Արդեն ստորագրվել են համաձայնագրը` 2020 թվականին: Այժմ օգտագործվում է որպես մոդել մյուսների համար։

ԱՄԷ – Առաջին ստորագրողներից մեկը: Հիմա պետք է դրդի մյուսներին անել այս քայլը։

8 երկիր մեկ ցանկում, եւ Թրամփը խոսել է բոլորի հետ:

Դրանցից 7-ը դեռևս չեն հասել լիակատար կարգավորման Իսրայելի հետ:

Ոչ ոք նախապես չի զգուշացվել:

Այս ամենը ներկայացվում է որպես «գին» ԱՄՆ ջանքերի համար, թեեւ անհասկանալի է, թե ինչու այդ գինը պետք է վճարեն հակամարտության հետ կապ չունեցողները:

Ընդ որում, այս ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր երկրի համար ստորագրումը կրում է հսկայական ներքին քաղաքական բարդություններ։ Սակայն ԱՄՆ–ն ցույց տվեց, որ թքած ունի դրա վրա:

Թրամփի 48-ժամյա վերջնագիրը շարունակում է ձևակերպվել։ Ըստ աղբյուրների, դա Իսրայելի պահանջն է. բոլորը պետք է ստորագրեն, որ համաձայնվի ընդունել Իրանի հետ պայմանավորվածությունենրը: Նեթանհայուն այդ ստորագրությունները պատրաստվում է ներկայացնել, որպես իր մեծագույն դիվանագիտական ձեռքբերում:

Te;s naeu https://t.me/iravunk/67479 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության